Կամո Փիրուզյանը գողությունների ընդունակ նարկոման էր, բենզին սրսկվող. Ալավերդցի Վահագի մայր

Հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու, Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով կալանավորված Ալավերդցի Վահագն Աբգարյանի մայրը՝ Անահիտ Գեւորգյանը, մեր զրուցում հերքում է այն տեղեկությունը, թե իր որդին բարեկամից 3800 դոլար է թալանել:

Նա նաեւ պնդում է, որ սա որդու դեմ սարքած գործ է, ակցիա:

Ստորեւ ներկայացնում ենք Անահիտ Գեւորգյանի հետ զրույցը:

- Տիկին Գեւորգյան, մեզ հայտնել էին, որ ձեր որդին թալանել է ձեր բարեկամներից մեկին, տեղյա՞կ եք, թե ձեր որ բարեկամի մասին է խոսքը, այս դեպքից դուք անձամբ տեղյա՞կ եղել եք, թե՝ ոչ:

- Ձեր բերած փաստերը իրականությանը չեն համապատասխանում, ես ինչքանով որ տեղյակ եմ՝ մենք այդպիսի բարեկամ չունենք, որ այդքան մեծ գումար ունենա եւ որեւէ մեկին հատկացնի մի օրով: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ հնարավոր է մեկ օրով 3800 դոլար տալ: Դա տրամաբանությունից դուրս է:

- Մեզ ահազանգած քաղաքացին ասաց, որ ձեր այդ բարեկամը խանութ է աշխատեցնում եւ այդ գումարը խանութինն է:

- Խանութի եկամուտները 3800 դոլա՞ր են կազմում, ես չգիտեմ, այստեղ անտրամաբանական բան կա, ես գտնում եմ, որ իրականությանը այս փաստը չի համապատասխանում եւ ես գտնում եմ, որ իմ որդին ընդունակ չէ այդպիսի բաների: Հոդվածում նշված է, որ այդ գումարը ծառայել է գրքի շնորհանդեսին, դուք հավատո՞ւմ եք, որ մարդը կարող է գիրք տպել՝ մեկին խափելու գնով: Ուրիշ բան է գումար վերցնի, բժշկի, հիվանդի համար, չգիտեմ ինչի համար ու չկարողանա վերադարձնել, բայց գիրք տպելու համար մարդը այդպիսի բան կանի՞: Դա նորմալ մարդու տրամաբանությունից դուրս է:

- Ըստ այդմ՝ ձեր բարեկամը մի քանի անգամ եկել է անձամբ ձեզ հետ խոսելու գումարը վերադարձնելու համար, սակայն դուք պատասխանել եք, որ Վահագը պետք է իր ընկերներին հարցնի, քանի որ նա մենակ չէ: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Դա նույնպես սուտ է, հնարավոր չէ, որեւէ մեկը գա ինձ այդ հարցով դիմի, ես չհիշեմ, դեռ այն տարիքում չեմ, որ հիշողությունս ինձ դավաճանի, այս ամենը սարքած գործ է: Առաջին օրվանից իմ տղայի, նրա շրջապատի նկատմամբ արված բոլոր այս գործողությունները անտրաբամանական են եւ տարօրինակ. նա քրեական հեղինակություն չի, ինքը պարզապես քաղաքում հեղինակություն վայելող տղա է, եթե մեկը քաղաքում հեղինակություն ունի, ուրեմն դա քրեակա՞ն է: Նրան կարող են հարգել ե՛ւ քրեականները ե՛ւ ոչ քրեականները ե՛ւ շատ արժեքավոր մարդիկ:

- Այդ կնոջ փոխանցմամբ՝ դուք ձեր բարեկամին սպառնացել եք ազդեցիկ մարդկանցով:

- Դա աբսուրդ է: Ներկա մարդիկ բոլորը կրթված լուրջ, գրականություն, արվեստ սիրող մարդիկ են, ես ինչպե՞ս թույլ կտամ այդպիսի սպառնալիքներ հնչեցնեմ: Դա մեր ընտանիքի ոճը չի, հնարավոր բան չէ՝ մեկը մեր տուն հյուր գա, ես նրան սպառնալիքներ տամ: Դա բացառվում է, մեծագույն սուտ է: Փորձում են վարկաբեկել Վահագին եւ նրա ընտանիքին, դա անհնար բան է: Դուք գնացեք Լոռի, տեսեք՝ ով ինչ հեղինակություն ունի: Էս ի՞ նչ կամպանիա է իմ տղայի նկատմամբ:

- Ասացիք՝ սարքված գործ է, կասե՞ք ում կողմից եւ ի՞նչ նպատակով:

- Ես կամ մտածում եմ, որ անհրաժեշտ էր այսպիսի գործողություններ անել մի ծայրամասում, ես չգիտեմ, չգիտեմ ինչն է պատճառը, կամ էլ քաղաքում մարդիկ կան, որոնց խանգարում էր, տրամաբանության սահմաններից դուրս է, որ տուժած կողմին հանցագործութան մեջ մեղադրեն: Սեպտեմբերյան դեպքերը դեռ թարմ (նկատի ունի անցած տարի Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցները, որից հրազենային վիրավորում էր ստացել նաեւ իր որդին՝ Վահագն Աբգարյանը,-հեղ.) փոխանակ սլաքը ուղղեն այն մարդկանց վրա, որոնք սպանություն են կատարել, կամ նրանց ետեւում գտնեն պատվիրատուներին: Մինչեւ այդ էլի երկու տղա զոհվեց բավականին լավ, ազնիվ տղաներ (խոսքը Աբգարյանի մտերիմների՝ Վարդան Ավագյանի եւ Էդուարդ Պողոսյանի մասին է,-հեղ.) ամեն մեկը երկու երեխա ուներ, երկու երեխա որբացավ:

- Իսկ Կամո Փիրուզյա՞նը:

- Ես չեմ ուզում մահացածի մասին բան ասել, Կամո Փիրուզյանի մասին ասվեց, որ ինքը բազմաթիվ անգամ դատված, քաղաքում ամեն ինչի ընդունակ, ռեկետների, գողությունների ընդունակ մեկն էր եւ կործանված նարկոման, բենզին սրսկվող:

- Այսինքն՝ կարելի էր սպանե՞լ:

- Ոչ, չէր կարելի սպանել, ես ցավում եմ դրա համար, նրա հետեւում ծնող կա, մայր կա: Բայց ուզում եմ ասել, որ բոլոր սպանությունները թողած՝ էդ մի սպանության հետքերով հանցագործ խումբ են փնտրո՞ւմ, ով որ հանցանքը կատարել է, եկել հանձնվել է (նկատի ունի Կամո Փիրուզյանի սպանության մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանին,-Տ.Խ.) ասել է՝ ես եմ սպանել, չի փախել բոլոր մյուս մարդասպանների նման:

- Բայց ձեր կողմից մատնանշված անձը գործով որպես սպանություն կատարող է անցնում:

- Ինքը ձեռնարկել է, կատարել է եւ հանձնվել է:

- Այսինքն՝ ինքն էլ կազմակերպե՞լ էր Կամո Փիրուզյանի սպանությունը:

- Այո, իհարկե:

- Բայց պաշտոնական տվյալներով, այդպիսի հանգամանք նշված չէ:

- Պաշտոնական ի՞նչ կա, առայժմ միայն վարկածներ են, ի՞նչ պաշտոնական տվյալ կա, արդեն փա՞ստ է հաստատվել, թե կազմակերպված հանցագործությունը ով է ղեկավարել:

- Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ձեր որդին ստեղծել, ղեկավարել է հանցավոր խումբ, կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը, ինչպես նաեւ նախապատրաստել Ռոմիկ Մոսինյանի սպանությունը:

- Դա առայժմ մեղադրանք է, առայժմ պետք է ապացուցել դա: Դուք, որպես լրագրող, պետք է նկատի ունենանք, որ չի կարելի մի մարդուն այսքան հրապարակային պարսավանքների ենթարկել՝ առանց մեղքը ապացուցելու: Ես, որպես լրագրող, արհամարհել եմ այդ մեղադրանքները, որ հնչում են, ո՞ր մեկի բերանը փակես, եթե դա հատուկ կամպանիա է՝ ծավալված մարդուն վարկաբակելու: Ես գիտեմ, որ Կամո Փիրուզյանի փաստաբանի ամուսինը Newslife է, ինչ է, գործակալության տերն է, ինչն է, չգիտեմ: Ես գիտեմ, որ առաջին ինֆորմացիան այդտեղից է գնացել, հասկանում եք: Դրանք դեռ մեղադրանքներ են, ես կարող եմ շատ մարդու մեղադրել, դա նշանակում է, որ մեղավո՞ր է:

- Տիկին Անահիտ, դուք եւ ձեր որդին ի՞նչ հարաբերությունների մեջ եք ՀՀ ոստիկանապետի եղբոր՝ Կարեն Գասպարյանի հետ: Նա ձեր գրքի շնորհանդեսին նույնպես ներկա էր:

- Ենթադրենք՝ ձեր եղբայրը ոստիկանապետ է, դուք մեղավո՞ր եք դրանում: Դա ի՞նչ կապ ունի, դա ինչ վարկաբեկվող բան է, եթե որեւէ մեկի եղբայրը ոստիկանապետ է:

- Ես հարցնում եմ՝ ի՞նչ հարաբերությունների մեջ է ձեր որդին տվյալ անձի հետ:

- Նա հրավիրյալների մեջ էր, ավելի շատ ծանոթ էր Վահագի հետ...: Ենթադրենք՝ Կարենը ներկա է եղել, դա որեւէ բա՞ն է նշանակում, այնտեղ էլի շատ մարդիկ կային, որ ձեր տեսադաշտից վրիպել էին, շատ արժանի մարդիկ:

- Տեղեկություններ եղան, որ Կարեն Գասպարյանն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, գուցե նաեւ ձեր որդուն տեսակցելու: Այս մասին տեղեկություններ ունե՞ք:

- Դա հերթական սուտն է: Հատուկ մարդիկ կան, որ անընդհատ այդ թեման տեսադաշտում են պահում: Ես իմ որդուն չեմ կարողանում տեսակցել, մինչեւ դատը չլինի, հավանաբար, ոչ մեկին չեն թույլատրի նրան տեսակցել, բացի փաստաբաններից: Ինձ թվում է, արդարությունը վերջիվերջո կհաղթանակի: Այդ քաղաքում կան էլի հանցագործ մարդիկ, որոնք հանցանքը կատարել, փախել են:

- Իսկ ձեր որդու ձերբակալությունից հետո Կարեն Գապսրայանը զանգահարե՞լ է ձեզ իր աջակցությունը հայտնելու:

- Ոչ, չի խոսել, բայց եթե նրանք քիչ թե շատ ծանոթ են, ապա նա չի կարա չցավի:

- Ասացիք՝ վարկաբեկում են ձեր որդուն, ովքե՞ր, անուններ կնշե՞ք:

- 2015 թվականին Ալավերդի քաղաքում ընտրություններ տեղի ունեցան, այդ ժամանակ երկու թեկնածու կար՝ Արթուր Աբգարյանը եւ Կարեն Փարեմուզյանը: Իմ որդին չէր խառնվում ընտրություններին, մյուս կողմը քարհանքի տերեր են, նրանք փողատեր մարդիկ են, ընտրություններին մեծ գումարներ էին դրել, հաղթանակ էին տոնում: Ընտրությունների ժամանակ մյուս կողմը՝ Կարենի կողմնակիցները խնդրեցին Վահագին, որ օգներ:

- Ինչո՞վ պետք է ձեր որդին օգներ նրանց:

- Իր հեղինակությամբ: Նա երիտասարդությանը հավաքեց եւ ասաց, որ սենց սենց երկու թեկնածուն էլ գուցե արժանի են, բաց էն մի թեկնածուի կողքին կանգնած են հանցագործ կենսագրություն ունեցող, հանցանքեր կատարած նարկոմաններ, բենզին սրսկվողներ, եւ եթե նա հաղթի, նրանք ակտիվանալու են, իսկ էս կողմում (նկատի ունի Կարեն Փարեմուզյանին) դա չկա: Ասաց՝ դուք ինքներդ որոշեք՝ ում եք ընտրում: Շատ երիտասարդներ են հավաքվել: Ընտրությունների ժամանակ բալանսը փոխվեց եւ Կարենը ընտրվեց քաղաքապետ: Ես չեմ ասում, որ Կարենը նրանցից ինտելեկտուալ առումով բարձր է, կամ՝ հակառակը: Հարցը նրանում է, որ այդ ընտրության պատկերը փոխվեց եւ սլաքը ուղղվեց դեպի Վահագը...: Էդքան գումարներ կորցրեցին, էդ ցասման մեջ սլաքը ուղղեցին դեպքի Վահագը:

- Ինչո՞ ւ Վահագը եւ ոչ օրինակ Կարեն Փարեմուզյանը:

- Որովհետեւ նրա հեղինակությունը դեր խաղաց:

- Այսինքն՝ Արթուր Աբգարյա՞ն է գործ սարքել ձեր որդու դեմ:

- Ես կոնկրետ չգիտեմ՝ ով է սարքել, բայց գիտեմ, որ կոնկրետ սարքված է:

- Ասում են՝ որ ձեր որդին է Ալավերդիում տեղի ունեցած վենդետաների հեղինակը:

- Վենդետայի հեղինակը իր ընկերներին սպանո՞ւմ է, իր մեքենայի վրա կրակե՞լ է տալիս: Վենդետան ո՞րն է, ո՞ւմից պետք է վրեժ լուծեր: Վենդետա բառը ինչի՞ հետեւանք է, երբ որ մեկը վիրավորված է, պարտվել է, չի կարողանում մարսի: Իմ ամուսինը Գերագույն խորհրդի պատգամավորի թեկնածու է եղել, երկրորդ տեղն էր գրավել, բայց այդպես հիվանդագին չտարավ եւ չգնաց դրա հետեւից, մտավորական մարդը թարախ չի շնչում, հասկանալով է վերաբերվում ընտրություններին:

- Ըստ պաշտոնական տվյալների՝ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպվել է՝ այդպիսով վրեժխնդիր լինելով նրա եղբոր կողմից ձեր որդու մտերիմներ Էդ.Պողոսյանի եւ Վ.Ավագյանի սպանության համար: Այս մասին ի՞նչ կասեք:

- Երկու տղաների սպանության դեպքի ժամանակ շատ մարդիկ են եղել, ինքն էլ մասնակիցների մեջ, խմբի մեջ էր այդ տղան:

- Բայց Կամո Փիրուզյանի մասնակցության մասով նախաքննական մարմինը որեւէ տվյալ չի հայտնել: Նշվել է միայն նրա եղբոր՝ Վարդան Փիրուզյանի մասին:

- Որովհետեւ եղբայրն է հայտարարել, որ ես եմ արել, բայց շատ մարդիկ են եղել, երկու տղաներին գազանաբար սպանել են, մեկ հոգի չի եղել: Էդ հետաքննությունը մեռավ: Վահագն Աբգարյանը էստեղ չկա, դա սարքած ֆարս է, նա չկա: Էդ տղեն (Վլադիմիր Դավթյանը), որ սպանել է, չի փախել, հայտարարել է, որ բազմաթիվ անգամ ինձ սպառնացել է. Կամո Փիրուզյանը ո՞նց է քաղաքում ազատ պտտվել, անարգել նրան մեղադրանք չեն հարուցել, չեն հարցաքննել: Չեք պատկերացնի՝ ինչ արժեքավոր տղաներ սպանվեցին, նրանք Կամո Փիրուզյան չէին իրենց կենսագրությամբ, չնայած իր համար էլ եմ ափսոսում, պիտի ապրեր: Պետք է հետ պահեին էդ հանցավոր կյանքից...: Տղաս իր բիզնեսը դրեց, հյուրանոցը՝ այն էլ ամբողջությամբ իրեն չի պատկանում, մի հարկ է 10 սենյակ ու ընտիր գրադարանով: Ձեր հրապարակած նյութում նշված է՝ վախենում են, էդ մենք ենք վախենում, մենք հյուրանոցի աշխատանքը դադարեցրինք, որովհետեւ կարող էր ինչ-որ մեկը տանի մի հատ նարկոտիկ կամ եսիմ ինչ քցի, կամ պայթյուն առաջացնի: Մեր երեխաները ավտոմեքենայով են գնում գալիս...: Աբսուրդ աժիոտաժ է առաջացել մի մարդու շուրջ, որը դրան բացարձակ արժանի չէ, ինքը հարգված մարդ է:

- Եթե, այնուամենայնիվ, պարզվի, որ ձեր որդին մասնակցություն է ունեցել սպանությունը կազմակերպելու եւ այլ մեղադրանքների հետ, ի՞նչպիսին կլինի ձեր վերաբերմունքը:

- Ուրեմն, ես էլ եմ այդ հանցավոր խմբի անդամ, եթե նրանք դրանում ապացուցեցին...: Սա մարդու վարկաբեկելու մասշտաբային դատավճիռ է, սարքել են «աստղ»: Մենք սաղ կյանքում մաքուր ենք ապրել, մեր ընտանիքի մասին գնացեք հարցրեք քաղաքում: Իմ երեխան կարող էր շատ հայտնի մարդ դառնալ...: Շարքային ոստիկաններն անգամ մոտենում եմ, ասում են՝ ցավում ենք, բայց կան ոստիկաններ, որոնք եսիմ ինչի մեջ թաղված են եւ Վահագի ներկայությունը նրանց ձեռք չի տալիս...:

- Ինչո՞վ ձեռք չի տալիս:

- Որովհետեւ հանցագործություններ չեն կատարվում: Հիմա ահազանգեր ունենք, որ նարկոմանները հրապարակ են դուրս եկել:

- Այսինքն՝ ձեր որդին, ի՞նչ էր անում, կանխո՞ւմ էր:

- Ինքը չէր սիրում էդ տեսակ բանը եւ բոլորը գիտեին:

- Բայց ո՞նց էր կանխում:

- Ինքը մարդկանց կարողանում էր հետ պահել: Իր ձերբակալությունից հետո ակտիվացել են, արդեն գողություն է եղել՝ երկու օր առաջ իմացա, որ գիշերը խանութ են թալանել: Ոստիկաններին ձեռք չի տալիս, նրանք նարկոմանին բռնում են, երկու կոպեկ են աշխատում, բաց են թողնում, մի երկու հոգի կա, որ այդպես են աշխատում:

Հարցազրույցը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 16-ի համարում: 

Տպել
5954 դիտում

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը