Երևան
12 °C
Փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում՝ ավագանու նիստերի դահլիճում տեղի ունեցած քաշքշուկի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Գալուստ Սահակյանի հետ:
- Պարոն Սահակյան, ի՞նչ կարծիք ունեք Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին:
- Դա ինձ համար ընդունելի տարբերակ չի, որ ավագանիների նիստի ժամանակ նման իրավիճակներ լինեն: Չեմ էլ կարծում, որ դա բնորոշ է մեր իրականության համար: Ինձ թվում է համապատասխան մարմինները կնայեն եւ ճիշտ եզրակացության կգան:
- Իսկ հայ կնոջը վայե՞լ էր նման պահվածքը:
- Ընդհանրապես, եթե խոսքը գնում է հայ կնոջն, ապա սազական չէ, բայց նաեւ նրանք քաղաքական գործիչներ են եւ յուրաքանչյուրն իր տարբերակումներն ունի իրականության նկատմամբ: Մտածել էին այդպես հանդես գալ: Իմիջայլոց ասեմ, եթե նման տեսակի նյութ են բերում եւ, որը բավականին տհաճ է մարդկանց համար դա յուրաքանչյուր մարդու իրավունքն է: Նման խնդիրներ պետք է չառաջանան: Առավել եւս, եթե նման որեւիցե խնդիր կա, ապա կարելի է համապատասխան մարմինների դիմել՝ արդարադատության նախարարությանը ու այդ խնդիրը կլուծվեր: Ի՞նչ կապ ուներ Երեւանի քաղաքապետարանը, ես կարծում եմ տեղին չէր այդ ամենը:
- Ավագանու ՀՀԿ անդամների արարքը տղամարդուն վայե՞լ էր:
- Ես ախր այնտեղ չեմ եղել:
- Դեպքի վայրից այդքան տեսանյութեր հրապարակվեց...
- Այդ տեսանյութն ամեն մի տեղ տարբեր ձեւի է ցույց տալիս: Եթե մեկը մյուսի վրա բան է ուզում լցնել բնական է, որ բոլորը խառնվում են իրար:
- Մի քանի օր առաջ ակտիվիստները Բելգիայի վարչապետի վրա մայոնեզ լցրեցին՝ ի նշան բողոքի:
- Մենք հայ ենք, հայի մտածելակերպով պետք է առաջ շարժվենք:
- Բայց չեք կարծու՞մ, որ Երկիր Ծրանիի խմբակցության անդամների քայլը բողոքի արտահայտման մի ձեւ էր:
- Մեզ համար բողոքի արտահայտման ձեւերը մեծ նշանակություն ունեն, բայց մենք գնում ենք ամուր պետություն, ամուր սահմաններ, ամուր մտածողություն ունենալու համար: Նման երեւույթները մեր ազգին հարիր երեւույթներ չեն:
- Պարոն Սահակյան, իսկ տեսա՞ք, թե քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանն ինչպես է ԵԾ-ի կին ավագանուն վերցնում եւ դուրս հանում: Ֆեյսբուքահայությունը որակեց, որ գրեթե շպրտում է:
- Ասեմ հետեւյալը՝ կարատե մասնագիտությունը դա այն է, որ երբեք անտեղի տեղը որեւէ մեկին չի շպրտում: Թեեւ չեմ հավատում, որ շպրտած լինի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT