Գիտե՞ք որ Սերժ Սարգսյանը վարչապետ է դառնալու. ԵԼՔ-ում Արմեն Սարգսյանին բարդ հարցեր են տվել

ԵԼՔ խմբակցության եւ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպման առանցքում եղել է նախագահի պաշտոնում թեկնածուի տեսլականը: Հանդիպումից հետո այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով հերթականությամբ ներկայացրեց իրենց կողմից բարձրացրած հարցերը:

«Հարցրել ենք՝ ինչպես է վերաբերվում այն փաստին, որ ի հեճուկս նրան, որ Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել է, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, բայց պրոցեսները գնում են այնպես, որ առաջադրվում է, որը ներքաղաքական վիճակը սրելու լուրջ պոտենցիալ ունեցող հարց է, և նա, ով լինելու է նախագահ, լուրջ խաչմերուկի և դերակատարման մեջ կարող է հայտնվել: Հարցրել ենք, թե Սարգսյանն ինչպես է վերաբերվում, որ նախագահական նստավայրը պատրաստվում են խլել եւ նաեւ, թե ինչպես է վերաբերվում ներման համակարգի փոփոխությանը, քանի որ Սահմանադրությամբ հստակ նախագահին էր վերաբերում, հիմա այն դե ֆակտո դառնում է վարչապետի լիազորությունը: Ընտրակաշառքների մասին իր գնահատականներից ենք հետաքրքրվել, Մարտի 1-ի հարցով դիրքորոշումները ճշտել, քաղբանտարկյալների հարցն ենք բարձրացրել, նաև խնդրել ենք պարզաբանել իր քաղաքացիության հարցը, որ մամուլում նշվում է»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ Արմեն Սարգսյանը պատասխանել է հարցերին, բայց այժմ կոռեկտ չի համարում պատասխանները հրապարակել.

«Մենք ընդունել ենք ի գիտություն, բայց կոռեկտ չեմ համարում, որ հայտարարեմ»,-ասաց նա:

Հարցին, թե նախագահի թեկնածուն կիսո՞ւմ է իրենց դիտարկումը, որ սուպերվարչապետական երկիր է ստեղծվում, Փաշինյանը կրկնեց, թե կոռեկտ չի համարում Արմեն Սարգսյանի պատասխանները որևէ կերպ հրապարակելը: Իսկ գո՞հ են հանդիպումից, ասաց, որ հանդիպման նպատակը չի եղել գոհ կամ դժգոհ լինելը: «Նրա պատասխաններն ի գիտություն ենք ընդունել, մեր քաղաքական մոտեցումները գիտեք և որևէ փոփոխություն չկա:

Տեղեկացե՞լ են՝ Սարգսյանը կհամաձայնի՞ առաջադրվել նախագահի թեկնածու, Փաշինյանը նշեց, որ այն շեշտադրումը, որ եղել է սկզբում, թե հանդիպումներից հետո կորոշի, եղել է նաև հիմա:

«ՀԺ»-ի հարցին՝ Արմեն Սարգսյանը հայտնե՞ց՝ եթե ընտրվի, ապա պատրաստ է ԵԼՔ-ի հետ աշխատել, Փաշինյանը հաստատեց.

«Մենք ասացինք, որ ինչպես այս հանդիպումը, որը ասել ենք՝ պատրաստ ենք քննարկումների, շփումների, էլի ենք ասում, որ պատրաստ ենք»,- ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք Արմեն Սարգսյանը մոտեցումներով տարբերվում է գործող իշխանության որդեգրած քաղաքականությունից, Ելք խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ եթե նա ՀՀԿ-ի թեկնածու է, ուրեմն այդպիսով իշխանության թիմի մեջ է:

«Իհարկե, սահմանադրական նոր գործառույթներով, նրա վրա դրված է քաղաքական պարտավորություն՝ լինել չեզոք և անաչառ: Եթե համաձայնվի լինել նախագահի թեկնածու, ուրեմն համաձայն է ստանձնել այդ պարտավորությունները»,- ասաց նա: Իսկ թե իր համար մտահոգիչ չե՞ն այն հրապարակումները, որ իր ՀՀ քաղաքացիության տարիները բավարար չեն նախագահի պաշտոնում առաջադրվելու համար, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ խնդիրը՝ արդյոք նա ունի Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն, ստուգելի է: «Եթե թեկնածու է առաջադրվում, ուրեմն, պետք է հոգ տանել և ստուգել այդ փաստը»,- ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4121 դիտում

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար