Երևան
12 °C
Առողջապահության նախարարությունն անդրադարձել է գյումրեցի ատամնաբույժների բողոքի ակցիային: Նրանք բողոքում էին էլեկտրոնային առողջապահական համակարգին միանալու պահանջի դեմ: Ատամնաբույժները, սակայն, տեղյակ չեն այս ամենից: Գիտե՞ք, որ Առողջապահության նախարարությունն անդրադարձել է Ձեր բողոքի ակցիային եւ պատասխանել Ձեզ՝ հարցից ատամնաբույժներն անակնկալի եկան: «Ոչ, մեզ ոչինչ չի ասվել, ոչ գրավոր, ոչ բանավոր, մեր էլեկտրոնային հասցեներին անգամ որեւէ բան չի ուղարկվել, այնպես որ մենք ոչինչ չգիտենք»,-ասացին նրանք:
Առողջապահության նախարարությունն իսկապես պաշտոնական հաղորդագրություն չի ուղարկել Շիրակի մարզպետարան, հավանաբար նկատի ունենալով հանգամանքը, որ ատամնաբուժարանները մարզպետարանի ենթակայությամբ չեն գործում: Գյումրեցի ատամնաբույժներին ուղղված պատասխանը նախարարության կայքում է միայն տեղադրված:
Դրանում մասնավորապես ասվում է, որ համակարգի նախագծման և մշակման գործընթացին մասնակցել են ինչպես ՀՀ պետական համապատասխան մարմինների ներկայացուցիչները և մասնագետները, այնպես էլ Համաշխարհային բանկի էլեկտրոնային առողջապահական ոլորտի փորձագետները: Էլեկտրոնային առողջապահական համակարգում տվյալների հասանելիության, իրավասությունների տրամադրման գործընթացները և մեխանիզմները ներդրվել են լավագույն փորձի հիման վրա՝ օգտագործելով աշխարհում առկա առաջադեմ անվտանգության, ինչպես նաև տվյալների պաշտպանության փորձը: Նաեւ նշվում է, որ էլեկտրոնային առողջապահական համակարգը ՀՀ կառավարությունը ձեռք է բերել ոլորտում շուրջ 140 տարվա փորձ ունեցող «Էրիքսոն» միջազգային հայտնի ընկերությունից:
«Էլեկտրոնային առողջապահական համակարգի անվտանգությունը հուսալի է, համակարգ մուտք գործելու դեպքում քաղաքացու համար հասանելի է բացառապես իր անձին մատուցված բժշկական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը»,- ասված է ԱՆ պատասխանում: Գյումրեցի ատամնաբույժները, սակայն, ընդգծում են, որ իրենք պահանջում են մարդու անձնական տվյալների գաղտնիության ապահովում ոչ միայն մյուս քաղաքացիներից, այլ բժիշկներից: Ըստ նրանց, անթույլատրելի է, որ բժիշկներն իրենց գործընկերներին այցելած հիվանդների մասին ցանկացած բաց տեղեկության տիրապետելու հնարավորություն ունենան:
Թե առաջիկայում ինչ կասի նախարարության կայքը, քիչ է հետաքրքրում գյումրեցի մասնագետներին: Նրանք չեն միանա էլեկտրոնային առողջապահական համակարգին: Այս հստակ որոշումը եւ մարտի 5-ի բողոքի ակցիայի ժամանակ էին հայտնել, եւ այսօր պնդեցին: Ատամնաբույժ Էմիլ Ասլանյանն ասաց, որ իրենց դեռ մարտի 5-ին Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը խորհուրդ էր տվել նոր նամակ գրել Շիրակի մարզպետի անունով, որում շարադրված կլինի իրենց պահանջն ու այն ստորագրություններով ներկայացնել: «Խորհրդին հետեւել, մեր տարած հին նամակը նույն բովանդակությամբ, այս անգամ Արթուր Խաչատրյանի անունով տարել, տվել ենք մարզպետին: Մարզպետն էլ խոստացել է հանձնել վարչապետին: Ըմբես որ, հեչ բան չի փոխվել, ինչ ձեւով մինչեւ հմի աշխատել ենք, կշարունակենք: Մենք ոչ մի բան չենք անի ու ասի, մինչեւ վարչապետից պատասխան չստանանանք»,-ասաց գյումրեցի ատամնաբույժ Էմիլ Ասլանյանը:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 13-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT