Սոցալական բունտի նախապայման չկա, գնաճը բնականոն երեւույթ է. վարչապետի նախկին խորհրդական

«Ես կողմնակից եմ, որ գնաճը բնականոն երեւույթ է եւ կա վիճակագրություն, որ նախորդ տարիների գնաճն ավելի է եղել, քան արձանագրված է այս տարվա ընթացքում: Պետք է տարանջատել գնաճի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ երեւույթները, ուսումնասիրել ամբողջ դաշտը եւ լուծումներ գտնել: Կարծում եմ, որ պետք է ավելի շատ զսպման մեխանիզմներ մշակել: Զարգացող երկիր ենք, գնաճը դինամիկ պրոցես է, որը երբեմն անխուսափելի են դարձնում այդ երեւույթները»,- «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ինչպե՞ս պետք է պայքարել տարեսկզբից սկսված գնաճի դեմ, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, վարչապետի նախկին խորհրդական Շուշան Սարդարյանը:

«ՀԺ»-ի դիտարկմանը, թե կան տնտեսագիտական կարծիքներ, որ Հայաստանում առկա են սոցիալական բունտի բոլոր նախապայմանները՝ գնաճ, եկամտահարկի բարձրացում, աշխատավարձի նվազեցում եւ այլն, Սարդարյանը նշեց.

«Սոցիալական բունտի համար որեւէ նախապայման չկա: Հակառակը, մենք ունենք բավականին փոփոխություններ տնտեսական առումով՝ դեպի դրական, դրանք են՝ հարկահավաքման ցուցանիշ, արտահանման աճը: Ցուցանիշներ ունենք, որոնք համեմատելով կարող ենք ասել, որ դրական ազդակներ ենք հաղորդում տնտեսական վիճակին: Բնական է, որ հանրությունը միանգամից չի զգում այդ ազդակները, որովհետեւ հանրությունն իր պարունակությունը կարող է զգալ իր սառնարանի պարունակությամբ, ապա գրպանի պարունակությամբ, բայց կան լավ նախադրյալներ, որ կունենանք դրական փոփոխություններ»,- նշում է Սարդարյանը:

2018 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ, երբ խորհրդարանի ընդդիմադիր թեւն ասում էր, որ 2018-ին ավելի վատ ենք ապրելու, ֆինանսների նախարարը հակառակն էր պնդում, բայց փաստորեն նախորդ տարվանից գնաճը կանգ չի առնում: Սարդարյանից հետաքրքրվեցինք, թե այդ լավ ապրելն ինչպե՞ս է դրսեւորվում եւ ո՞ւմ վրա է ազդում:

«Վառելիքի գնաճն ինքնին գնագոյացման հիմք է տալիս, բայց կրկնում եմ, որ իշխանությունները մտահոգ են այս խնդրով եւ որոշակի լուծումներ են առաջարկում: Նախագահի մոտ խորհրդակցություն հրավիրվեց, իսկ առաջիկայում էլ լսումներ տեղի կունենան: Համոզված եմ, որ լուծումներ կգտնվեն»,- ասաց Շուշան Սարդարյանը:

Հարցին, թե՝ նախորդ տարվա այս ժամանակահատվածում էր Սարդարյանը լավ ապրո՞ւմ, թե՞ այս տարվա նույն ժամանակահատվածում, պատգամավորն ասաց.

«Ես բոլոր քաղաքացիների նման ունեմ իմ խնդիրները, հոգսերը: Եթե ասեմ, որ շատ էական տարբերություն կար, շատ էական տարբերություն չկար: Կա որոշ ապրանքների մասով գնաճ եւ որոշակի ապրանքների մասով գնի նվազեցում: Այսինքն՝ այս համադրության մեջ պետք է տեսնել ամեն ինչ եւ առաջին անհրաժեշտության ապրանքների մասով ունենք գների նվազեցում»,- եզրափակեց Շուշան Սարդարյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
42605 դիտում

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից