Երևան
12 °C
Ազգային կինոկենտրոնի խորհրդի նախագահ Շուշանիկ Միրզախանյանի վստահեցմամբ՝ կինոոլորտի համար 2018 թվականը նշանակալի է լինելու: «Հայկական Ժամանակը»-ը Միրզախանյանից հետաքրքրվել է 2018 թվականին պետական աջակցությամբ արտադրություն մտած ֆիլմերի եւ մի շարք այլ հարցերի մասին: Շուշանիկ Միրզախանյանի հետ հացազրույցը՝ ստորեւ:
- Տիկին Միրզախանյան, մինչ 2017 թվականի վերջը, Կինոկենտրոնի Գեղարվեստական նոր խորհրդի կազմը քննարկում էր անավարտ ֆիլմերի ճակատագիրը: Ի՞նչ աշխատանքներ եք սկսել իրականացնել այս տարի անավարտ մնացած ֆիլմերի հետ կապված:
- Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո, ի թիվ այլ գործերի սկսեցինք աշխատել նաև նախորդ տարիներից անավարտ մնացած ֆիլմերի ուղղությամբ, քանի որ անհրաժեշտ էր որոշել դրանց հետագա ճակատագիրը։ Նախորդ տարիներից անավարտ են մնացել Ռուբեն Գևորգյանցի «Մայիսյան երկու շաբաթ»-ը, Հովհաննես Գալստյանի «Մետամորֆոզները»-ը, եւ այլն: Երբ արդեն պատկերը դարձավ տեսանելի, որոշեցինք ձևավորել նոր Գեղարվեստական խորհուրդ, որն էլ քննարկեց նախորդ տարիներից անավարտ մնացած ֆիլմերի ճակատագիրը։ Գեղխորհրդի անդամները ուսումնասիրեցին իրավիճակը՝ մեկ առ մեկ անդրադաձան բոլոր ֆիլմերին եւ քվեարկության միջոցով որոշվեց անավարտ մնացած կինոնախագծերից երկուսը՝ Միքայել Դովլաթյանի «Սողանքը» և Արամ Շահբազյանի «Չնչիկը» ավարտին հասցնելու համար պետության կողմից լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրել։
- Ինչո՞ւ որոշվեց, որ հենց այդ երկու ֆիլմերը պետք է ավարտին հասցվեն:
- Իրականում շատ կարևոր է ֆիլմերում պահպանել ազգայինը, որը համամարդկային արժեք ունի, և մանավանդ լավ է, երբ դրանք արժևորվում են միջազգային կինոփառատոներում, դառնում են եկամտաբեր՝ մտնելով տեղական եւ արտասահմանյան կինովարձույթ։ Այս դեպքում երկու ֆիլմերն էլ իդեալական տարբերակ են, եւ հուսով եմ, որ մեր գեղխորհուրդը հետագայում էլ կաշխատի հենց այս սկզբունքով։ «Չնչիկ» ֆիլմի հիմքում իրական մի դեպք է, որը պատահել է Հայաստանի գյուղերից մեկում: Երիտասարդ աղջկա հայրը սպանել էր իր դստերը, որը համարձակվել էր առանց օրինական ամուսնանալու հղիանալ: Վախենալով, որ իր ընտանիքը կարող է ադաթով ապրող համագյուղացիների մոտ ծիծաղի արժանանալ, ընտանիքի հայրը գերադասել էր առանց ավելորդ աղմուկի «ջնջել» իր դստեր հետքը: Իսկ «Սողանքը» գրավիչ արտաքինով 40-ամյա երիտասարդի մասին է, որը ցանկանում է ընտանիք կազմել հետաքրքիր ու հմայիչ կնոջ հետ, ցանկալի է օտար լեզվի իմացությամբ: Թերթին տրված հայտարարությունն էլ հանդիսանում է այն անկյունաքարը, որի շուրջը զարգանում է «Սողանք» ֆիլմի սյուժեն:
- Որո՞նք են այն նոր ֆիլմերը, որ առաջիկայում ֆինանսավորում են ստանալու կինոկենտրոնի կողմից:
- Կարող եմ ասել, որ այս պահին պետական աջակցություն ստանալու 40-ից ավելի հայտեր ունենք, որոնց մի մասը նախորդ տարիներից են մնացել՝ ոչ ամբողջական լինելու պատճառով։ Կան այնպիսի ֆիլմեր, որոնք պետք է ավարտվեին 2017 թվականին, սակայն տարբեր պատճառներով չեն ավարտվել։ Բացի այդ, կան նաև 2017–ից սկսված ֆիլմեր, որոնք անցողիկ են, այսինքն՝ կշարունակվեն ու կավարտվեն 2018-ին։ 2018 թվականին ֆինանսավորվելիք ֆիլմերի մասով, կարող եմ ասել, որ առաջին հերթին կֆինանսավորվեն շարունակվող (անցողիկ) ֆիլմերը։ Եվ, իհարկե, 2018-ին պետական աջակցություն ստացող ֆիլմերի ցանկը կլրացվի նոր կինոնախգծերով։ 2018 թվականին պետական աջակցություն ստացած ֆիլմերի հաստատված ցանկը մոտ ապագայում կտեղադրվի Ազգային կինոկենտրոնի պաշտոնական կայքում:
- Տարեկան որքա՞ն գումար է տրամադրում պետությունը ազգային կինոյի աջակցության համար:
- 2018 թվականի պետական աջակցության գումարները հետևյալն են՝ խաղարկային կինոնկարների արտադրություն` 274 միլիոն 440 հազար դրամ (569 հազար 378 դոլար): Մուլտիպլիկացիոն կինոնկարների արտադրություն`56 միլիոն 193 հազար դրամ (116 հազար 583 դոլար): «Կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման ծառայություններ»-ի ծրագիր`2 միլիոն 684 հազար դրամ (5 հազար 569 դոլար):
- Կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու Ազգային կինոկենտրոնի գործունեության եւ առհասարակ՝ հայ կինոյի զարգացման համար:
- Եթե հիշում եք, դեռևս 2016-ի տարվերջին նախարար Արմեն Ամիրյանը հայտարարեց կինոոլորտի գլոբալ բարեփոխումների մասին։ Ներկայումս մշակվում է կինոյի հայեցակարգն ու ռազմավարությունը, ինչի արդյունքում էլ սպասվում են կառուցվածքային փոփոխություններ ու գլոբալ բարեփոխումներ։ Այս ամենը դեռ չի ավարտվել, ընթացքի մեջ է։ Ուզում եմ ասել, որ բարեփոխումների ընթացքը չի խանգարում կինոկենտրոնի աշխատանքներին, մասնավորապես, արտաքին քաղաքականության հատվածում գրանցվել են շոշափելի ձեռքբերումներ։ 2017 թ․սեպտեմբերի 25-ին՝ Երևանում, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Իրանի «Ֆարաբի» կինոհիմնադրամի (այս հիմնադրամը Իրանի ամենամեծ պետական կինոֆոնդն է) միջև կնքվեց կինեմատոգրաֆիայի բնագավառում համագործակցության համաձայնագիրը:
Համաձայնագիրն ունի գործակցության բազմազան ուղղություններ, այդ թվում՝ կինոարտադրության հատվածում ՝ սկսած սցենարի զարգացումից մինչև հետարտադրական փուլ, կրթական ծրագրերի իրականացում երկու երկրներում, հայ-իրանական կինոշուկայի ձևավորում, ֆիլմերի տարածում, երկու երկրներում կինոյի օրերի կազմակերպում և այլն: 2018 թվականի համար արդեն պատրաստ են մի քանի կինոծրագրեր, որոնք իրականցվելու են հանրապետության տարբեր մարզերում, այդ թվում՝ Գորիսում, Ստեփանակերտում։
Աղունիկ Հավհաննիսյան
Հարցազրույցը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 16-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT