Երևան
23 °C
«Բոլորդ էլ տեսնում եք, որ Արմեն Սարգսյանը լուրջ մարդ է, բերեք, բոլորով օգնենք, այնպես չանենք, որ հավես չունենա, նույնիսկ, որ տնից դուրս գա, գնա գործի»,- ի պատասխան լրագրողների հարցին, թե ինչ է փոխելու նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Նա հույս հայտնեց, որ Արմեն Սարգսյանը նոր ներդրումներ կբերի: Դիտարկմանը, թե վարչապետն էլ էր խոստացել նեդրումներ բերել, նա արձագանքեց՝ բերել է: Ինչ վերաբերում է ԵԼՔ-ի մեղադրանքներին, թե Արմեն Սարգսյանը համապատասխան փաստաթղթեր չունի՝ քաղաքացիության հետ կապված, նա նշեց.
«Ընդդիմությունը միշտ էլ աժիոտաժ է սարքելու, չպիտի նեղանանք ընդդիմությունից, իրենց գործը էտ ա, եթե տենց չանի, մեր երկրում ընդդիմություն չի լինի, եղած բանն էլ կարող է շեղեն: Ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ օրենքի մեջ է»:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանն այնուհետ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է եւ դա հիմնավորում է Արցախյան խնդրով: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա հիշեցրեց, որ հիմա էլ Ալիևը Երևանն է ուզում, ինչի համար էլ կարևոր է, որ Սերժ Սարգսյանը մնա երկրի առաջնորդ: Դիտարկմանը` Ալիևը միշտ էլ ուզել է Երևանը, ասաց.
«Ես տենց բան չեմ իմացել, որ միշտ ուզել ա, եթե դուք իմացել եք, ես չեմ իմացել: Հարցին`փաստորեն Ալիևի ինադո՞ւ է Սերժ Սարգսյանը մնում, նա պատասխանեց. «Պրիչոմ տուտ Ալիևը: Այսինքն, եթե Ալիևը չլիներ՝ Սերժ Սարգսյանը մեզ պետք չէ՞ր գալու: Տենց մարդ հարյուր հատ ունենք, հա՞ էս երկրում, տենց նախագահ ունե՞նք: Դու, որպես հայ, քեզի լավ չես զգո՞ւմ, որ մեր նախագահն էդ միջազգային հանրության դեմ ելույթ ա ունենում ու ճիշտ ձևով ներկայացնում ա մեր պետությունը, քեզ դուր չի՞ գալիս, դու քեզի, որպես տղա, ուժեղ չես զգու՞մ»:
Անդրադառնալով արտագաղթին՝ Սարոյանն ասաց. «Կեթան էլ, կգան էլ, էլի: Գալիս էլ են»: ՀԺ-ի հարցին` ինչպե՞ս է ստացվում, որ միայն իշխանության ներկայացուցիչներն են տեսնում գալը, նա պատասխանեց. «Գնա այրոպորտ, գնա, դու էլ կտենաս: Ես էնքան ընկերներ ունեմ, երեխեք ջան, դրա համար ասում եմ, օդի մեջից, ստից չեմ խոսում: Իրոք, էթում էլ են, գալիս են էլ: Հլը գնա Մարտունի, տես՝ սաղ տղամարդիկ տունն են: Էթում են, փող են աշխատում, գալիս են»:
Դիտարկմանն էլ` պետք է Հայաստանում աշխատատեղ ստեղծել, նա ասաց. «Էդ էլ ենք անում: Դու գիտես հիմա բանվոր ճարելը հեշտ ա, հա՞, հլը գնա մի հատ շինարարություն արա, ընկի բանվոր ման արի, ուզի ճարես, թե կարենաս ճարես, գլուխդ կգովաս»:
Նորից անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետ լինելուն՝ Սարոյանն ասաց. «Լսեք, նորից եմ ասում`մենք լավ ղեկավար չենք սիրում, էս ազգը դրա համար էլ միշտ քաշված ա, մենք մեր ամենաուժեղ տղերքին, ամենաուժեղ թագավորներին միշտ մեր ձեռով ենք սպանել: Հայի ձեռով կամ վարի ենք տվել, կամ փչացրել ենք, իմ ասածն էդ ա` համ լավին ենք փնովում, համ՝ վատին, հասկանու՞մ եք, որ պատրաստված չլիներ նա, ես էլ ձեր հետ կասեի՝ սենց ա, նենց ա, բայց էսօր ինձ հարց եք տալիս՝ կարողա լինի, ես շա՞տ գիտեմ՝ կլնի, թե չէ, էդ մարդն իրոք ոչ մի բան էլ չի ուզում, բայց ես ինքս, որպես հայ տղա, հայ մարդ, տենց եմ ուզում»,- ասաց նա, ապա հավելեց. «Իմ համար, իմ մտածելակերպով Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, նա ասաց, որ չի ասել, թե վարչապետը վատ է աշխատում: «Չէ. ես տենց բա՞ն ասեցի: Նա շատ լավ էկանամիստ ա, բայց մենք ղարաբաղյան խնդիր ունենք, էդ խնդրի մասին ո՞վ էքուց պիտի էթա միջազգային ատյաններում վիճաբանության մեջ մտնի` ո՞վ»,- հայտարարեց նա:
Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը հայտարարել է` չի հավակնի երկրի ղեկավարի պաշտոնին, ասաց. «Կարողա էսի տղայական բազառ ա՞, որ պիտի խոսքն անպայման մինչև վերջ անի, այ մարդ, քաղաքականություն ա, կյանք ա, փոխվում ա, այ քեզի բան: Հենա տենց լինի, ով ինչ ասես խոսում ա` էսօր էս յանից են խոսում, վաղը էն յանից»: Նա հավելեց, որ եթե Սերժ Սարգսյանը չցանկանա առաջադրվել վարչապետի պաշտոնում, նա կհամոզի:
«Ես կարողա համոզեմ, միտինգ չեմ անի, բացի իրենից չեմ էլ մտածում ուրիշ թեկնածուի մասին, իրոք, անկեղծ եմ ասում»,- ասաց նա:
Դպրոցում քարոզչություն չպետք է անել. քաղաքական զսպվածություն չցուցաբերող տնօրենները սանկցիաների կենթարկվե՞ն
Իմ ամենամեծ ուսուցիչը նորին մեծություն երաժշտությունն է. այսօր Օհան Դուրյանի ծննդյան օրն է
Լոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Արծաթե մեդալով՝ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան. Արթուր Ալեքսանյանը կպայքարի հանուն արդարության
Համագործակցության հեռանկարներ բիոէներգետիկայի ոլորտում․ Պապոյանն այցելել է լատվիական EggEnergy ընկերություն
Պուտինը կհետևի ՌԴ զինված ուժերի զորավարժություններին
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել
Ռուսական անօդաչու թռչող սարքերը հատել են Ռումինիայի օդային տարածքը. ՆԱՏՕ-ն արձագանքել է
Բախվել է 3 ավտոմեքենա. կա տուժած
Մեկնարկում է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը. ԱԳՆ-ն իրազեկել է՝ ինչպես հետևել ընթացքին
Հաջիևը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալության ներկայացուցչի հետ
ՀՀ տարածքում ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Իրանի նախագահն առաջին արտասահմանյան այցը կկատարի Իրաք
ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
«Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանն ուղղված Ռուսաստանի մղումը «դանակով հարված է թիկունքից»․ իրանցի պատգամավոր
Մեկնարկում է թատերահամերգային կազմակերպությունների 2024-2025 թատերաշրջանի բացումը
Սևանա լճում շարունակվում են Երևանի 43-ամյա բնակչի մարմնի որոնումները. սպանության հատկանիշներով հարուցվել է վարույթ
Սուրեն Պապիկյանը մեկնել է Կորեայի Հանրապետություն
Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում
Մեկ ոստիկանի սպանության, ևս 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար կասկածվող անձը տվել է խոստովանական ցուցմունքներ
Ազգային հավաքականի անվանական մարզաշապիկներ Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին և Արթուր Դավթյանին
Գնել Սանոսյանը Լոռու մարզում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը, տվել հանձնարարականներ
Վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է. մանրամասներ՝ առողջական վիճակից
Իրանի նախագահն առաջարկում է երկրի մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխել հարավ
2 բնակավայրում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ
Ոստիկանության ծառայողի սպանության, ևս մեկի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
Խոշոր ավտովթար Սիլիկյան խճուղում․ 34-ամյա վարորդը մահացել է (լուսանկարներ)
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանը կապիտան Հայրապետ Ստեփանյանն է
Ոստիկանի սպանության համար կասկածվող 41-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է. մանրամասներ (տեսանյութ)
Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն
Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են
Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց
«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով
ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը
Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային
Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա
Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է
Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը
© 2024 Հայկական ժամանակ