Այս գումարման ԱԺ-ում իմ թիրախում ՀՀԿ խմբակցությունն է. Փաշինյանի պատասխանը՝ Աշոտյանին

Քիչ առաջ ԱԺ-ում ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել մամուլիս ասուլիսով: Փաշինյանը խոսել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցույթան փողոցային պայքարի ճանապարհային քարտեզի մասին: Նա որոշակի փակագծեր է բացել: Ստորեւ ներկայացնում ենք Փաշինյանին ուղղված հարցերն ու դրանց պատասխանները:

Լրագրող - Պարոն Փաշինյան, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ քաղաքացիական ակցիաներ են ձեւավորվում սոցիալական հարթակներում՝ «ՄերժիրՍերժ»-ին, ազատամարտիկներից մեկը նստացույց է հայտարարել Ազատության հրապարակում: Դուք եւս հայտարարում եք փողոց դուրս գալու մասին: Ներկայիս իրավիճակում որքանո՞վ եք հավանական համարում ձեր պայքարի հաջողությունը:

Նիկոլ Փաշինյան - Ողջունում եմ քաղաքացիական ու քաղաքական ակտիվության ցանկացած դրսեւորում՝ մի վերապահումով, որն է՝ մեթոդաբանությունը: Գիտեք, որ մեզ համար սկզբունքային է քաղաքական պայքարի խաղաղ ու «բաց ձեռքերի» քաղաքականությունը, որը ենթադրում է կոնկրետ գործողություններ, բայց բացառում է բռնությունը: Նույնիսկ հակաբռնությունը որպես գործողություն, մեզ համար ընդունելի չէ: Ես ողջունում եմ, մեծ հարգանքով եմ վերաբերում Վոլոդյա Ավետիսյանին, քաղաքացիական հասարակության հավաքներին:

Լրագրող - Հանրությունը կկանգնի՞ ձեր կողքին: Դուք ասում եք, որ եթե մարդիկ ոտքի չկանգնեն, հնարավոր չէ ոչինչ անել:

Փաշինյան - Դա մի հարց է, որի պատասխանը մենք կփորձենք գտնել գործողության մեջ:

Լրագրող - Այս օրերին պարբերաբար խոսում եք Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվելիք ակցիաների մասին: Հանրության կողմից ազդակներ ստացե՞լ եք, նրանց տրամադրվածությունն այս հարցի նկատմամբ Ձեզ փոխանցվե՞լ է:

Փաշինյան - Հանրության մոտ կա սպասում: Երբ հրապարակենք մեր գործողությունների ծրագիրը, այս հարցի պատասխանը կստանանք: Մենք մեր շրջանում ենք էներգետիկա զգում եւ սկզբի համար դա բավարար է: Մենք մեր էներգետիկան կփոխանցենք Հայաստանի քաղաքացիներին:

Լրագրող - Ակնկալո՞ւմ եք ստեղծել այնպիսի միջավայր, որ ՀՀԿ-ականների քվեարկության վրա կարողանաք ազդել: Այդքան մարդ կհավաքվի՞, որով հնարավոր կլինի ճնշում գործադրել:

Փաշինյան - Սա այն հարցն է, որի պատասխանը կփորձենք գտնել գործողության մեջ: Մենք մեզնից կախվածը կանենք: Ես իմ քայլը կանեմ, ով քայլ ունի անելու՝ թող անի:

Լրագրող - Դուք նշում եք, որ անհնազանդությունը լինելու է խաղաղ, առանց բռնության:

Փաշինյան - Ես խոսում եմ քաղաքական գործընթացի մասին: Ես չեմ ասում գործընթացն անհնազանդություն է: Գործընթացը կոնկրոտ քաղաքական շարժում է ուղղված Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի, որն իր մեջ կներառի քաղաքական անհնազանդության բոլոր քաղաքակիրթ ձեւերը:

Լրագրող - Ինչպե՞ս եք իրավիճակը վերահսկելու, որ անհնազանդության պայքարի չվերածվի այս ամենը, քանի որ նման գործողությունների ժամանակ լինում են քաղաքացիական հագուստով անձիք, ովքեր սադրում են իրավիճակը:

Փաշինյան- Բոլոր քաղաքացիներին պետք է պարզ լինի խնդրի կոնտեքստը, հարցի նպատակները, լուծման միջոցները: Ցանկացած ոք, որը այդպիսի գործողություն կձեռնարկի, չի կարող կապ ունենալ մեզ հետ, դուրս է մեր գործողություններից: Որեւէ մեկը, որը նման գործողություն կկատարի, դուրս է մեր շարժումից, մեզ հետ կապ չունի:

Լրագրող- ԵԼՔ դաշինքի մյուս երկու ուժերը հայտարարել էին, որ փողոցային պայքարի դուրս գալու հարցն իրենց համար փակված չէ եւ ինչ-որ պահի իրենք կարող են միանալ ձեզ: Ձեր կարծիքով ե՞րբ կմիանան, ո՞ր պարագայում:

Փաշինյան - Դուք բոլորդ էլ տեսնում եք, որ ԵԼՔ-ում աշխատանքային նորմալ մթնոլորտ է, բոլորս միասնաբար քվեարկում ենք բոլոր հարցերի վերաբերյալ, եւ ես հույս ունեմ, որ կգանք ընդհանուր հայտարարի: Չեմ կարծում, թե անհաղթահարելի ճեղքեր ենք առաջացրել մեր մեջ, որը կարող է հանգեցնել կատաստրոֆիկ հետեւանքների: Ես հարգանքով եմ վերաբերում մեր գործընկեր կուսակցությունների դիրքորոշումներին եւ շնորհակալ եմ, որ նրանք էլ հարգանքով են վերաբերում մեր դիրքորոշումներին: Մենք ունենք կոնսենսուս այն մասին, որ չունենք կոնսենսուս, ինչը չի նշանակում, որ այդ թեմայով խոսակցությունը փակված է: Մյուս շաբաթ մեր գործընկերներին կներկայացնեմ ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակը, որ նրանք նախապես տեղեկացված լինեն: Չեմ կասկածում, որ երբ պահը գա, մեր գործընկերները կանեն իրենցից կախված առավելագույնը՝ պրոցեսները ժողովրդավարության օրինականության եւ զարգացման հուն տեղափոխելու համար:

Լրագրող - ՀՀԿ-ականները հայտարարում են, թե նախորդ գումարման Ազգային ժողովում մեկ խմբակցություն քանդել եք, հիմա էլ՝ մյուսը (նախօրեին նման բան ասաց Արմեն Աշոտյանը ԱԺ-ում իր ելույթում-խմբ.):

Փաշինյան - Այս գումարման Ազգային ժողովում իմ թիրախը ՀՀԿ խմբակցությունն է: Ես կաշխատեմ հենց այդ ուղությամբ:

Լրագրող - Երբ նախաձեռնվեցին Սահմանադրական փոփոխություններ, այն ժամանակ Ձեզ համար պարզ չէ՞ր, որ դա արվում է Սերժ Սարգսյանի վերարտադրության, նրա պաշտոնավարման ժամկետը եւս մեկ անգամ երկարաձգելու համար: Ինչո՞ւ այն ժամանակ այդ գործընթացը բնութագրեցիք որպես կեղծ օրակարագ: Ավելի հեշտ չէ՞ր Սերժ Սարգսյանի երրորդ վարչապետության դեմ պայքարել Սահմանադրական փոփոխությունների ժամանակ:

Նիկոլ Փաշինյան - Եկեք բացենք 2015 թվականին գրած հոդվածներս: Այնտեղ գրված է, որ այո, Սահմանադրական փոփոխությունները արվում են իշխանության վերարտադրության համար: Բայց եթե ենթադրենք, որ 2015 թվականի Սահմանադրական հանրաքվեն պարտվի, չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը չի վերարտադրվելու: Մեր դիրքորոշման հիմնական թեզն այն էր, որ վերարտադրության դեմ պետք է պայքարենք հենց նույն վերարտադրության պրոցեսի ժամանակ: ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ ես բերել եմ Բորոդինոյի ճակատամարտի օրինակը՝ ասելով, որ երբ Նապոլեոնը մտավ Ռուսաստանի տարածք, Ռուսաստանի կեսը զիջեց ֆրանսիական զորքին, որովհետեւ համարում էին, որ վճռական ճակատամարտը առջեւում է, Բորոդինոն է վճռական ճակատամարտը: Այն ժամանակ ես ասացի, որ այն ուժերը, ովքեր հիմա կմտնեն այն գործընթացի մեջ, կմտնեն սահմանադրական ծուղակի մեջ, որ բուն վերարտադրության ժամանակ չլինի ոտքի վրա կանգնած ուժ, որը հնարավորություն ունենա նրա դեմ Բորոդինոյի ճակատամարտը կազմակերպել: Իմ բոլոր կանխատեսումները իրականացել են: Դուք տեսնում եք, որ ՔՊ-ն այն ուժն է, որը ոտքի վրա կանգնած է ու պայքար է տանում դրա դեմ:

Լրագրող - Սա վճռական ճակատամա՞րտն է:

Փաշինյան - Այո: Ինչ-որ առումով վճռական ճակատամարտն է:

Լրագրող - Նախորդները մա՞նր էին: «Ոչ»-ի պայքարը, Սահմանադրական փոփոխությունների դեմ տարվող պայքարը:

Փաշինյան - Նախորդը ծուղակ էր: Նրանք, ովքեր մտան այդ ծուղակի մեջ, հայտարարում են, որ իրենք ի վիճակի չեն պայքարել: Իրենք են դա հայտարարում, իսկ մենք ի վիճակի ենք կազմակերպել պայքար, ստեղծել ժողովրդի համար հարթակ եւ ցանկության դեպքում՝ հաղթել: Եթե լինի ժողովրդի կամարտահայտություն, այս սահմանադրությամբ ավելի հեշտ կլինի իշխանափոխություն անելը, քան՝ նախորդ Սահմանադրությամբ: Ինչո՞ւ, որովհետեւ այն քաղաքական պրոցեսները, որոնք մենք նախատեսում ենք, դրանց ժամանակ Սերժ Սարգսյանը չի լինելու նախագահ, նա ոստիկանության, ԱԱԾ-ի վրա առնվազն ֆորմալ ազդեցություն չի ունենա, կառավարություն չի լինելու: Կոպիտ ասած՝ մեկ շաբաթում իշխանափոխությունը հրապարակում քցած է լինելու: Եթե պարզվի, որ կա ժողովուրդ, որը պատրաստ է գնալ ու վերցնել այդ իշխանությունը, ինքը կգնա ու կվերցնի:

Լրագրող - Դե յուրե Սերժ Սարգսյանը չունի նրանց հրաման տալու իրավունք, բայց դե ֆակտո կարող է տալ: Ակնհայտ չէ՞, որ նրանք կատարելու են այդ հրամանները, ի՞նչ վստահություն ունեք, որ դա չի լինելու:

Փաշինյան - ՀՀ-ում կա Քրեական օրենսգիրք, որտեղ կա հոդված նախագահի կարագավիճակը ապօրինի ձեւով պահելու մասին: Այսինքն, եթե չունի կարգավիճակ, բայց գործունեություն է ծավալում, դա արդեն հանցագործություն է:

Լրագրող - 2008-ին, նաեւ դրանից հետո հանրահավաքների կազմակերպիչների շարքում դուք էիք եւ եթե չլիներ Ձեր ու մյուսների կազմակերպչական նախաձեռնողականությունը, ապա ոչ մի մարդ էլ չէր գա: Այսինքն՝ պետք է լինի քաղաքական նախաձեռնություն, որպեսզի ժողովուրդն էլ գա Ձեր հետեւից:

Փաշինյան - Մենք ասել ենք, որ իրականացնելու ենք 14+4 գործողությունների ծրագիր: Մի փոքր բացահայտում անեմ՝ մեր 14 օրվա գործողությունները ուղղված են լինելու Ձեր ասածի առաջին մասին (նկատի ունի մոբիլիզացիան), իսկ 4 օրվա գործողությունները՝ երկորդ մասին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4502 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ