Երևան
12 °C
Ազգությամբ հայ, ռուսաստանաբնակ Սերգեյ Գալիցկին վաճառել է «Մագնիտում» ունեցած իր 29 տոկոս փայաբաժինը մոտ 2.5 միլիարդ դոլարով: Այս տեղեկատվությունը լայնորեն քննարկվում է հայ հանրության եւ ԶԼՄ-ների շրջանում: Լուրը իրոք հետաքրքրիր է: Նախ Սերգեյ Գալիցկին հայ է՝ Հարությունյան ազգանունով, եւ միայն ամուսնանալուց հետո է վերցրել կնոջ ազգանունը: Երկրորդ՝ Գալիցկին ամենահարուստ ռուսաստանցիներից մեկն է. նրա կարողությունը «Ֆորբսը» գնահատել է 5.7 միլիարդ դոլար: Երրորդ. «Մագնիտը» ՌԴ մանրածախ առեւտրի խոշորագույն ցանցն է՝ ունի մոտ 13 հազար օբյեկտ: Համաձայնեք, եթե Գալիցկին լիներ բելառուս, ղազախ կամ ճապոնացի, «Մագնիտի» փայամասի վաճառքի մասին լուրը մեզ ընդհանրապես չէր հետաքրքրի: Այսինքն վերը նշված ցանկի ամենակարեւոր կետը առաջինն է՝ որ Գալիցկին ազգությամբ հայ է: Եվ այս փաստը շատերի մեջ հույսեր է առաջացնում, որ ռուսաստանաբնակ հայերի կապիտալը կարող է գալ ՀՀ: Այս հույսերը կարծես ավելի իրական են դառնում, երբ հաշվի ենք առնում, որ ռուսաստանաբնակ մի քանի հայ միլիարդատերեր հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում: Այդպիսի ռուսաստանաբնակ հայ միլիարդատերերից է նաեւ «Ռոսգոսստախ»-ի սեփականատեր Դանիիլ Խաչատուրովը: Նաեւ՝ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը: Որոշ գործարար շրջանակներում համոզմունք կա, որ իրենց կապիտալը ԱՄՆ հնարավոր պատժամիջոցներից պաշտպանելու համար նշված անձինք ներդրումներ կանեն ՀՀ-ում: Որքանո՞վ են այդ հույսերը իրականանալի:
Կոնկրետ օրինակներով կարելի է պատասխանել այդ հարցերին: Ռուսաստանաբնակ հայ միլիարդատերերը կամ խուսափում են Հայաստանում ներդրումներ անելուց, կամ էլ եթե անում են, ապա դրանք, պատկերավոր ասած, կապ չունեն տնտեսության որակի ու մրցունակության բարձրացման հետ: Այդ ներդրումները ուղղված են միայն ու բացառապես ներքին շուկայում սպառվելու վրա: Գալիցկու «Մագնիտներից» Հայաստանում ընդհանրապես չբացվեց, Խաչատուրովի «Ռոսգոսստրախը» ընդամենն ապահովագրություն է իրականացնում, իսկ Սամվել Կարապետյանը մեկը մյուսի ետեւից միայն մոլեր է բացում: Այլ կերպ ասած, եթե նշված անձինք որոշեն, որ իրենց կապիտալը Հայաստանում ավելի ապահով է, նրանք «մտնելու» են այնպիսի ոլորտներ, որոնք չեն ենթադրում տեխնոլոգիական արտադրություն, արտահանելի մրցունակ ապրանքների արտադրություն: Ու քանի որ նրանց նախընտրած ոլորտները միայն ներքին շուկայում են սպառվելու, իսկ մեր ներքին շուկան չափազանց փոքր է, ուրեմն նրանց կապիտալը Հայաստան չի գալու: Փոխարենը շատ վաղուց Հայաստան է եկել ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների ցանկում գտնվող ռուսաստանցի միլիարդատեր Օլեգ Դերիպասկան, որը բոլորովին հայ չէ, հայերի հետ որեւէ «ազգակցական» կապ չունի: Նրա «Ռուսալին» է պատկանում մեր նախկին ալյումինի գործարանը՝ «Ռուսալ Արմենալը», որը բարձր տեխնոլոգիական, հրաշալի որակի արտադրանք թողարկող, ամբողջ արտադրանքը արեւմտյան խստապահանջ շուկաներ արտահանող ընկերություն է: Այլ կերպ ասած, Հայաստան գալու համար ամենեւին կապ չունի, թե ինչ «ազգության» է այդ կապիտալը: Իսկ հայազգի ռուսաստանցի միլիարդատերերի հետ տեղի ունեցող իրադարձությունները իրականում սպորտային հետաքրքրություն են առաջացնում եւ ոչ ավելին: Ավաղ:
Խմբագրականը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 20-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT