Երևան
12 °C
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից չարաշահումներ կատարելու առերեւույթ հանցագործությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից:
Այսպես, ՀՀ քաղաքացի Վ. Պ.-ն դիմում է գրել այն մասին, որ 2013թ.-ի հունվարի 11-ին բանկի միջոցով համապատասխան ընկերությունից ապառիկ կարգով համակարգչային տեխնիկա է ձեռք է բերել, սակայն հետագայում չի կարողացել կատարել ամենամսյա վճարումները, որի հետեւանքով ԴԱՀԿ ծառայության կողմից արգելանք է դրվել իր աշխատավարձի վրա եւ բռնագանձվել բանկին ունեցած պարտավորությունից 296.000 ՀՀ դրամը: Սակայն որոշ ժամանակ անց Վ. Պ.-ն պարզել է, որ ԴԱՀԿ ծառայության Աբովյանի բաժանմունքի հարկադիր կատարողը չի կատարել իր ծառայողական պարտականությունները` բռնագանձած գումարը ժամանակին չի փոխանցել բանկ, որի հետեւանքով կուտակված տույժ-տուգանքների հաշվին 2017թ.-ի օգոստոսին վարկառուի պարտավորությունը բանկի նկատմամբ կազմել է ավելի քան 1 մլն ՀՀ դրամ, որով էական վնաս է պատճառվել վերջինիս:
ԴԱՀԿ ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայութունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որով կատարվում է նախաքննություն:
Մեկ այլ քաղաքացի` Երեւանի բնակիչ Ն. Մ.-ն, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ 2015 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Գ. Հ.-ն իրենից պահանջել եւ ստացել է 80.000 ՀՀ դրամ` կատարողական վարույթի ընթացքում այն որպես պետական տուրքի գումար վճարելու համար: Հետագայում` 2017 թվականի ապրիլին, Ն. Մ.-ն, տեղեկանալով, որ կնոջ բանկային հաշիվների վրա արգելանք է դրված, այցելել է ԴԱՀԿ ծառայություն, որտեղ պարզել է, որ Գ. Հ.-ն իր փոխանցած գումարը չի վճարել ԴԱՀԿ ծառայության դեպոզիտային հաշվին, այլ խաբեությամբ` իր վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է այն:
Վերը նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների վերաբերյալ դիմում-բողոք է ներկայացրել նաեւ մեկ այլ քաղաքացի` անհատ ձեռնարկատեր Հ. Դ.-ն, ով հայտնել է, որ Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿ ծառայությունում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում արգելանք է դրվել համապատասխան ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող եւ հետագայում ձեռք բերվելիք գույքի վրա: Կատարողական գործողությունների արդյունքում` ԴԱՀԿ ծառայության Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն բաժնի պաշտոնատար անձը նշված ընկերությանը պատկանող գույք եւ դրամական միջոցներ չի հայտնաբերել եւ ավարտել է կատարողական վարույթը, մինչդեռ հետագայում` 20.04.2017թ.-ին, ընկերության սնանկության գործով կառավարչի կողմից հոդված է տպագրվել` ընկերությանը պատկանող 19 երկաթուղային վագոնների աճուրդ-վաճառքի վերաբերյալ:
ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու վերը նշված դեպքի առթիվ 06.10.2017թ.-ին ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված առերեւույթ հանցագործության հատկանիշներ, ուստի հիշյալ քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT