Երևան
12 °C
«Այն ճանապարհային քարտեզին, որը մեզ ներկայացվել է ժամանակին, եւ հիմա փոփոխությունների է ենթարկվել, ու դրանցից մենք տեղյակ չենք, մենք դեմ ենք եղել: Այս պահին չենք պատրաստվում միանալ, մեր գործընկերներն ամբողջ սրտով հավատում են, որ կարող են փոխել այդ ճանապարհային քարտեզով, մենք չենք հավատում այն քարտեզին, որը մեզ ներկայացվել էր ի սկզբանե»,- այսօր ԱԺ ճեպազրույցներին ժամին ասաց ԵԼՔ խմբակցության քարտուղար, Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը:
Հիշեցնենք, որ դաշինքի կուսակցություններից Քաղաքացիական պայմանագիրն առանձին պայքար է սկսում Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ, մյուս երկու կուսակցությունները՝ ԼՀ-ն ու Հանրապետությունը դեմ են ներկայացված ճանապարհային քարտեզին: Գեւորգ Գորգիսյանն ընդգծեց, որ իրենք Սերժ Սարգսյանի կառավարման եւ ընդհանրապես ՀՀԿ-ի կառավարման դեմ պայքարում են իրենց ստեղծված օրվանից:
«Ամեն մարդ, ով անդամակցում է ԵԼՔ-ի կուսակցություններից մեկին, ամեն մի գրասենյակի բացում պայքար է Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի մենիշխանության դեմ: Այս ճանապարհով մենք կարող ենք հասնել իշխանափոխության, ես դրան հավատում եմ, ամեն մի անդամակցողը մեկն է, ով չի քվեարկելու ՀՀԿ-ին»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե այսպես շարունակվելու դեպքում մոտ ապագայում իշխանափոխություն չի լինի, Գորգիսյանն արձագանքեց, թե դա կախված է նաեւ լրատվամիջոցների աշխատանքից, ընդդիմադիրների գործունեության լուսաբանումից: Հարցին, թե որն է եղել երեք կուսակցությունների առաջ քաշած գլոբալ խնդիրների միջեւ տարբերությունը, Գորգիսյանն ասաց, որ չի կարող մանրամասնել, սակայն հավելեց.
«Գլոբալ մոտեցումների տարբերությունը, որ կա, մենք ասել ենք, որ անձերի դեմ պայքար չենք ընդունելու, պետք է ինստիտուցիոն գործունեություն ծավալել, մերը մեր թեկնածուին ու ծրագրին սատարելու միջոցառումներ էր ենթադրում, նույն կոնցեպտն ուներ նաեւ Հանրապետություն կուսակցությունը»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս երկու կուսակցությունները որոշեն միասին առաջադրել վարչապետի թեկնածու՝ համապատասխան ծրագրով, պատգամավորն արձագանքեց.
«Դեռ կքննարկենք, քանի որ համատեղ ԵԼՔ-ի ծրագրերն են եղել սրանք ի սկզբանե, հիմա քանի դեռ կա առանձին ՔՊ-ի գործունեությունը, մենք մտադրություն ունենք չխանգարել, զուգահեռաբար հիմա չենք ծավալի, վարչապետի թեկնածու առաջադրելուն ժամանակ կա, եւ չենք էլ քննարկել այս իրավիճակում: Տեսնենք՝ զարգացումներն ինչպիսին են լինելու, կորոշենք»:
Նկատառմանը, որ ԲՀԿ-ն էլ է ասում, որ ինստիտուցիոնալ պայքար է հարկավոր, ոչ թե անձերի դեմ, ԵԼՔ-ի ներկայացուցիչն ընդգծեց, թե իրենք երբեք ռեալ ընդդիմադիր գործունեությամբ չեն զբաղվել:
«Մենք երբեք չենք խոստացել մեր ընտրողներին, որ հեղաշրջում կամ հեղափոխություն ենք անելու, մենք խոստացել ենք իրենց ձայները պահպանել ու բարձրացնել իրենց մտահոգող բոլոր խնդիրները, մենք դրանցով զբաղվում ենք ամեն օր»:
Գեւորգ Գորգիսյանն ավելացրեց, որ իրենք աշխատում են՝ գիտակցելով դաշինքի գործունեության կարեւորությունը, որպեսզի այն շարունակի բնականոն աշխատել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT