Երևան
12 °C
Ազգային ժողովում Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրեն այս շաբաթ։ Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա ասել է նաեւ, որ առաջիկա քառօրյայում առաջադրելու են նաեւ բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամների թեկնածությունները։ «Մենք կառաջադրենք մեր խմբակցության թեկնածուների անունները»,- ասել է Շարմազանովը՝ հավելելով, որ թե՛ Արմեն Սարգսյանի, եւ թե՛ բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունները լինելու են գաղտնի։
Վերջինս, սակայն, չի հայտնել թեկնածուների անունները. «Վաղը կիմանանք, նրանք շատ պատրաստված, մեծ պրոֆեսիոնալիզմի տեր իրավաբաններ են»: Այսօր տեղեկացրել էինք, որ ՀՀԿ-ի թեկնածուներից մեկը լինելու է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը: Թեկնածուներն առաջադրվելու են փետրվարի 27-ից մարտի 2-ը:
Շարմազանովը նաեւ տեղեկացրել է այսօրվա նիստի ընթացքում մի շարք հարցեր են քննարկվել՝ ներկուսակցական, ներքաղաքական եւ արտաքին քաղաքական, ինչպես նաեւ քննարկվել է ՏԻՄ ընտրությունների հարցը։ «ՀՀԿ-ն բոլոր 20 համայնքներում առաջադրել է թեկնածուներ, թե՛ ավագանու, եւ թե՛ համայնքապետի ընտրություններում։ Մասնակցում են նաեւ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն։ Որերորդ անգամ մեր ոչ բոլոր գործընկերներն են մասնակցում ընտրությունների, այդ թվում՝ ընդդիմադիր դաշտից։ Կամ չեն կարեւորում ՏԻՄ մարմիններըի կարեւորությունը, կամ միգուցե դեռեւս չկան կայացած կառույցներ»,- ասել է Շարմազանովը եւ հավելել, որ ՀՀԿ-ն պատրաստ է ազատ մրցակցության։
Նա նաեւ անդրադարձել է Երեւանի քաղաքապետարանի հնարավոր որոշման մասին, ըստ որի՝ նիստերը կանցկացվեն դռնփակ, եւ դրանց ուղիղ հեռարձակումը կապահովվի այնպես, ինչպես կառավարության եւ Ազգային ժողովի նիստերի դեպքում է լինում: «Ուղիղ հեռարձակվելու է: Ո՞րն է այդտեղ խնդիրը: Լրագրողի գործը տեղեկատվությունը հաղորդելն է: Արդեն Ձեր գործն է, թե հետո որ քաղաքական գործչի հետ ինչ հարցազրույց եք անելու: Այնպես չի, որ մեր ժողովրդի ինֆորմացիա ստանալու իրավունքը սահմանափակվում է»,- ասել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT