Երևան
12 °C
Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր զեկուցել է նախորդ հանդիպմանը նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի եւ 2017թ. նախարարության իրականացրած աշխատանքների ու 2018թ. նախատեսված առաջնահերթ ծրագրերի մասին:
Ինչպես հայտնում են նախագահականի մամուլի ծառայությունից, նախարարը ներկայացրել է մի շարք ուղղություններով` մշակույթի բնագավառում օրենսդրության կատարելագործման, մասնագետների պատրաստման ու վերապատրաստման, կինեմատոգրաֆիայի, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության, նախարարության ենթակայության գրադարանների եւ թանգարանների գործունեության բարեփոխման, նորարարական տեխնոլոգիաների միջոցով դրանց պայմանների բարելավման ու արդիականացման, հանրապետության մարզերում մշակութային կյանքի աշխուժացման, ինչպես նաեւ արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակման նպատակով իրականացված եւ ընթացիկ աշխատանքները:
Արմեն Ամիրյանը զեկուցել է, որ հաջողությամբ կյանքի է կոչվել նախագահի հետ նախորդ աշխատանքային հանդիպմանը քննարկված համահայկական նվագախմբի ստեղծման գաղափարը` 2017թ. գարնանը նվագախմբի ստեղծումից հետո Երեւանում ապրիլի 24-ին տեղի է ունեցել առաջին համերգը՝ աշխարհի 20 երկրից 71 հայ երաժիշտների մասնակցությամբ, այս տարի նախատեսված է նվագախմբի ելույթը Շուշիում՝ մայիսի 9-ին եւ Երեւանում՝ մայիսի 14-ին։ Նախարարը տեղեկացրել է, որ ստեղծվում է նաեւ համահայկական երգչախումբ, որի առաջին ելույթը կկայանա առաջիկա ապրիլի 24-ին, Երեւանում։
Արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակման նպատակով, ըստ նախարար Ամիրյանի, 2017թ. ընթացքում մի շարք երկրներում՝ Չինաստան, Իրան, Հնդկաստան, Ռուսաստան, ԱՄՆ եւ այլն, կազմակերպվել են հյուրախաղեր, ցուցահանդեսներ: Հայկական պատվիրակությունները մասնակցել են նաեւ գրքի, կինոյի, ժամանակակից արվեստի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին Ֆրանկֆուրտում, Կաննում, Վենետիկում: «Հայաստանի մշակութային օրերը Ռուսաստանում» միջոցառման շրջանակներում հայաստանցի 250 պրոֆեսիոնալ արտիստներ ելույթներով հանդես են եկել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում, բացվել են ցուցահանդեսներ, այդ թվում՝ Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսը Տրետյակովյան պատկերասրահում:
Առաջիկա ծրագրերի շարքում, նախարարի զեկուցմամբ, 2018թ. օգոստոսի 30-ից սեպտեմբերի 17-ը նախատեսված են Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հյուրախաղերը Արաբական Միացյալ Էմիրություններում։
Հանրապետության նախագահի մեկ այլ հանձնարարականի` Հայաստանի մարզերում մշակութային կյանքն աշխուժացնելու ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ նախարար Արմեն Ամիրյանը զեկուցել է, որ արդեն իսկ ընթացք են ստացել մի շարք ծրագրեր: Մասնավորապես` Հայաստանի 111 համայնքներում, այդ թվում՝ սահմանամերձ հեռավոր գյուղերում, ինչպես նաեւ Արցախում «Մշակութային կանգառ» ծրագրով տեղի են ունեցել թատերական եւ երաժշտական պետական 36 խմբերի հյուրախաղեր, թանգարանների 454 արտագնա ցուցահանդեսներ։ Շարժական կինոթատրոնները նույն վայրերում կազմակերպել են 200 կինոդիտում։ 2017թ. կեսերին ստեղծվել եւ մինչեւ օրս շարունակվում է «ԱրԱր» ծրագիրը, որով մարզերի բնակիչներն առանց տարիքային սահմանափակման եւ անվճար սովորում են արհեստներ, ժողստեղծագործության որեւէ ճյուղի հմտություններ, իսկ դրան զուգահեռ պատրաստվում են այդ ամենն ուսուցանող վարպետներ։ 2018թ. ամռանն անցկացվելու է հայկական պարի փառատոնը, որի նպատակն առաջին հերթին հեռավոր բնակավայրերի պարախմբերին աջակցելն է։
Մշակույթի նախարարը նախագահ Սարգսյանին զեկուցել է նաեւ հանձնարարականի համաձայն Ամբերդ ամրոցի վերականգնման, վերանորոգման եւ ենթակառուցվածքների ստեղծման ծրագրի մեկնարկի մասին։ Նրա հավաստմամբ, նախագծերը մշակված են, մրցույթը հայտարարված է, արդյունքներն ամփոփված են, եւ նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են. վերականգնումը կսկսվի 2018թ. ապրիլին։ Արմեն Ամիրյանի ներկայացմամբ, բարեկարգվել է պատմամշակութային «Գառնի» արգելոց-թանգարանի շրջակայքը, ստեղծվել է ենթակառուցվածքների գոտի։
Երեւանի մնջախաղի թատրոնի համար առանձին տարածք ստեղծելու նպատակով, ըստ մշակույթի նախարարի, տարածք է հատկացվել Երեւանի Գեւորգ Քոչար 27 հասցեում, շինվերանորոգման նախագիծը պատրաստ է եւ ներկայացված է հանրությանը։ Շուտով կհայտարարվի մրցույթ, իսկ շինարարությունը կսկսվի 2018թ. մայիսին։ Նախատեսվում է թատրոնի բացումն այդ տարածքում ազդարարել 2019թ. մայիսին։
Արմեն Ամիրյանը հավաստիացրել է, որ Իտալիայի կառավարության հետ հնագիտական արժեքների վերականգնողական տարածաշրջանային կենտրոն ստեղծելու վերաբերյալ նախագահի հանձնարարականի կատարումն ավարտական փուլում է. շուտով կենտրոնը կբացվի ՀՀ մշակույթի նախարարության շենքում հատկացված տարածքում:
Աշխատանքային հանդիպման ժամանակ նախագահին զեկուցվել է նաեւ պետական թատրոնների շենքերի վերանորոգման կամ նոր շենքերի կառուցման աշխատանքների վերաբերյալ, ըստ որի` կառուցվել է Երեւանի կամերային թատրոնի նոր շենքը, նախատեսվում է կառուցել Համազգային թատրոնի շենքը, վերանորոգվում են Գորիսի եւ Վանաձորի թատրոնների շենքերը, Ստեփանակերտի պետական թատրոնի շենքի նորոգմանը ՀՀ մշակույթի նախարարության թատերական եւ համերգային կոլեկտիվները կտրամադրեն իրենց մեկ միջոցառման ողջ հասույթը։ «Արցախ, իմ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագիրն արդեն մեկնարկել է։ Երեւանի մնջախաղի թատրոնի նոր տարածքում թատրոնի կառուցման նախագիծն արդեն արված է, շուտով կհայտարարվի մրցույթը։
Նախարարը տեղեկացրել է միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրման մասին: Ըստ Արմեն Ամիրյանի, հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ» ՍՊԸ եւ «ԻնֆոՏեխ» ՍՊԸ ընկերությունների կոնսորցիումը։ Այժմ կոնսորցիումի հետ քննարկման եւ համաձայնեցման փուլում է կնքվելիք պայմանագիրը։
Արմեն Ամիրյանը զեկուցել է նաեւ նախարարության կողմից մշակված` «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության, օգտագործման մասին» օրենքում փոփոխությունների, ինչպես նաեւ Հայաստանում կինոարտադրության ոլորտի կառավարման ժամանակակից մոդելի ներդրման նպատակով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծերի մասին:
Առաջիկա ծրագրերի շարքում նախարարը նշել է, որ մինչեւ 2021թ. պետք է ավարտվի գրադարանների, կինոժառանգության, երաժշտական ստեղծագործությունների ֆոնդերի թվայնացումը, իսկ մինչեւ 2021 թվականի դեկտեմբեր կստեղծվի հայ մշակույթի ստեղծագործական ամբողջ ներուժը պատկերող տեղեկատվական թվային շտեմարան։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Սովորել, սովորել, սովորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կադրային նոր նշանակումներ ՊՆ-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT