Երևան
12 °C
Հանրապետական կուսակցությունում կա մեկ լիդեր. ե՛ւ Կարեն Կարապետյանի, ե՛ւ Տարոն Մարգարյանի, ե՛ւ Վիգեն Սարգսյանի համար մեր լիդերը Սերժ Սարգսյանն է:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչն է խանգարում Սերժ Սարգսյանին հայտարարել, որ ինքն է լինելու վարչապետի թեկնածուն, ինչո՞ւ է խուսափում: «Գայթակղությունը շատ մեծ է տրվել ձեր սադրանքներին եւ ասել՝ խուսափում է, չի խուսափում, բայց ես կլինեմ շարմազանովական ոճի մեջ»,- ասել է ՀՀԿ փոխխոսնակը, ապա հավելել.
«2018թ.-ը կգա, բարին էլ հետը, կքննարկենք, կասենք. Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում պատասխանել է բոլոր հարցերին: Եկեք չպրիմիտիվացնենք: Ես միայն կասեմ՝ Հայաստանի Հանրապետությունում գործող պետական քաղաքական գործիչներից չեմ ճանաչում երկրորդ գործիչ, որը կարողանա առավել արդյունավետ իրականացնել անվտանգային եւ արտաքին մարտահրավերների դիմակայումը եւ արդյունավետ լուծումներ տալը, քան ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Այո, եթե մարդիկ գտնում են, որ անփոխարինելի մարդիկ չկան, ես այդ կարծիքին չեմ, յուրաքանչյուր ոլորտում կան անփոխարինելի մարդիկ: ՀՀԿ յուրաքանչյուր անդամի համար պատիվ է լինել մի կուսակցության ներկայացուցիչ, որի հրամանատարը Սերժ Սարգսյանն է: Մեր կուսակցությունում կա մեկ լիդեր, եւ Կարեն Կարապետյանի, ե՛ւ Տարոն Մարգարյանի, ե՛ւ Վիգեն Սարգսյանի համար, եւ ինձ համար, մեր լիդերը Սերժ Սարգսյանն է»,- պատասխանել է Շարմազանովը:
Անդրադառնալով Հայաստանի ու Ռուսաստանի հետ հարաբերություններին Շարմազանովը նշել է, որ այս տարի այդ հարաբերությունները հոբելյանական էին. «Մենք հայ-ռուսական հարաբերությունները որակում ենք, դրանք իրական դաշնակցային հարաբերություններ են, որոնք ունեն մեծ հնարավորություն զարգանալու բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, ռազմավարական, հումանիտար, եւ առանց բացառության մենք արդյունավետ համագործակցում ենք մեր ռուս գործընկերների հետ»:
Անդրադառնալով ԵԱՏՄ-ին՝ ԱԺ փոխնախագահն ասել է, որ ԵԱՏՄ-ն Հայաստանին տվեց զարգանալու հնարավորություն: Ըստ նրա Հայաստանը տարածաշրջանում լավագույն երկիրն է տնտեսական ակտիվության չափանիշներով: «Հայաստանը այս առումով առաջ է, թե՛ Թուրքիայից, թե՛ Ադրբեջանից, եւ թե՛ ԱՊՀ բոլոր երկրներից»,- նշել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT