Երևան
12 °C
Լուսանկարում՝ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը
Հրազդանի բնակիչ Թամարա Չոփուռյանի ընտանիքը փաստի առաջ է կանգնել: Վերջինս «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց, որ Հրազդան քաղաքի համատիրություններից մեկի նախագահ Վարդան Թովմասյանն իրենցից 3500 ԱՄՆ դոլար է վերցրել՝ բնակարանի առուվաճառքի գործընթաց կազմակերպելու համար, սակայն ոչ բնակարանի տեր են դարձել, ոչ էլ գումարն են հետ ստացել: Թամարան մանրամասնեց՝ սկզբում Վարդան Թովմասյանը բրոքեր է եղել, սակայն այժմ դարձել է համատիրության նախագահ:
«Հիմա աշխատում է հա՛մ համատիրության նախագահ, համ՝ բրոքեր: Իր թաղամասի փակ տների բանալիրներն իր մոտ են: Մենք դիմել ենք ոստիկանություն, դատախազություն, դիմել ենք մեր քաղաքապետին: Ոչ մի հարց չի լուծվել»,- ասաց Թամարա Չոփուռյանը՝ նշելով, որ գումարը տրամադրել են փաստաթղթերով, կան ստորագրություններ, պարզապես համատիրության նախագահը չի կարողանում ոչ գումարը տրամադրի, ոչ դրա փոխարեն բնակարան տա: Նրանք փաստաբան են վարձել եւ դատական կարգով են փորձում պարտավորեցնել համատիրության նախագահին, որպեսզի գումարը հետ վճարի:
Մինչեւ դատարան դիմելը տուժված քաղաքացին դիմել է Հրազդանի քաղաքապետին: Արամ Դանիելյանի հանդիպման մանրամասները պատմելիս նա նշեց. «Ինձ թվում է՝ իր թիկունքը հենց քաղաքապետ Արամ Դանիելյանն է: Առաջին օրը բորբոքվում են, թե ինչու եք իրեն լսել, չգիտեք, որ ինքը խարդախ է: Հենց Արամ Դանիելյանն է ասում: Ես ու իմ սկեսուրն ենք դիմել իրեն, մեր ներկայությամբ այնպես խոսեց Վարդան Թովմասյանի մասին, որ մեզ թվաց՝ կլուծվի, գոնե կամաչի իր ղեկավարից, էն էլ՝ չէ»:
Համատիրության նախագահ Վարդան Թովմասյանին ներկայացրեցինք խնդիրը, սակայն ասաց, որ տվյալ քաղաքացուն չի ճանաչում, եւ երբ մանրամասնեցինք պատմությունը, համաձայնեց, որ դեռեւս չլուծված խնդիր ունի այդ ընտանիքի հետ: Վարդան Թովմասյանը պնդեց, որ դատարանում եւ դրանից առաջ ինքը պարտավորվել է, որ վճարելու է այդ գումարը եւ զարմացավ, թե ինչո՞ւ են դիմել թերթի խմբագրություն: «Էդ գումարը վերադարձնելու եմ, ես իրենց տուն եմ տալու, նորից ընկել են էս ինչի՞ հետեւից այդ մարդիկ: Դատական պրոցեսը գնում է, ի՞նչ կարիք կա, որ ձեզ են դիմել այդ հարցով: Ես պարտավոր եմ, իրենց վիճակը գիտեմ, այդ հարցերը, իրենց տուն եմ տալու»,- ասաց Վարդան Թովմասյանը: Հարցին՝ ինչպե՞ս եք համատեղում բրոքերությունը համատիրության նախագահի աշխատանքի հետ, նա պատասխանեց. «Ախր, դա համատիրության նախագահի հետ կապ չունի: Դա ընդհանրապես կապ չունի, այդ ժամանակ ես աշխատանքի մեջ չեմ եղել, ուղղակի մարդիկ դիմել են ինձ, ասել են՝ տունը ծախի: Իրենց էլ որպես ծանոթ, ճանաչել եմ, ասել եմ՝ կծախեմ»:
Մեր խոսակցության ավարտին համատիրության նախագահը կրկին փորձեց հասկանալ, թե ի՞նչ խնդիր կա, որ դիմել են թերթի խմբագրություն: Չբավարավելով այդքանով՝ խոսակցությունից մոտ կես ժամ անց նա զանգահարեց խմբագրություն եւ փորձեց հասկանալ, թե ի՞նչ ենք մենք ձեռնարկելու: Տեղեկարեցինք, որ հոդված եք հրապարակելու, ինչն այդքան էլ դուր չեկավ Վարդան Թովմասյանին: Վերջինս հասկացրեց, թե շուտով կխոսի տուժված ընտանիքի փաստաբանի հետ եւ նրանք կվերանայեն՝ մամուլում խնդիրը բարձրաձայնելու իրենց մտադրությունը: Մինչդեռ տուժող կողմը երկրորդ անգամ հաստատեց, որ իր խնդիրը բարձրաձայնելու անհրաժեշտություն կա:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 24-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT