«Բարեգործության անվան ներքո» վավերագրական ֆիլմ Ալավերդիի պղնձամոլիբդենային գործարանի մասին

Հոդված 3 մամուլի ակումբում երեկ տեղի ունեցավ Անուշ Տիտանյանի «Բարեգործության անվան ներքո» ֆիլմի դիտում-քննարկումը:
Վավերագրական ֆիլմն անդրադառնում է հայաստանյան սոցիալ-տնտեսական, քաղաքական, բնապահպանական խնդիրների ընկալմանը եւ լուսաբանմանը, մասնավորապես՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի եւ դրա անբաժանելի մասի՝ պղնձամոլիբդենային կոմբինատի փոխառնչություններին։

Ֆիլմում ներկայացվում են սոցիալական իրականության եւ դրա լուսաբանման հակասությունները՝ դիտողին թողնելով սեփական եզրահանգում անելու գործը:

Մեզ հետ զրույցում ֆիլմի հեղինակ Անուշ Տիտանյանն ասաց, որ նախքան այս ֆիլմի նկարահանումը մի քանի այլ ծրագրեր եւս ներկայացրել էր «ACTV» ընկերության «Այլընտրանքային լուսաբանման կարճ դասընթաց» նախագծին:

Նախագծի ղեկավար Դավիթ Ստեփանյանի հետ քննարկելուց հետո համատեղ որոշվել է իրականացնել մտահաղացումը եւ նկարել Ալավերդու խնդիրները պատմող վավերագրական ֆիլմ: Ֆիլմում արծարծվում են թե՛ բնապահպանական, թե՛ առողջապահական, եւ թե սոցիալ-տնտեսական խնդիրներ: Ամբողջ կոնֆլիկտը սոցիալական իրականության եւ ԶԼՄ-ների միջոցով վերջինիս ներկայացման ձեւի ու բովանդակության մասին է:

Մի կողմից ներկայացվում են Ալավերդու մասին մարզային ալիքներից տարբեր ռեպորտաժներ, բարեգործական ծրագրեր, իսկ մյուս կողմից փոքր, բայց ուռճացված նվիրատվություններին հաջորդող այլ կադրեր՝ քաղաքի անբարեկարգ վիճակի, քանդված փողոցների եւ շենքերի, գործարանի ծխի մոտ խաղացող երեխաների եւ մի շարք այլ խնդիրների մասին պատմող կադրեր:

Նախագծի ղեկավար եւ ֆիլմի օպերատոր Դավիթ Ստեփանյանն ասաց, որ տարբեր չափերով ու մոտեցումներով է եղել անդրադարձ սոցիալական խնդիրներին: «Ինչ վերաբերվում է առողջական խնդիրներին, այստեղ հարցը շատ ավելի խորն է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Մարդիկ շատ լավ գիտեն, որ պղնձի արտադրության հետ կապված առաջին խնդիրը, որ կարող է առաջանալ' անպտղությունն է, բայց «Վալեքս»-ը ներկայացնում է բոլորովին այլ բան՝ ակնաբուժական խնդիրներ:

Եթե «Վալեքս» ընկերությունը իր հովանավորած մարզային ալիքների միջոցով ներկայացներ իրականությունը, այսինքն, անպտղության խնդիրը, ապա բոլորովին այլ պատկեր կստացվեր, ի վնաս իրենց»,- պարզաբանում է Դավիթ Ստեփանյանը: Ֆիլմի հեղինակների վստահեցմամբ, մարզային ալիքները, որոնք երկար տարիներ ֆինանսավորվում են «Վալեքս» ընկերության կողմից, ներկայացնում են քաղաքում նոր բացված ակնաբուժական կենտրոնը եւ մի քանի այլ  բարեգործություններ, որոնք արվում են «Վալեքս»-ի կողմից:

Ըստ Դավիթ Ստեփանյանի' մարզային հեռուստատեսությունը բոլորովին այլ պատկեր է ներկայացնում, կեղծ դրական ֆոնի ներքո է լուսաբանում ամեն ինչ՝ աչքաթող անելով Ալավերդու եւ հարակից գյուղերի խնդիրները: «2012 թվականից «ACTV» ընկերության միջոցով ինչ անում ենք, հիմնականում հետեւյալ խնդրի շուրջ է՝ որոշակի դիմադրություն ցույց տալ լուսաբանման ոլորտում: Այն' ինչ կատարվում է հիմա Հայաստանում, հետեւանքներն ավելի ցավոտ են լինելու, քան առաջին հայացքից է թվում»,- իր մտահոգությունն է հայտնում Դավիթ Ստեփանյանը:

Անուշ Տիտանյանը նշեց, որ Ալավերդու խնդիրներին առնչվել է, նախ, որպես քաղաքացի, ապա փորձել հանրայնացնել եւ քննարկման դնել: «Հենց Ալավերդիում զգում էի, որ մարդիկ կողմ են գործարանին եւ չէի հասկանում, թե ինչի, երբ սկսեցի այդ ամենի վերաբերյալ մարզային ալիքներով լուրերը նայել, ամեն ինչ միանգամից պարզ դարձավ»,-ասում էր ֆիլմի ռեժիսորը:

Նա պատմում էր, որ տեսնելով անընդհատ խոսվող ինչ-ինչ բարեգործությունների մասին, որոշել է հարցում անցկացնել ալավերդցիների հետ: Հարցման արդյունքները աղջկան զարմացրել են, այն առումով, որ բոլորը կողմ են եղել գործարանի շահագործմանը եւ ոչ ոք չի նշել վերջինիս վտանգավորության եւ հետեւանքների մասին: Հարցվածների մեծ մասը պարզաբանել են, որ գործարանի փակման հետ է կապված մեծ չափի արտագաղթը:

«Խնդիրը ոչ թե մեդիայի բացակայությունն է, այլ ոչ արդյունավետ եւ թյուր ինֆորմացիայի տարածումը»,- ասում էր Անուշը, որի մանկությունն Ալավերդի քաղաքում է անցել: «Մենք չենք այն մարդիկ, որ պետք է ասեն՝ գործարանը բացվի, թե' փակվի, առավելեւս, եթե խոսքը Ալավերդու մասին է, քաղաքն է գործարանի շուրջը կառուցվել եւ ոչ թե հակառակը, ինչ-որ Վանաձորում է կամ մեկ այլ տեղ»,-ասում է Դավիթ Ստեփանյանը:

Ֆիլմում ներկայացված դրվագներից մի քանիսը մարզային թողարկումների անդրադարձն է եկեղեցուն. եկեղեցին մի քանի տարի է' չունի զանգ, «Վալեքս»-ի կողմից զանգի նվիրատվություն է կազմակերպվում, բնակիչների շնորհակալական խոսքեր' բարեգործներին, այնուհետեւ, մարզային ռեպորտաժներին հաջորդող գործարանից արտանետվող ծխի, հիվանդ երեխաների կադրեր:

Ֆիլմի հեղինակը զուգորդել է պղնձի ստացման հետեւանքների, ապա' եկեղեցուն նվիրաբերած պղնձյա զանգի կադրերը: «Վալեքսի տնօրեն Վալերի Մեջլումյանը Ռուսաստանի քաղաքացի է եւ պղնձի մեծ մասը Ռուսաստան է արտահանվում: Եթե մի քիչ ուշադիր նայենք' ֆիլմում մի զորեղ բան կա, այսինքն, այդ պղնձի շարժումը, որ գնում հասնում է Ռուսաստան եւ դրա մի փոքրիկ կտորը հետ է վերադարձվում Հայաստան եւ որպես բարեգործություն զանգի տեսքով տրվում եկեղեցուն»,- մանրամասնում է Դավիթ Ստեփանյանը:

                                                                                                   Աղունիկ Հովհաննիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6035 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ