Քաղաքական իրավիճակը լարելու միտում կա. Վահրամ Բաղդասարյանը՝ ԵԼՔ-ի երթի մասին (տեսանյութ)

Նախատեսվում է ԱԺ-ում գնաճի խնդրի թեմայով խորհրդարանական լսումներ հրավիրել: Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: ԵԼՔ դաշինքն առաջարկում է դուրս գալ փողոց եւ պահանջել փոփոխություններ՝ Հարկային օրենսգրքում: Այս թեմայի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

- Պարոն Բաղդասարյան, հունվարի 1-ից վառելանյութի գնաճ ունեցանք: ՏՄՊՊՀ-ն արձանագրեց, որ դա կապված է Հարկային օրենսգրքի նոր դրույթների ուժի մեջ մտնելու հետ: Եթե այս օրենքի ընդունումը գնաճ էր կանխատեսում, ինչու՞ ՀՀԿ-ն գնաց այդ քայլին:

- Քաղաքական մեծամասնությունը չի նայում, թե գնաճը քանի տոկոսով անի կամ չանի, այլ նայում է հնարավորության սահմանները: Եթե այդ հարկային, մաքսային օրենսգիրքը չընդունեինք, ինչ-որ տեղ կսիրաշահեինք մեր հանրությանը, բայց 1-2 տարի հետո կունենայինք լուրջ խնդիրներ: Դրա համար կազմակերպվում է խորհրդարանական լսումներ, որպեսզի բոլոր համապատասխան գերատեսչությունների ղեկավարները ներկայանան եւ հիմնավորեն գնաճի յուրաքանչյուր էլեմենտ: Եթե կլինեն արհեստական երեւույթներ, ապա դրան առանձին կանդրադառնանք: Խնդրում եմ, որ նայեն համեմատության դաշտը: Չի եղել տարի, որ մենք գնաճ չունենանք: Անցած տարի նույն ժամանակահատվածում ունեցել ենք 5 տոկոս գնաճ, այս տարի ունենք՝ 2,5 տոկոս: Իհարկե, սա սփոփանք չի լինելու իշխանության համար: Եթե կա տեղ, որ պետք է գնաճը զսպող քաղաքականություն տանել, ապա իշխանությունը պարտավոր է այն տանել, եթե տեղերը ունենք:

- Պարոն Բաղդասարյան, այս պահին գնաճը իշխանությունների համար վերահսկելի՞ է:

- Պետք է շատ լուրջ ուսումնասիրվեն գնաճ ծնող պատճառները: Եթե կան այդ պատճառները, պետք է անենք հետեւություն: Մնացածը պարզ կդառնա լսումների ժամանակ:

- Պարոն Բաղդասարյան, այս պահին օրակարգում ունենք երկու քաղաքական ուժի առաջարկ՝ գնաճի հետ կապված: ՀՀԿ-ն կողմ է խորհրդարանական լսումներին, ԵԼՔ դաշինքն առաջարկում է դուրս գալ փողոց եւ պահանջել Հարկային օրենսգրքի փոփոխություն: Ո՞ր ուժի նախաձեռնությունն արդյունք կտա:

- Երկրի համար թիվ մեկ քաղաքական ամբիոնն Ազգային ժողովի ամբիոնն է: Իմ կողմից հարգված ԵԼՔ դաշինքի գործընկերներն ունեն լայն հնարավորություն երկրի թիվ մեկ ամբիոնից իրենց խնդիրները բարձրաձայնելու, հանրությանը տեղյակ պահելու, ունեն նաեւ օրենսդրական առաջարկություն անելու հնարավորություն: Փորձեք պատմական էքսկուրս անել եւ տեսնել, թե որ երկրում են փողոցային նման տիպի երթերը նպաստավոր պայմաններ ստեղծել տվյալ երկրի համար: Սա կարող է քաղաքական իրավիճակը լարելու միտում լինել: Չեմ ցանկանա իմ ընդդիմադիր գործընկերների մարտավարությանը գնահատականներ տալ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր մարտավարությունը:

- ԵԼՔ-ի ընդդեմ գնաճի երթը քաղաքական ենթատեքստ ունի՞:

- Երթը իրենք կարող էին անել անցած տարի նույն ժամանակահատվածում, բայց ինչու՞ չարեցին: Այդ հարցը մնում է ինձ համար հանելուկ: Նաեւ այս զարգացումները, որ մենք լիարժեք անցում ենք կատարում խորհրդարանական կառավարման, նախագահի ընտրություններ են լինելու: Այստեղ կարելի է այս տեսանկյունից դիտարկել, որ ռեսուրսների ուսումնասիրում է պարզապես:

- ԵԼՔ-ի երթ անցկացնելու հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանի մոտ երկու հանդիպում տեղի ունեցավ տնտեսական բլոկի ղեկավարների հետ: Իշխանությունը մտավախություն ունի՞ այս դաշինքի գործողությունների հետեւանքից:

- Բնականաբար, մենք ինչ հանդիպում ունեցել ենք, կարող եք վերագրել ԵԼՔ-ի հայտարարությանը: Այդ հանդիպումը նախատեսված էր դեռ վաղուց: Սա բնականոն գործընթաց է, որը որ կատարվում է եւ յուրաքանչյուր քաղաքական ուժի կամ հանրային անհանգստություն մենք պետք է քննության առարկա դարձնենք: Մեզ համար վիրավորանք չէ, որ ԵԼՔ-ի անհանգստությունը քննարկման առարկա ենք դարձնում:

- ԵԼՔ-ի երթից հետո հնարավո՞ր է, որ իշխանափոխության պահանջ առաջանա:

- Ոչ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
43411 դիտում

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից