Երևան
12 °C
ՀՔԾ-ն վարույթ է ընդունել Ալավերդիի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործով կալանավորված Վահագն Աբգարյանի եւ Վլադիմիր Դավթյանի օգտին գործողություններ կատարելու համար խոշոր չափի կաշառք ստացած Քննչական կոմիտեի պաշտոնատար անձի վերաբերյալ քրեական գործը:
Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Հարցին, թե քրեական գործի շրջանակներում ձերբակալված անձ կամ անձինք կա՞ն, Օհանջանյանն ասաց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով այլ տեղեկություններ չի կարող հայտնել:
Նշենք, որ ՔԿ-ի տարածած հաղորդագրությունից հետո տեղեկություններ շրջանառվեցին, որ այդ պաշտոնատար անձը Լոռու մարզային քննչական վարչության պետ, կոչումով գնդապետ Թաթուլ Շուշանյանն է: Երեկ վերջինիցս փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք նա կաշառք ստացել է, կամ հարցաքննվե՞լ է գործով, թե՞ ոչ: Շուշանյանը, սակայն լսելով, որ զանգահարողը լրագրող է, միանգամից անջատեց հեռախոսը:
Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագնի պաշտպանը, սակայն չի բացառում, որ իր պաշտպանյալին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք կառաջադրվի:
- Պարոն Ճարոյան, Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ ձեր պաշտպանյալի եւ Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար ՔԿ պաշտոնատար անձը խոշոր չափի կաշառք է ստացել: Տեղյա՞կ եք, ինչ գործողությունների մասին է խոսքը: Արդյո՞ք ձեր պաշտպանյալն է կաշառքը տվել:
- Եթե կաշառքը է տվել եւ ստացել, գոնե իմ պաշտպանյալին պետք է կաշառք տալու համար մեղադրանք առաջադրվեր, բայց ներկա պահին նման բան չկա, նմանատիպ մեղադրանք իմ պաշտպանյալին չի առաջադրվել:
- Իսկ հնարավո՞ր է առաջիկայում մեղադրանքում փոփոխություն լինի:
- Չի բացառվում, քանի որ ամբողջ ինֆորմացիային տիրապետում է քննչական կոմիտեն եւ իրենք են ներկա պահին որոշում ինչ մեղադրանքներ առաջադրեն: Չի բացառվում, որ վաղն էլ առաջադրեն, բայց այսօր պահին դեռ նման մեղադրանք առաջադրված չի:
- Ձեր պաշտպանյալին առաջարկե՞լ են այս նոր հանգամանքի շուրջ ցուցմունք տալ:
- Ոչ:
- Ըստ հաղորդագրության՝ պաշտոնատար անձը ձեր պաշտպանյալի օգտին ապօրինի գործողություններ է կատարել: Ի՞նչի մասին է խոսքը:
- Սենց ասեմ: Մամուլն էլ գրեց: Ոչ թե իմ պաշտպանյալի, այլ՝ Վլադիմիր Դավթյանի (Փիրուզյանի սպանության մեջ մեղադրվողի,- հեղ.) ասում են՝ նրան սխալ են որակավորումը տվել, պետք է լիներ 2-րդ մաս 1-ին մաս է եղել, էնտեղ որոշակի շահադիտական նկատառումներ են եղել, դրանից ելնելով դատախազությունը չի հաստատել եւ ուղարկել է Քննչական կոմիտե:
- Պարոն Ճարոյան, տեղյակ եք ի՞նչ չափի կաշառքի մասին է խոսքը:
- Ոչ:
- Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ այդ պաշտոնատար անձը Թաթուլ Շուշանյանն է: Այդ մասին ձեզ որեւէ բան հայտնի է:
- Չեմ կարող ասել, չգիտեմ:
Ավելի վաղ գրել էինք, որ Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելը եղել է այն, որ ի սկզբանե նախաքննության ընթացքում վերջինիս, այսպես ասած, մեղմ հոդվածով է մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածով: Այսինքն՝ Դավթյանին խոստացել էին, որ սպանության համար նա բանտում երկար չի մնա՝ առավելագույնը 8 տարի: Այնինչ՝ Վլադիմիր Դավթյանի մեղադրանքը պետք է լիներ ոչ միայն դիտավորյալ սպանության (ՀՀ ՔՕ 104-ի 1-ին մասով), այլ՝ 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով (պատվերով սպանություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ շահադիտական դրդումներով):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT