Երևան
12 °C

Ամանորի տոնական եւ պարտադիր համբույրները, տնետուն այցերն ու անձյուն ձմեռն իրենց բացասական հետքերը թողեցին Գյումրիում: Բացակայություններ դպրոցներում, մանկահասակ երեխաների մեծ թիվ հիվանդանոցում: 30 մահճակալ հզորություն ունեցող Ավստրիական մանկական հիվանդանոցում այս պահին ստացիոնար բուժում ստացող 40-ից ավելի երեխա կա:





Իրավիճակը, սակայն, ըստ հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի, վերահսկելի է: Խուճապի մատնվելու կարիք չկա:
«Ոչ Գյումրիում կա համաճարակ, ոչ մարզում, ոչ էլ հանրապետությունում: Մենք մեր հիմնական վերլուծությունն անում ենք ելնելով ստացիոնար ընդունված մեր հիվանդների թվի վերլուծությունից: Դիմողների թիվը մեծ է, բայց բոլորը չէ, որ ենթաա են հոսպիտալացման: Օրինակ, երեկ մենք 20-ից 25 դիմող ենք ունեցել, բայց 5 երեխա է վերցվել ստացիոնար բուժման: Մյուսները հետազոտվել, ստացել են ցուցումներ եւ տուն են գնացել»,-ասաց Աշոտ Կուրղինյանը:
Հիվանդանոցում բուժվող երեխաների մեջ գերակշիռ են մինչեւ 4 տարեկանները, գրեթե բոլորի մոտ առկա է վերին շնչառական ուղիների հետ կապված խնդիրներ: « Մեր մոտ պառկած հիվանդների գերակշռող մասի մոտ ախտորոշված է լարինգոտրախեիտ, տրախեոբրոնխիտ, ունենք նաեւ թոքաբորբեր: Խուճապի մատնվել պետք չէ, պարզապես վիրուսի հետ կապված եթե նկատում են ջերմության բարձրացում, հազ, պետք է արագ դիմեն ընտանեկան բժշկին: Պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել: Էստեղ համաճարակ չկա, պարզապես վիրուսն է իր բարդություններով»:



Ավստրիական մանկական հիվանդանոցում բուժվող գրեթե բոլոր փոքրիկներն ուղեգրվել են ընտանեկան բժիշկների կողմից: Այսինքն, որոշ ժամանակ բուժվել են, սակայն դրական դինամիկա չի նկատվել, հասել են ստացիոնար բուժման: Որ ասում ենք թիվը մեծ է, նկատի ունենք անցած դեկտեմբերի տվյալը, իսկ նախորդ հունվարի համեմատությամբ նորմալ ցուցանիշ է,-բացատրեց Սուսաննա Տոնոյանը:
Ըստ բժիշկների, բարձր ջերմության դեպքում երեխային միանգամից մանկական հիվանդանոց բերելու անհրաժեշտություն չկա: Նախ պետք է յուրաքանչյուրն իր տարածքային պոլիկլինիկա գնա, հետազոտվի, համապատասխան բուժում ստանա: Այս տարի, սակայն, մարդիկ ավելի շատ նախընտում են ստացիոնար բուժման տարբերակը:

Սրանից կարելի է տարբեր ենթադրություններ անել: Սկսած ընտանեկան բժիշկներին չվստահելուց մինչեւ ֆինանսական խնդիրներ: Միայն թե ամեն գնով հիվանդանոցում հայտնվելը երբեմն կարող է վտանգավոր լինել հենց դիմողի համար:
«Շատ դեպքեր գիտեմ, որ ժողովրդի լեզվով ասած մրսած հիվանդ է, հիվանդանոցում վերածվել է թոքաբորբի կամ ավելի է վատացել, որովհետեւ չորսբոլորը վիրուսներ են»,-որպես օրինակ մեջբերեց հիվանդանոցի տնօրենը:
Այս պահին մանկական հիվանդանոցում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխաներ չկան: Ապաքինվում են արագ, դուրս գրումները եւս իրականացվում են նույն հաճախականությամբ:

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT