Երևան
16 °C
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարի ռազմավարության և առաջիկա անելիքների վերաբերյալ ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել առևտրի ոլորտի պատասխանատուների և վարչական շրջանների ղեկավարների տեղակալների հետ: Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը, ՊՊԾ գնդի հրամանատար Արթուր Խուդինյանը, Երևան քաղաքի վարչության բաժինների պետերի ծառայության գծով տեղակալները: Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից:
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նշել է, որ նախորդ տարիների համեմատ բացօթյա ապօրինի առևտրի դեմ միջոցառումների արդյունքները ակնառու են, բայց դեռ գոհացուցիչ չեն և այս ուղղությամբ դեռ զգալի անելիք կա:
Խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետ Արման Եդոյանը ներկայացրել է ոլորտում աշխատանքի արդյունավետության բարձրացման իր դիտարկումները: Անդրադառնալով խնդրին` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը նշել է, որ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ևս պատրաստ են քաղաքային իշխանությունների և ոլորտի պատասխանատուների հետ ավելի վճռական պայքար ծավալել բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ:
Այս համատեքստում նշվել է, որ փետրվարի 3-ից օրվա տարբեր ժամերին ոստիկաններն ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները Երևանի փողոցներում, մարդաշատ վայրերում ու բակերում համատեղ կարգախմբերով ամենօրյա շրջայցեր են իրականացնում: Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ, մեկ անգամ ևս կարևորելով բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը, հատկանշել է «Առևտրի և ծառայությունների մասին օրենք»-ի դրույթները ողջ խստությամբ կիրառելու անհրաժեշտությունը:
«Մենք բազմիցս ենք նշել, որ վարչական պատասխանատվության մեխանիզմների կիրառումը համայնքային բյուջեն համալրելու կամ առևտրով զբաղվող քաղաքացիներին հնարավոր շահույթից զրկելու նպատակ չի հետապնդում: Խնդիրը բացառապես օրինական դաշտում գործունեություն ծավալելու մասին է, ինչին պետք է հասնենք մեր համատեղ ու հետևողական աշխատանքի արդյունքում»,-նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ
Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ
Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
© 2024 Հայկական ժամանակ