Շարմազանովը՝ Ճըվճվ Արոյի աներոջ՝ Գազի Կոլյայի եւ վարչապետի մտերմության մասին

Մի քանի օր է հանրությունը քննարկում է Ճըվճվ Արոյի երկու որդիների՝ Սերժի եւ Սարգիսի հանցավոր արարքները: Ակտիվորեն քննարկվեց, որ Ճըվճվ Արոյի որդիներին տարբեր ժամանակներում իրենց կատարած հանցավոր արարքների համար պատասխանատվության չեն ենթարկվել, որովհետեւ Ճըվճվ Արոյի կնոջ հայրը՝ Նիկոլայ Գաբրիելյանը, որը հնարությանը հայտնի է Գազի Կոլյան ազդեցիկ անձ է իշխանությունների համար:

Քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո «Հայկական ժամանակ»-ը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե ճիշտ են այդ տեղեկությունները եւ եթե վերջիններս իշխանությունների հետ մտերմիկ հարաբերություններ մեջ չեն, ապա ինչպես է ստացվում, որ տարբեր հանցագործութուններ գործելով միշտ ստորագրությամբ ազատ են արձակվել:

«Ես չեմ կարող մեկնաբանել, մամուլում գրված հրապարակումները: Հորդորում եմ լրագրող իմ գործընկերներին, երբ գալիս են ասուլիսի հարցեր ուղղեն այն պաշտոնյաներին, ովքեր դրա համար ունեն լիազորություններ: Գործադիր մարմնի նիստում նման հարց չի քննարկվել: Ես չեմ, որ պետք է մամուլի ցանկացած հրապարակման մեկնաբանություն տամ»,- ասաց նա:

Նիկոլայ Գաբիրելյանը վարչապետ Կարեն Կարապետյանի մտերիմին է, բիզնես գործընկերն է: Նիկոլայ Գաբիրելյանի դուստրը եւ Կարեն Կարապետյանը համասեփականատեր են «Ֆլորենս» ռեստորանային համալիրում եւ հարցը հնչում է նրա համար, որ նրանց պապը ՀՀԿ-ի փոխնախագահին մոտ անձ է: Շարմազանովը մեկնաբանեց.

«Շտերն են միմյանց հետ ընկերական կապի մեջ, Աստված ոչ անի, եթե մեկի հետ խնդիր լինի, դուք պատասխանատու՞ եք: Մարդիկ իրենց եղբոր արարքների համար պատասխանատու չեն, իսկ Նիկոլայ Գաբիրելյանը նույնիսկ քաղաքական պատասխանատվություն չի կրում: Հիմա եկել եք Գործադիր մարմնի նիստին, որ ասեք այդ մարդը վարչապետի գործընկերն է »,- նշեց Շարմազանովը:

Տպել
6675 դիտում

Հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում

Բյուրեղավանում 18 և 41 տարեկան երկու տղամարդ է դանակահարվել. կա ձերբակալված

Հրդեհի մի օջախը մարված է. Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)

Աբովյանում վագոն-տնակ է այրվել

Ադրբեջանի հայտարարությունները հուշում են, որ առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի. Տիգրան Աբրահամյան

ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը

Ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի օդային տարածքում

Ռևանշ, որը մտածելու առիթներ է տալիս. «Արարատ-Արմենիայի» եվրագավաթային «կամպանիան» շարունակվում է

«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակից ձերբակալվել է սաներին առերեւույթ ծեծի ենթարկելու կասկածանքով. ՔԿ

47-ամյա քաղաքացին ընկել է Վաչագան գետը

Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին

Հայաստանում մեկնարկում է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները (տեսանյութ)

Պետության և բիզնեսի բարդ երկխոսությունը

Ընկերություն. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրիից

31-ամյա տղամարդը կայանված էվակուատորից գողացել է անվադողեր, մարտկոցներ և 80 լիտր դիզվառելիք

Դիլիջանում 36-ամյա քաղաքացին գլորվել և ընկել է ձորը

Կայացել է քննարկում «Հայաստանի Հանրապետությունում կրթության հեռանկարներն ու հիմնախնդիրները» խորագրով

24 տոննա կարագով բեռնված հայ-իրանական սահմանում այրվող բեռնատարը պատկանում է «Մարիաննա» ՍՊԸ-ին

Հայ-իրանական սահմանի միջպետական նշանակության ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում. ճանապարհը երկկողմանի փակ է

1 աշխատակից ազատվել է աշխատանքից, 4-ին տրվել է գրավոր նկատողություն. Ուռուցքաբանության ազգային կենտրոնի արձագանքը