Երևան
12 °C
Հիվանդապահություն
Դա իմ բառը չի: 2002 թվականի դեկտեմբերին իմ հաղորդման հյուր, Առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը ասաց, որ մեր առողջապահության համակարգը ավելի շատ նման է «հիվանդապահության» համակարգի եւ պետք է կառուցել ճիշտ առողջապահական համակարգ, քանի որ պետությունը, իսկ մեզ համար դա Առողջապահության նախարարությունն է, իր ուժերը պետք է ուղղի բնակչության առողջությունը ամրապնդելուն, կյանքի տեւողությունը երկարացնելուն, կյանքի որակը բարձրացնելուն:
Անցավ 16 տարի եւ ի՞նչ ենք մենք տեսնում: «Հիվանդապահությունը» շարունակում է գերիշխել, պետությունը զբաղված է պետական բյուջեի վերաբաշխումով եւ, ի տարբերութոյուն նախորդ տարիների, երբ գիտակցվում էր, որ մարդկանց առողջությունը կարելի է ամրապնդել եւ հիվանդությունները կանխարգելել հիմնականում ճիշտ ու պրոֆեսիոնալ քարոզչական աշխատանքով, այդ բաղադրիչը ընդհանրապես վերացել է: Դրա արդյունքում մենք ունենք ծխախոտի դեմ պայքարի լուրջ հետընթաց, գնալով ավելի շատ մարդ կասկածի տակ է դնում պատվաստումների անհրաժեշտությունը, ընդհանրապես չենք լսում ֆիզիկական ակտիվության խթանման, սննդի մեջ սեղանի աղի քանակի պակասեցման, ճարպերով հագեցած սննդի վնասակարության մասին:
Հիմա ավելի մանրամասնեմ:
Անշուշտ, հիվանդների արդյունավետ բուժումը բժշկական համակարգի կարեւորագույն բաղադրիչներից մեկն է: Այստեղ մեծ տեղ է զբաղեցնում բուժծառայությունների հասանելիությունը ապահովելու խնդիրը, որի հիմքում ընկած է պետության կողմից հատկացվող գումարների ճիշտ վերաբաշխումը, ծախսման վերահսկողությունը: Պետության կողմից ուղղված միջոցները պետք է ծախսվեն ավելի նպատակային, չփոշիացվեն եւ այլն: Առողջապահության նախարարությունը փորձում է այդ խնդրի լուծումը օպտիմալացնել (թե ինչքանով արդյունավետ, դա դեռ հարց է) եւ միայն դա: Այսինքն, զբաղված է զուտ «հիվանդապահությամբ»:
Հարց է ծագում, մի՞թե այդ խնդիրը լուծելու համար մեզ պետք է Առողջապահության նախարարություն: Բավականին մեծ աշխատակազմ ամեն օր գալիս է աշխատանքի եւ զբաղված է պետության կողմից բավականին սուղ միջոցների բաժանումով, ձեռքի հետ այդ միջոցները պակասեցնելով (2018 թ. բյուջեն 2017-ի համեմատ պակասեցրել է 5,9 մլրդ դրամով): Պակասեցնելու պայմաններում չմոռանալով սեփական շահերի մասին (100 000 քաղծառայողներին ուղղված գումարները որոշվեց բաժանել ապահովագրական ընկերությունների միջեւ):
Հիմա հարց. արդյո՞ք դրա համար անհրաժեշտ է մի նախարարություն պահել: Գուցե եկել է ժամանակը՝ ստեղծել Կառավարության աշխատակազմում առողջապահության էկոնոմիկայի վարչություն կամ միավորել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ կրկին որպես վարչություն, ինչով տեղի կունենա պետական միջոցների լուրջ խնայողություն (ինչը լրիվ համահունչ է ներկա պետական կրճատումների քաղաքականության հետ):
Դուք կասեք՝ «Իսկ ինչ անենք «առողջապահության» հետ»: Այսպես էլ ոչ ոք չաշխատի՞ բնակչության հետ, չտարածի՞ գրագետ եւ անհրաժեշտ մարդկանց համար տեղեկատվություն, ավելի ֆիզիկապես ու մտավոր առողջ սերունդ ձեւավորելու համար:
Կարծում եմ, այդ աշխատանքն անհրաժեշտ է, բայց բնավ չկա կարիք սպասել այն «հիվանդապահության» նախարարությունից: Առաջարկում եմ ստեղծել հանրային Առողջապահության ազգային կենտրոն (միավորելով Առողջապահության ազգային ինստիտուտը եւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը), որոշ ձեւափոխումներ կատարելով համաձայն նորացված խնդիրների: Նշված կենտրոնը կշարունակի զբաղվել առողջապահության ոլորտի նորմատիվ-տեխնիկական մոտեցումների մշակումով, բնակչության իմունիզացիայով եւ կվերցնի իր վրա առողջապահական քարոզչությունը որպես մշտական եւ շարունակական գործընթաց, համադրելով այն մշտադիտարկումներով, հանրության մեջ առաջացող մարտահրավերների գնահատումով եւ համապատասխան ծրագրերի իրականացմամբ:
Ինձ կասեն, բա ի՞նչ անենք համակարգում հսկողության, լիցենզավորման հետ կապված խնդիրների հետ: Պատկերացրեք, այդ կարեւոր գործառույթները կարող են ընթանալ նույնպես առանց ԱՆ գոյության, օրինակ՝ միավորվելով Առողջապահական տեսչության կազմի մեջ եւ գործել որպես անկախ կառույց, ինչը, իմ կարծիքով, կբարձրացնի այդ կառույցի անաչառությունը:
Դավիթ Պետրոսյան
Հանրային առողջապահության մասնագետ
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT