Երևան
12 °C
Գյումրեցիները հարձակման են ենթարկվում քաղաքի բոլոր փողոցներում: Կյանքի եւ առողջության համար վտանգավոր պայմաններ են ստեղծվել՝ ոհմակներով թափառող շների պատճառով: Շները քաղաքի գրեթե բոլոր հատվածներում ոհմակներով թափառում եւ հարձակվում են անցորդների վրա: Ակտիվ են, հատկապես, գիշերային ժամերին: Գյումրու քաղաքապետարանը շներին վնասազերծում է՝ կրակելու միջոցով, սակայն, ինչպես կառույցից պնդում են, միայն այն դեպքում, եթե կա բողոք ու ահազանգ: Հնչած մեկ ահազանգի հետքով «Հավերժ հիշատակ» ՓԲԸ որսորդը գնացել Էլմիրա Հովհաննիսյանի շներին սպանել է:




Շներին կրակել են կիսակառույց շինության առաջին հարկում, որտեղ ապրել եւ խնամվել են շները: Տունը Էլմիրայինը չէ, այնտեղ թափառաշրջիկներ են բնակվում: Նրանցից մեկին էլ Էլմիրան ամեն օր սնունդ ու օղի է տվել, որ շներին հետեւի: Կենդանիներին օրը երկու անգամ Էլմիրան կերակրել է: Տիկինը պնդում է, որ իր շներն անվտանգ են եղել, «Հավերժ հիշատակ»-ի պատասխանատուն էլ նշում է, որ տարածքի բնակիչներն են բողոքել, դրա համար էլ իրենք եկել, վնասազերծել են շներին: Բայց, թե որսորդը ինչպես եւ, հատկապես, ինչո՞ւ է կրակել շներին կիսակառույցի առաջին հարկում, պատասխանատուն չգիտի:
«Այ, ես կուրսի չեմ, չեմ կարող ասեմ, բացել են, կրակել են, եթե մեր ընկերուհին կերակրում է շներին, թող բարի էղնի, էդ շներին պահե իրա տարածքում, կերակրե, էդ ժամանակ ոչ մեկը որպես թափառող շուն չի դիտե, չի վնասազերծե, 20 հատ շուն ունեք, վզկապ կապեք գոնե»,- ասում է «Հավերժ հիշատակ» ընկերության աշխատակից Մուշեղ Գրիգորյանը:

Գյումրու քաղաքապետարանի Բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի փոխանցմամբ, ամեն ինչ օրենքի սահմաններում է արվել:
«Բողոքը ստացվել է, վնասազերծել ենք, իսկ փակ տարածքում է արվել, քանի որ դա անվտանգ է եղել շրջապատի համար»,- ասում է Կնյազ Մանասյանը: Վնասազերծման համար Գյումրու քաղաքապետարանը միայն մեկ միջոց ունի՝ կրակել: Ստերլիզացիայի կամ վնասազերծման այլ տարբերակների համար գումար չկա: Շները շատ են եւ ամեն քայլափոխի, ըստ նրանց, կծում են մարդկանց:
Անահիտ Պետրոսյանին շունը կծել է՝ երեխային դպրոց տանելու ճանապարհին: Մեկի ձեռքը բռնած, մյուսը գրկին ենթարկվել է թափառող շների հարձակմանը:


Տարածքի բնակիչները տեղյակ են պահել Գյումրու քաղաքապետարանի պատասխանատուին, խնդրել են, որ վնասազերծեն ինչ տարբերակով ուզում են: Այդ աշխատանքների համար Գյումրու բյուջեից տարեկան 3.5-ից 4 մլն դրամ է հատկացվում, որսորդը մեկ շան դիմաց 1000 դրամ է ստանում: Վնասազերծման այս տարբերակը, սակայն հարցի լուծում չէ:
Անդրադառնալով համացանցում տեղադրված տեսանյութին, որում երեւում է, թե ինչպես է որսորդը զենքով քայլում փողոցում եւ անցորդների ներկայությամբ քարշ տալիս սպանված շանը, քաղաքապետարանի պատասխանատուն նշում է, որ հանձնարարել են ուսումնասիրություն կատարել, պարզելու համար վնասազերծման ժամը: Եթե այն 8 անց 30-ից հետո է եղել, բնականաբար՝ իրենք կդատապարտեն երեւույթն ու պատասխնատվության կենթարկեն մեղավորին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսական ուժերը լայնածավալ հարձակում են նախաձեռնել Կիևի ուղղությամբ. հրդեհվել է Կիև-Պեչորյան հնագույն վանքը
Ավտովթար Վանաձոր-Ալավերդի ճանապարհին. կա տուժած
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. այն տևել է շուրջ մեկ ժամ
Ինչու չի եղել որոշ ընտրատեղամասերում վերաքվեարկություն նշանակելու որոշում. ԿԸՀ նախագահը պարզաբանել է
Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող
Բարի լույս, լավ օր եւ սիրում եմ բոլորիդ. վարչապետ
ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում
Հրդեհ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT