«Արսենալը» Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում է. Մխիթարյանը նայել է կիսաեզրափակիչը

Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում է: Երեկ՝ հունվարի 24-ին, «զինագործները» կիսաեզրափակչի պատասխան խաղում սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասան «Չելսիի» նկատմամբ:

Խաղասկզբում ավելի վտանգավոր էին հյուրերի գրոհները, եւ նրանք էլ առաջինը հաջողության հասան: 7-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Էդեն Ազարը: Ընդամենը 5 րոպե անց «զինագործները» հավասարեցրին հաշիվը: Նաչո Մոնրեալի հարվածից հետո գնդակն անդրադարձավ «Չելսիի» 2 ֆուտբոլիստից, եւ զավեշտալի գոլ արձանագրվեց: Ինքնագոլը գրանցվեց Անտոնիո Ռուդիգերի հաշվին:

Արսեն Վենգերի թիմը հաղթանակի նժարն իր կողմը թեքեց 2-րդ խաղակեսում: 60-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Գրանիտ Ջական:

Այս թիմերի առաջին հանդիպումը «Չելսիի» «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտում ավարտվել էր 0:0 հաշվով: «Արսենալը» եզրափակիչ դուրս եկավ մրցակցին 2 խաղերի արդյունքում շրջանցելով 2:1 հաշվով: «Զինագործները» գավաթի համար պայքարելու են «Մանչեստեր Սիթիի» դեմ: Եզրափակիչը կկայանա փետրվարի 25-ին «Ուեմբլի» մարզադաշտում:

Այս խաղին «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր: Իրավունք չունի նոր թիմի կազմում հանդես գալու այս մրցաշարում, քանի որ իր նախորդ թիմի՝ «Մանչեստեր Յունայթեդի» կազմում արդեն մասնակցել է: Նա հանդիպումը դիտել է որպես հանդիսական: Երեկ «Արսենալի» «Էմիրեյթս» մարզադաշտից լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցերում եւ գրառում կատարել:

«Ուրախ եմ իմ նոր տանը լինելու համար: Հաջողություն թիմին»,- գրել է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4838 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ