Որեւէ կառավարություն, որը ձգտել է փակ աշխատաոճի, հաջողության չի հասել․ Աշոտ Մելիքյան

Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ կառավարության նիստերը պետք է դռնփակ անցկացվեն, կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ եւ կուղարկվի ԱԺ։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հավաստմամբ՝ ուսումնասիրվել է այլ երկրների փորձը եւ պրակտիկայում գոյություն չունի այնպիսի երկիր, որտեղ կառավարության նիստերն ամբողջությամբ հեռարձակվում են։ Ինչքանո՞վ են սրանով սահմանափակվում լրագրողների իրավունքները, մեր հարցերին պատասխանել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից։

Մասնավորապես, նա նշում է, որ «Այդ օրինագիծն ակնհայտորեն հետադիմական է, եթե գնահատենք տեղեկատվության ազատության տեսանկյունից, կառավարության գործունեության թափանցիկության առումով։ Եւ առհասարակ այդ շեշտադրումը, որ փոխվել է, գործող կարգը այնպիսին է, որ կառավարության նիստերը դռնբաց են, բայց եթե անհրաժեշտ է լինում, այսինքն, պետական գաղտնիք պարունակող հարցեր են քննարկում, դռնփակ են։ Հիմա ճիշտ հակառակ մոտեցումն է, եւ իշխանությունները որոշել են ավելի փակ ռեժիմով աշխատել, քան աշխատել են մինչեւ հիմա։ Դա լուրջ մտահոգիչ հարց է հանրության համար, որովհետեւ իշխանությունը մանավանդ խորհրդարանական կառավարման պարագայում, պետք է շատ ավելի թափանցիկ աշխատի, եւ հաշվետու լինի հասարակությանը։ Այս օրինագծում այդ հաշվետվողականությունը, թափանցիկությունը աշխատանքի եւ հանրության հետ կապ հաստատելը չի երեւում։ Փաստորեն, իրենք իրենցով երկրին եւ հասարակությանը չվերաբերվող հարցեր են քննարկվում»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

Մեր այն հարցին, թե օրինակ են բերում, որ այլ երկրներում դռնփակ են նիստերը, իսկ մեզ մոտ ինչ-որ տեղ նախադեպ էր, որ դռնբաց են, արդյո՞ք կառավարությունում մինչեւ հիմա չգիտեին այդ մասին, Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Հայաստանը մինչեւ հիմա մեծ ժողովրդավարությամբ աչքի չէր ընկել, բայց կառավարության նիստերի դռնբաց լինելը լավ օրինակներից մեկն էր։ Իսկ ինչ վերաբերվում է միջազգային փորձին, կան տարբեր օրինակներ՝ եւ դռնբաց նիստերի եւ դռնփակ նիստերի։ Եվ այն զարգացած ժողովրդավար երկրները, որոնք դռնփակ նիստեր են անցկացնում, այլ հնարավորություններ են ստեղծում ԶԼՄ-ների համար, որպեսզի նրանք տեղեկանան այն բոլոր հարցերին, որոնք քննարկվել են եւ որոնք պետական գաղտնիք չեն պարունակում։ Ոչ ոք չի ուզում, որ կառավարությունը պետական գաղտնիք պարունակող հարցերը բաց քննարկի, խոսքը գնում է հանրային հետաքրքրություն առաջացնող հարցերի մասին, որոնք պետք է անպայման հանրությանը հասու լինեն։ Այն, ինչ նախատեսվում է օրինագծում, որ սղագրության այն մասը, որը կորոշի վարչապետը, որ կարելի է հրապարակել, դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար մոտեցում է»։

Իսկ այն հարցին, թե կարելի՞ է համարել, որ սա ապագա վարչապետի ցանկությունն է, Մելիքյանը պատասխանեց. «Ենթադրություն չէր անի, նոր վարչապետինն է լինելու, թե գործող, որովհետեւ նույն գործող վարչապետն էլ կարող է այդպիսի ցանկություն ունենալ։ Բայց միանշանակ այդ հետադիմական մոտեցումը իշխանական վերնախավի քաղաքական որոշումն է, եւ դա շատ վատ է»։

Դիտարկմանը, թե կարո՞ղ ենք ասել, որ սա խոսքի ազատության եւ լրագրողի իրավունքների խախտում է, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն արձագանքեց. «Սա տեղեկատվության ազատության անհիմն սահմանափակում է եւ լրագրողների եւ լրատվամիջոցների գործունեության պայմանների բարդացում, որը կարող է բերել նրան, որ կառավարության մոտեցումը հասարակության համար թափանցիկ չլինի»։

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ այնտեղ այնպիսի քննարկումներ են սպասվում, դրա համար չեն ցանկանում թափանցիկություն, Աշոտ Մելքոնյանը պատասխանեց. «Չգիտեմ որքանով է դա հնարավոր, բայց որեւէ կառավարություն, որը ձգտել է փակ աշխատաոճի, հաջողության չի հասել, արդյունավետ գործունեություն էլ չի եղել»։

                                                                                                      Նիկոլայ Ավետիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2996 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ