Երևան
12 °C
2018 թվականը Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման վերջին տարին է:
2013 թ. մարտի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Ջաղինյանը վեց տարի ժամկետով նշանակվել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ ապա, մարտի 5-ին խորհրդի նախագահ։
Այժմ կարծիք կա, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանը վերադառնալու է Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահի պաշտոնին. նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2003-2013 թվականներին:
Տեղեկության իսկության վերաբերյալ Ալեքսան Հարությունյանին ուղղված մեր հարցմանն ի պատասխան, նախագահի հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ տարածված լուրերն ապատեղեկատվություն են:
«Հայկական ժամանակ»-ը զրուցեց Ռուբեն Ջաղինյանի հետ, պարզելու՝ արդյո՞ք ցանկություն ունի հնարավորության դեպքում եւս վեց տարի վերընտրվել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում:
Վերջինս նշեց, որ աշխատելու ցանկություն միշտ ունի, հատկապես, երբ գործում տեսնում է համընթաց զարգացում եւ ձեռքբերումներ։
Ջաղինյանը նաեւ նշեց, որ ինքն էլ է լսել Ալեքսան Հարությունյանի՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ վերադառնալու մասին տեղեկությունները: «Նման քննարկումներ միշտ էլ լինում են, հատկապես յուրաքանչյուր պաշտոնի ժամկետի ավարտին, կամ դրա սկզբին, ես դրանք բնական եմ համարում»,- ասաց խորհրդի նախագահը:
Ռուբեն Ջաղինյանի՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրվելը Հ1-ում ի սկզբանե ծանր են տարել: Նրա հետ առնչություն ունեցող հեղինակային հաղորդումների ու ծրագրերի մեջ ներգրավված որոշ անձինք կարծելով, որ Ջաղինյանի հետ աշխատել չի լինելու, սկսել են «ճամպրուկները հավաքել»:
Հիմա թե Ջաղինյանի վերընտրվելու եւ թե Ալեքսան Հարությունյանի վերադարձի դեպքում Հ1-ում, թերեւս, ոչինչ էլ չի փոխվելու: Խորհրդի նախագահը շարունակելու է պահպանել «անգլիական թագուհու» կարգավիճակը, իսկ քաղաքական-լրատվական մասը հիմնականում կոորդինացնելու է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը՝ նախագահական նստավայրի անմիջական վերահսկողության ներքո:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանին, ապա նա երիտասարդ տարիներից զբաղեցրել է բարձր պետական պաշտոններ։ 1992թ. եղել է ՀՀ առաջին նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։
Ապա գործուղվել է Ֆրանսիա, մասնակցել Հայաստանի դեսպանատան ստեղծման աշխատանքներին։ Որոշ ժամանակ եղել է ԼՂՀ ներկայացուցիչը Հայաստանում, իսկ մի քանի ամիս անց՝ Ռոբերտ Քոչարյանի վարչապետ նշանակվելուց հետո՝ դարձել է նրա աշխատակազմի ղեկավարը։
Այնուհետեւ նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 2016 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:
Աղունիկ Հովհաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ
Մայիսի 28-ին դուք կտեսնեք բոլորովին նոր զենքեր, նոր հրետանային միջոցներ և բոլորովին նոր բանակ. վարչապետ
Ավելի մեծ հպարտություն ու երախտիք լինել չի կարող. Միրզոյանը հրապարակել է իր ու քաղաքացիների երկխոսությունը
Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի. իսրայելցի նախարար
Հրդեհ է բռնկվել Երևանի էլեկտրական ենթակայաններից մեկում
Մեզ ասում են՝ եկեղեցաքանդ, բայց պատմամշակութային ժառանգություն ենք ավերակների մեջից փրկում. Փաշինյան
ԱՄՆ-ի հետ առաջիկայում վերջնական ստորագրելու ենք ԹՐԻՓՓ համաձայնագիրը․ Փաշինյան
Առաջիկայում սկսելու ենք Ախուրիկ-Աքյաքա և Երասխի հանգույցի երկաթուղիների նորոգումը. Փաշինյան
Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների. ԱՄՆ դեսպանատուն
Ախուրյանն է, ծփում է. կադրեր՝ քաղաքացիների հետ հանդիպումից
Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել է 4 մեքենա
3 պետության քաղաքացի Կարապետյանին ձևիստները դիմում են «պարոն վարչապետ»-ով. լրիվ САМОзванец. Հարությունյան
Ամենաուշը 2 տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացում․ Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա
ԵԱՏՄ շրջանակում ինձ համար անլուծելի հարցեր չկան, 4 կարևոր հարց կա, որոնք բոլորն ինձ հասանելի տիրույթում են
Ես ուզում եմ, որ գնահատենք այս իրավիճակը, որովհետև ՀՀ-ի համար նոր հնարավորություններ են բացվում. Փաշինյան
Վերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել․ ԿԸՀ
Մինչեւ 2031թ.-ը Գագիկ Ծառուկյանի սարի գլխի տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա. Փաշինյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ այրվել են վառելիքաքսուկային նյութեր
Սառնաղբյուրը ջրի խնդիր ունի, բայց առաջիկայում այն կլուծվի. վարչապետ
Քրեական ոստիկանները հայտնաբերել են Բալահովիտի ՔՊ շտաբի պետի նկատմամբ մահափորձ կատարած անձին
Ուղիղ առևտրի նոր քայլ կարգավորման գործընթացի շրջանակներում. Քըլըչը` Ախալքալաք-Կարս երկաթուղու բացման մասին
Լեփ-լեցուն Արթիկը. կադրեր՝ արթիկցիների հետ հանդիպումից
Իրանում ավտովթարի հետևանքով մաhացել է Ադրբեջանի հյուպատոսը
Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը
Ոսկեվազում անասնագոմ է հրդեհվել. այրվել են տանիքն ու կառուցատարրերը
Երևանում ավտոմեքենա է հրդեհվել
Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունները. Նիկոլ Փաշինյանը քարտեզ է հրապարակել
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն
System of a Down խումբը համե՞րգ կունենա Երևանում. թեմային անդրադարձել են Սերժ Թանկյանն ու ԿԳՄՍ նախարարը
Բարի լույս, լավ օր և սիրում ենք բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ժիրայր Անանյանը ՄԱԿ ԱԽ-ում անդրադարձել է մարդասիրական մուտքի սահմանափակումներին
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար. Փաշինյան
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ վարչապետ
2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝ Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ․ FIP
Անդրանիկ Թևանյանը կալանավորվել է
Անդրանիկ Թևանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. որոշումը կհրապարակվի ավելի ուշ
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ անձրևները կշարունակվեն
Կառավարության վերջին 6 ամսվա ամենամեծ հաջողությունն, ըստ հարցումների, առողջության ապահովագրությունն է․ նախարար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT