Հաղթանակ կամրջից ինքնասպանության փորձ կատարած անձը նախկինում 5 անգամ դատապարտված է եղել

Երեկ առավոտյան Երեւանի Հաղթանակ կամրջում իրարանցում էր: Մի երիտասարդ անցել էր արգելապատնեշը եւ սպառնում էր ցած նետվել, քանի որ իրեն պատրաստվում են դատել: Մոտ մեկ ժամ հետո ոստիկաններին հաջողվեց նրան հանել վտանգավոր տարածքից եւ տանել ոստիկանության բաժանմունք:

Հաղթանակի կամրջից ինքնասպանության փորձ կատարած քաղաքացի Հասանյան Հ.-ն պարզվում է հարուստ քրեական անցյալ ունի: Կամրջից նետվելու փորձի ժամանակ Հասանյանը հավաքվածներին ասել է, որ գողություն է կատարել, գործ է հարուցվել, որի ժամանակ գողացած գումարը վերադարձրել է տուժողին, սակայն առաջիկայում իրեն սպառնում է մինչեւ 3 տարի ազատազրկում: Հասանյանի կինն էլ մեր թղթակցին ասել է, որ ամուսնուն խոստացել են, որ գումարը վերադարձնելուց հետո չի դատապարտվելու, սակայն խաբել են:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արեւիկ Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ գործը հսկող դատախազից տեղեկացել է, որ Հասանյանը նախկինում դատապարտված է եղել, իսկ վերջին դատավճռով սահմանված պատիժը դեռ ամբողջությամբ չի մարվել: Գողոնը տուժողին վերադարձնելու պայմաններում օրենսդրությունը հնարավորություն չի տալիս դադարեցնել քրեական հետապնդումը: Հասանյանը մինչ օրս 5 անգամ դատապարտված է եղել:

Մենք տեղեկացանք նաեւ, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանը երեկ հեռախոսազրույց, ապա առանձնազրույց է ունեցել Հասանյանի հետ: Ոստիկանությունից հայտնեցին, որ տվյալ քաղաքացին այժմ ոստիկանությունում չէ: Հարցին՝ ի՞նչ արդյունք է ունեցել Երեւանի ոստիկանապետի առանձնազրույցը, ոստիկանությունից չմանրամասնեցին:

Ուսումնասիրելով դատական տեղեկատվական համակարգում Հասանյանի վերաբերյալ առկա տեղեկատվությունը՝ պարզեցինք, որ դեռեւս 2011 թվականին Հ. Հասանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նույն թվականի մարտի 20-ին՝ ժամը 22-ի սահմաններում Երևանի Թումանյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ հանդիպելով Էդվարդ Բախշյանին, նպատակադրվել է հափշտակել վերջինիս գույքը: Հասանյանը հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով խաբեությամբ Բախշյանին ներկայացել է որպես ՀՀ ոստիկանության աշխատակից, ապա նրան հրավիրել է Տպագրիչների փողոցի 13 շենքի մոտ, որտեղ ստուգելու պատրվակով նրանից պահանջել է մոտը եղած իրերը: Բախշյանը Հասանյանի պահանջով նրան է ներկայացրել 6000 դրամ արժողությամբ դրամապանակը` 4.000 ՀՀ դրամ գումարով և «Նոկիա» տեսակի բջջային հեռախոսը, որից հետո Հասանյանը, բացահայտ հափշտակելով Բախշյանի զգալի չափի` 70 հազար դրամ արժողության գույքը, դիմել է փախուստի: Նույն թվականի հոկտեմբերին դատարանի վճռով Հասանյանը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Հասանյանը հետագայում վճիռը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարանում, իսկ շատ չանցած հրաժարվել է վերաքննիչ բողոքից: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Ազատ արձակվելուց հետո, մոտ 1 տարի ազատության մեջ գտնվելով, Հասանյանն արդեն գողություն է կատարել: 2017 թվականին Հասանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նույն թվականի մայիս ամսին Երևան քաղաքի Համբարձումյան 4-րդ շենքի 58-րդ հասցեում գտնվող «Ամաս Մեդիա» ՍՊԸ-ին պատկանող պարի դպրոցի խոհանոցից գաղտնի հափշտակել է ընկերության հաշվապահ Արփինե Կարապետյանին պատկանող պայուսակը: Գողացված պայուսակի միջից նա վերցրել է խոշոր չափի՝ 1 միլիոն 150 հազար դրամ գումարը, իսկ պայուսակը մնացած իրերի հետ միասին նետել է Երևան քաղաքի Թումանյան փողոցի 40-րդ հասցեում գտնվող աղբարկղը: Դատարանում որպես իրեղեն ապացույց ներկայացվել են թվով 50 հատ 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամները՝ 1 փաթեթում կնիքված վիճակում: Երեւան քաղաքի դատարանում (նստավայրը՝ Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջաններ) ընթացող դատաքննությունը դեռ չի ավարտվել: Հասանյանի արարքը, եթե դատարանում որակվի այնպես, ինչպես ներկայացրել է մեղադրանքի կողմը, ապա նրան սպառնում է 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկում:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 17-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3702 դիտում

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը