Երևան
12 °C
Փետրվարի 17-ին տեղի ունեցավ Լուսավոր Հայաստան Կուսակցության երկրորդ համագումարը, որի ընթացքում ընտրվել է կուսակցության Կառավարման խորհուրդը։ Խորհրդի անդամներ են ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավորներ էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Գեւորգ Գորգիսյանը, Երևանի ավագանու անդամներ Դավիթ Խաժակյանը, Անի Սամսոնյանը, Հարություն Բաբայանը, Լիբերալ քաղաքականության դպրոցի տնօրեն Հայկ Կոնջորյանը, ԼՀԿ Երևանի խորհրդի նախագահ Վիկտոր Ենգիբարյանը, Երիտասարդական միության նախագահ Նատալի Սինորյանը, Վանաձորի ավագանու անդամ Արմեն Եղիազարյանը, նաեւ Կարեն Սիմոնյանը, Գրիգորի Դոխոյանը, Բենիամին Պլուզյանը, Սերգեյ Անիսոնյանը եւ Աննա Կոստանյանը։ Վերահսկիչ հանձնաժողովի անդամներ ընտրվեցին Գեւորգ Պապիկյանը եւ Գոհար Մաթեւոսյանը։ Կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց Էդմոն Մարուքյանը։ Համագումարով հաստատվեց Լուսավոր Հայաստան Կուսակցության նոր կանոնադրությունը եւ ծրագիրը համալրվեց Իրավունքի գերակայության մանիֆեստով, որը հանդիսանալու է կուսակցության առաջիկա գործունեության գլխավոր ուղենիշը: Լուսավոր Հայաստան կուսակցության գործունեությունը միտված է լինելու ի կատար ածելու Մանիֆեստում տեղ գտած դրույթները՝ դրանք դարձնելով Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի առանցքային գործոններ:
Երկորդ համագումարի, կուսակցության ձեռքբերումների, առաջիկա անելիքների շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԵԼՔ դաշինքի պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ Մանե Թանդիլյանի հետ:
- Տիկին Թանդիլյան, փետրվարի 17-ին տեղի ունեցավ Լուսավոր Հայաստան կուսակցության 2-րդ համագումարը: Նախ խնդրում եմ ներկայացնել, թե մինչ այս կուսակցությանը ի՞նչ է հաջողվել իրականացնել: Որո՞նք են ամենակարեւոր ձեռքբերումները:
- Իր գործունեության երկու տարիների ընթացքում Լուսավոր Հայաստան կուսակցությունը մշտապես աշխատել է քաղաքացիների հետ` սեփական ծրագրերը եւ գաղափարները տարածելու եւ զարգացնելու համար: Մենք ստեղծել ենք տարածքային կառույցներ հանրապետության մի շարք քաղաքներում` քաղաքացիների խնդիրներին ամենօրա ռեժիմով ծանոթանալու եւ վեր հանելու համար: Մասնակցել ենք Տեղական ինքնակառավարման մարմինների եւ համապետական ընտրությունների` մասնավորապես` Վանաձոր, Գյումրի, Երևան քաղաքներում, ինչպես նաև ԱԺ ընտրությունները: Այժմ ունենք խմբակցություն Վանաձորի ավագանիում, Լուսավոր Հայաստանը ունի ԱԺ պատգամավորներ եւ ավագանու անդամներ ԵԼՔ դաշինքի ֆորմատում: Մենք շարունակելու ենք աշխատել եւ իրականացնել մեր նպատակներն ու ծրագրերը հանուն Հայաստանի ժողովրդավարացման եւ զարգացման:
- Եղե՞լ են ձախողումներ:
- Քաղաքական գործունեությունը լի է բազմաթիվ ռիսկերով, եղել են նման ռիսկեր եւ կան նաեւ այժմ: Մենք ամեն բան փորձում ենք անել այդ ռիսկերը առավել լավ հաշվարկելու եւ կառավարելու համար:
- Իսկ առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան:
- Լուսավոր Հայաստանը շարունակելու է իր նպատակների իրականացմանը միտված գործունեությունը` իր գործընկերների հետ միասին` ԵԼՔ դաշինքում: Մենք ընդունել ենք Իրավունքների գերակայության մանիֆեստը եւ առաջիկա տարիներին դա է լինելու մեր գործունեության առանցքային ուղղություններից մեկը:
- Քաղաքացիական պայմանագիր, Հանրապետություն եւ Լուսավոր Հայաստան կուսակցությունների օրակարգում մեկ կուսակցություն ստեղծելու հարցն առաջիկայում կլինի՞:
- Այս պահին ԵԼՔ դաշինքը արդյունավետորեն եւ միասնական աշխատում է, մեր խնդիրը էլ ավելի մեծ արդյունավետության հասնելն է, իսկ մեկ կուսակցության հարցը կլինի բնական զարգացման արդյունք, մենք շատ հանգիստ շարժվում ենք առաջ միասին:
- Լուսավոր Հայաստան կուսակցությունը Հայաստանում թիվ մեկ խնդիրը ո՞րն է համարում, որն առաջնային լուծման կարիք ունի:
- Դժվար է առանձնացնել գեթ մեկ խնդիր, սակայն խնդիրների համալիր լուծման գլխավոր բանալին իրապես գործող ժողովրդավարական պետություն ստեղծելն է, որտեղ կա իրավունքի գերակայություն, զսպումների եւ հակակշիռների մեխանիզմներ, արդար դատարաններ, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար: Այս ամենին հնարավոր է միայն հասնել ուժեղ ժողովրդավարական պետություն կերտելով:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 20-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT