Արմեն Բիլյանի ինքնազգացողությունը վատացավ. ճակատի անդամները ի նշան բողոքի շարժվեցին ՔԿՎ

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ մեկնարկեց «Սասնա ծռեր» խմբի գործով արտագնա դատական նիստը:

Նիստը սկսվելուն պես դատավորը հայտարարեց այն 3 ժամով ընդմիջելու մասին: Բանն այն է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը գրություն էր ուղարկել դատարան` տեղեկացնելով, որ մեկ այլ դատական նիստի է եւ միայն ժամը 14:00-ին կարող է ներկայանալ դատարան: Դատարանը որոշում կայացրեց նիստն ընդմիջել, մինչեւ պաշտպանի դատարան ներկայանալը:

Մինչ ընդմիջում հայտարարելը դեկտեմբերի 19-ից հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը նշեց, որ իր պաշտպանյալը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը եւ դատարանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի նրա պահանջը` «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու վերաբերյալ, կատարվի: «Պաշտպանյալիս վիճակն արդեն ծայրահեղ ծանր է, ես կարծում եմ արտաքինից եւ հյուծված վիճակից ակնհայտ երեւում է, դա: Շատ էլեմենտար խնդրանք-պահանջ ունի իմ պաշտպանյալը՝ «Արմավիր» ՔԿՀ տեղափոխումը եւ եւ նրա բժշկական հետազոտությունների կազմակերպում: Արդեն մեկ ամիս է անգործություն է տիրում եւ ինձ ինչ-որ ֆորմալ գրություններ են ուղարկում, համաձայն որի՝ դատարանի համաձայնությունն է անհրաժեշտ իր տեղափոխման հարցը կազմակերպելու նպատակով: Խնդրում եմ տեղեկացնել արդյո՞ք որեւէ գրություն դատարանը ստացել է ԱՆ ՔԿՎ-ից եւ արդյո՞ք դատարանը որեւէ միջոց ձեռնարկել է իր պաշտպանյալի տեղափոխման հարցում»,- դիմելով դատարանին ասաց Ֆանյանը:

Ի պատասխան դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ նախորդ նիստին գրություն էր ուղարկել ՔԿՎ՝ նշելով, որ եթե անհրաժեշտ է դատարանի թույլտվությունը, ապա խնդրել է տեղյակ պահել այդ մասին, որպեսզի դատարանը կողմնորոշվի: Դատարանը ստացել է ՀՀ ԱՆ ՔԿՎ պետի առաջին տեղակալի կողմից ուղարկված գրությունը, համաձայն որի՝ Բիլյանի մոտ ախտորոշվել է հարմարվողականության խանգարում, լրացուցիչ հետազոտությունների կարիք չկա, գտնվում է բժիշկների հսկողության տակ: «Հարկ է նշել, որ «Նուբարաշեն» եւ «Արմավիր» ՔԿՀ-ներում առկա են բժշկական օգնության միեւնույն պայմանները, ուստի Արմեն Բիլյանին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու անհրաժեշտություն չկա»,- հրապարակեց դատավորը: Արմինե Ֆանյանն էլ հրապարակեց իրեն հասցեագրված դիմումը, համաձայն որի՝ Արմեն Բիլյանի տեղափոխության հարցը հնարավոր է միայն վարույթն իրականացնող մարմնի (տվյալ դեպքում դատարանի,-հեղ.) համաձայնությունը ստանալուց հետո: Այլ կերպ ասած, դատարանը եւ պաշտպանը նույն վարչությունից իրար հակասող գրություններ են ստացել:

Արմեն Բիլյանն այսօր դատարանում հայտարարեց, որ չի դադարեցնելու հացադուլը. «Ես դուրս չեմ գալու հացադուլից, իմ մահն եք ուզում` կստանաք, բայց իմ մահի համար պատասխան եք տալու ժողովրդի առաջ»,- ասաց նա:

«Սասնա ծռերից» Գեւորգ Եղիազարյանն էլ զինված  ապստամբության կոչ արեց. «Մարդկանց հետ ոնց ուզում վարվում են. կոչ եմ անում գիտակից հանրությանը, սա դառնալու է Հաց բերողի պատմությունը, որից հետո նոր դուրս եք գալու բողոքի ցույցերի, կանխե՛ք: Զինված ապստամբության կոչ եմ անում հանրությանը ես հենց հիմա, սատկացրե՛ք ցեղասպան ռեժիմին»:

Նշենք, որ նիստի ընթացքում Արմեն Բիլյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ: Նիստն ընդմիջվեց: Նիստից հետո «Հանուն Հայաստանի փրկության ճակատի» անդամները հայտարարեցին, որ շարժվում են դեպի քրեակատարողական վարչություն՝ հարցն այնտեղ եւս բարձրացնելու համար։

«Հանուն Հայաստանի փրկության ճակատի» անդամ Ալեք Ենիգոմշյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ՔԿՀ-ները անգործության են մատնված, հատկապես «Նուբարաշեն» ՔԿՀ-ն: Ենիգոմշյանի խոսքով՝ այնտեղ կալանավորի միայն ճնշումն են չափում: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը նշեց, որ եթե Արմեն Բիլյանի հետ մի բան պատահի՝ պատասխանատուն իշխանություններն են:

Նշենք, որ հացադուլի մեջ է գտնվում նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, նա նույնպես պահանջում է, որ իրեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3908 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է