Երևան
12 °C
Մինչեւ 15 տարեկան աղջիկների սեռական փորձի մասին Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հայտարարությունը հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց, որակվեց որպես իրականությանը բոլորովին չհամապատասխանող հայտարարություն: Դեկտեմբերի 5-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում նախարարն ասել էր. «13 տարեկանում պատվաստելու տրամաբանությունը հիմնականում այն է, որ պատվաստումը պետք է կատարվի մինչեւ առաջին սեռական փորձը, երբ երեխան դեռ չի հանդիպել վիրուսին: Հայաստանի տարածքում հարցումները ցույց են տալիս, որ մինչեւ 25 տոկոս աղջիկները մինչեւ 15 տարեկանն արդեն ունեն այդ փորձը, հետեւաբար մենք, որպեսզի մաքսիմալ արդյունք ստանանք, ընտրել ենք 13 տարեկան հասակը: Այդ տարիքը համահունչ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդներին՝ պատվաստել 12-14 տարեկան հասակում, ինչը եւ կիրառվել է Հայաստանում»:
«Հայակական ժամանակ»-ն այսօր 14-ից 15 տարեկան աղջիկների շրջանում փոքրիկ հարցախույզ անցկացրեց այս թեմայով: Նրան բուռն արձագանքեցին, թե՛ նախարար Լեւոն Ալթունյանի հայտարարությանը եւ թե՛ մեր կողմից հնչեցված հարցերին: Մեր հարցին՝ արդո՞ք հայ աղջիկներն այդ տարիքում արդեն ունեն սեռական փորձ, բոլոր հարցվածները միբերան բացասաբար արձագանքեցին, ասելով, որ դա չափազանց փոքր տարիք է «նման բաներ անելու համար»: Հարցվածներից գրեթե բոլորի պատասխանի նախաբանը հետեւյալն էր՝ «ես նման բաներով չեմ զբաղվում», «դա նորմալ չեմ համարում», « էդ նորմալ չի» « դա հայ հասարակությունը չի ընդունում», « էդ կյանքով 15 տարեկանում ապրող անգամ ծանոթ չունեմ», «էդ կյանքով չեմ ապրում» եւ այլն: Աղջիկներն անգամ խուսափում էին, որեւէ կոնկրետ բառ արտաբերելուց:
Մեր այն հարցին թե, եթե ձեր ծնողները խիստ չլինեին, դուք չվախենայիք նրանցից, հնարավո՞ր է, որ այլ կերպ մտածեիք եւ այլ վարք դրսեւորեիք, 15-ամյա Ս.Ս-ն ասաց. «Իմ կարծիքով 15 տարեկանը չափազանց փոքր տարիք է նման բաներով զբաղվելու համար, եթե գոնե 18 լինեին, դա ուրիշ բան»:
Իսկ այն հարցին, թե շրջապատում կա՞ն հասակակից աղջիկներ, որոնք սեռական կյանքով են ապրում եւ չեն թաքցնում, աղջիկներից մեկն ասաց. «Տենց չգիտեմ, ուղղակի լսել եմ, բայց շատ չեն: Ովքեր որ նորմալ դաստիարակություն չեն ստացել, հիմնականում նրանք են»: Ստորեւ ներկայացնում ենք աղջիկների պատասխաններն առանձին-առանձին, նրանք հրաժարվեցին ներկայանալ եւ տեսանյութի մեջ երեւալ.
- Ես 15 տարեկան եմ: Իմ շրջապատում նմանատիպ մարդիկ չկան, ես ինքս չեմ ճանաչում նմանատիպ մարդկանց, նախարարի հայտարարությունը չափազանց անհեթեթ ու չհիմնավորված է:
- Մի հոգի բացառություն կարող ա լինի, բայց դա մասսայական տարածված բան չի, որի պատճառով հայտարարություն է արվել:
- Ես 15 տարեկան եմ, իմ ծնողները շատ խիստ են եւ ես հեռու եմ նման բաներից, չեմ շփվում էնպիսի մարդկանց հետ, որոնք նման բաներով են զբաղվում:
- Դա դաստիարակության պակաս է:
- Մարդն ունի իրավունք անելու այն ինչ ուզում է:
- Եթե մարդը մտածում է, որ դրա մեջ վատ բան չկա, նա կանի, բայց մեր շրջապատում նման աղջիկներ չկան:
- 14 տարեկան եմ, դա նորմալ չեմ համարում, այդ տարիքի մարդը պետք է սովորի, ուսմանն ուշադրություն հատկացնի, ոչ թե ինչ-որ սեռական կյանքով զբաղվի:
- 15 տարեկան եմ, շատ բացասական եմ վերաբերվում, չնայած, որ ամեն ընտանիք ունի իրեն բնորոշ դաստիարակությունը, բայց քանի որ ես հայուհի եմ, իսկ հայ հասարակության մեջ դա չի ընդունվում: Արտասահմանում դա ընդունված բան է, փոքր տարիքից լինում են այդպիսի բաներ:
- Ծանոթ ընկերուհի չունեմ, որ ապրում է էդ կյանքով, բայց իմ կարծիքով բոլորն էլ բացասաբար կվերաբերվեն:
- Ես 15 տարեկան եմ ու էդ ամեն ինչին լավ չեմ վերաբերվում, իմ կարծիքով մինչ չափահաս դառնալը դա շատ սխալ է, ես կյանքում ինձ նման բան թույլ չեմ տա:
- Եղել է, որ նման դեպք եմ լսել, ինձ շատ վատ եմ զգացել, որովհետեւ, նախ՝ էդ աղջկա ծնողները չգիտեմ ինչ վիճակում կլինեն: Եթե տղաներն այդպիսի առաջարկություն անեն էլ, իմ կարծիքով աղջիկները պետք է հրաժարվեն:
- Ես 15 տարեկան եմ, իմ հետեւից մի տղա էր գալիս, մի շաբաթ, երկու շաբաթ, մոտեցավ հեռախոսիս համարն ուզեց, ասում էր՝ արի շփվենք, ես տանն ասեցի, ախպերներիս ասեցի, ու շատ վատ բան ստացվեց էդ տղու համար, մեծ քաշքշուկ եղավ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT