Երևան
12 °C
«Պաշտոնական տվյալներով 30 տոկոս է, բայց ես կասեի ավելի շատ է աղքատությունը: Ես մարդկանց հետ շատ եմ շփվում եւ գիտեմ այդ մասին»,- «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ մտահոգվա՞ծ է գնաճով, աղքատությամբ, թե՞ ոչ, այսպես պատասխանեց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը:
- Պարոն Ազիզյան, առաջիկայում գնաճի թեմայով խորհրդարանական լսումներ եւ երթ է տեղի ունենալու: Ըստ Ձեզ՝ ո՞րն արդյունք կտա:
- Ճիշտը, որ ասեմ երկուսն էլ լուրջ արդյունք չեն տա: Ամեն դեպքում, ամեն ինչ պետք է արվի, որ այս գնաճը կանխվի, խեղդվի, թե չէ ահավոր վատ վիճակ է ժողովրդի մոտ:
- Պարոն Ազիզյան, Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ տարվա գնաճը եղել էր 2,6 տոկոս, իսկ Հայաստանում գնաճի թույլատրելի սահմանն, ըստ պետբյուջեի՝ 4 տոկոսն է: Այսինքն՝ ստացվում է, որ երկրում գնաճը նորմայի սահմաններում է: Այդ դեպքում ի՞նչ եք կարծում Սերժ Սարգսյանն ինչու՞ է խուճապահար խորհրդակցություններ հրավիրում, հատկապես որ դեկտեմբերի իր հարցազրույցում նշել էր, թե շոշափելի գնաճ չունենք:
- Դուք հարցրեցիք, թե ինչո՞ւ է պաշտոնապես 30 տոկոս ասվում, երբ ես ասեցի, որ ավելի շատ է աղքատությունը: Հիմա այստեղ էլ բոլոր տեղերի նման արդար չէ, որ այս մի տեղի վրա զարմանում եք:
- Ասում եք՝ աղքատությունն ավելի շատ է, քան պաշտոնական տվյալներում է հրապարակված: Իսկ փողոց դուրս գալու ե՞ք՝ հանուն աղքատության վերացման:
-Ո՛չ:
- Ինչո՞ւ:
- Որովհետեւ բան չի տալու:
- Լսումներին մասնակցելո՞ւ եք:
- Այո:
- Բայց ասացիք՝ դրանից էլ ակնկալիքներ չունեք:
- Լսումներին ավելի շատ բան կարելի է անել: Մենք արդեն քանի տարի է, որ այդ երթերը տեսնում ենք: Մինչեւ մեկ միլիոն մարդ էլ է հավաքվել, արդյու՞նքը: Երթերին մարդիկ ենք կալանավորվում, մարդիկ են մեռնում, ի՞նչ տվեցին այդ երթերը:
- Պարոն Ազիզյան, իսկ գնաճը Ձեզ, Ձեր ընտանիքին անհանգստացնու՞մ է:
- Կարո՞ղ ա ես լուսնից եմ իջել: Ոնց չի անհանգստացնում:
- Կա ինչ-որ ապրանքատեսակ, որոնցից հրաժարվել եք:
- Հիմա գազը պետք է անջատենք, մեքենայով քիչ գնանք, որովհետեւ սեղմված գազը թանկացել է: Գումարը քիչ է, չի բավարարում: Գազի գինը շղթայական ռեակցիայի նման ամեն ինչի վրա ազդում է, թանկանում է ամեն ինչ:
- Այսինքն՝ պատգամավորների գրպանին էլ է ազդու՞մ գնաճը:
- Կարո՞ղ ա գիտես, ես եսիմ ով եմ: Իմ վրա ազդում է: Էդ ովքեր, որ չեն հասկանում, ասում են՝ 3 հազարը ինչ փող ա, որ ասում են՝ միս մեկ ա աղքատները չեն առնում: Ես այդ մարդկանցից չեմ, ես դրանց դեգեներատներ եմ համարում:
Հիշեցնենք, որ նմանատիպ արտահայտություն արել էր ՀՀԿ-ական մեկ պատգամավոր՝ Խոսրով Հարությունյանը, ով ասել էր. «Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միեւնույն է գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»: Հիշեցնենք նաեւ, որ Հակոբ Հակոբյանը ժամանակին ասել էր. «30 հազար դրամ ամսական եկամուտ ունեցող քաղաքացու վրա գազի գնի բարձրացման հետեւանքով ավելացած 2000 դրամ ծախսը չի ազդի»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT