Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ին հաջողվեց կապ հաստատել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից հետախուզվող ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք-ի հետ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք նշված անձը Ռոբերտ Քուրքյանն է, որը բնակվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում:
Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց հենց ինքը: Նրա հետ զրույցը ներկայացնում ենք ստորեւ.
- Պարոն Քուրքյան, Martin Avagyan կեղծ անունով ֆեյսբուքյան էջը ձե՞զ է պատկանում:
- Այդ հարցի պատասխանն այսպես. իսկ քանի՞ կեղծ էջեր ունի ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը, մինչեւ հիմա հարց տվել ե՞ք իրենց։
- ԱԱԾ-ն ձեզ մեղադրում է ՀՀ տարածքում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Ի՞նչ կասեք սրա մասին, արդյո՞ք փորձել եք հանցավոր խումբ հավաքագրել ՀՀ տարածքում, կամ դրանից դուրս:
- Ես ոչ մի խումբ էլ չեմ ունեցել եւ չունեմ, ես ունեցել եմ միտք, որը դուր է եկել ժողովրդին, եւ սարսափի է մատնել իշխանություններին։ Ես արտահայտել եմ միտք, որը հանգամանքներից ելնելով դուր է եկել աշխարհասփյուռ հայությանը, եւ այդ տեսակետից, եթե նայեք, կարելի է ասել, որ համախոհներ ունեմ: Ինչպես միշտ ԱԱԾ-ն խեղաթյուրում է։ Ազգային անվտանգություն չկա, կա Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության անվտանգությունն ապահովող Ծառայություն։
- Այդ դեպքում, ըստ ձեզ, ի՞նչ նպատակ է հետապնդում ԱԱԾ-ն:
- Լռեցնել ժողովրդին, պատժելով հայրենասեր եւ հայրենիքին նվիրված մարդկանց։
- ԱԱԾ-ն ձեր նկատմամբ հետախուզում է հայտարարել, հիմա դուք թաքնված ե՞ք:
- Ոչ, ես հիմա ձեզ հետ զրուցում եմ, թաքնված մարդու տպավորությո՞ւն եմ թողնում:
- Նախկինում ՀՀ ԱԱԾ-ի հետ խնդիրներ ունեցե՞լ եք, նկատի ունեմ կրկին նրանց ուշադրության կենտրոնում հայտնվել ե՞ք:
- Ոչ, հիմա էլ չունեմ, իրենք ինձ հետ խնդիր ունեն։
- Ի՞նչ խնդիր ունեն:
- Նրանք ասում են ծեծել, մարդկանց խոշտանգելն իրենց մենաշնորհն է, իսկ ես ասում եմ՝ ոչ:
- Պարոն Քուրքյան, հիմա ի՞նչ եք պատրաստվում անել:
- Ես ոչ մի բանի էլ չեմ պատրաստվում։ Ես չեմ ընդունում ներկայացված մեղադրանքները եւ այն դիտարկում եմ խոսքի ազատության եւ ժողովրդին վախեցնելու, ստրկացնելու կոնտեքստում:
- Պարոն Քուրքյան, մի քանի ֆեսյբուքյան էջեր ունեք, երկուսը ձեր անունով, մեկը Մարտին Ավագյան կեղծանունով: Ո՞րն է պատճառը:
- Դա ի՞նչ կարեւորություն է իրենից ներկայացնում:
- ԱՄՆ իրավապահները եկե՞լ են ձեր բնակարան, կապ հաստատե՞լ են ձեզ հետ:
- Այո, եկել են, հարցաքննել են և ես մանրամասն բացատրել եմ, որ ինչ գաղութացված եւ տոտալ դիկտատուրայի պայմաններում է ապրում այսօր Հայաստանի ժողովուրդը։
- Այդքա՞նը: Հետո թողել գնացե՞լ են:
- Առայժմ այո, այստեղ, բարեբախտաբար, մարդկանց սուտ եւ անհիմն գործերով չեն դատում կամ ձերբակալում։
Քուրքյանը այլ հարցերի չպատասխանեց: Նրա հետ կարողացել ենք կապ հաստատել Ֆեսյբուք սոցիալական ցանցի միջոցով:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հաղրոդագրություն էր տարածել՝ նշելով, որ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձեւավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության եւ գաղտնապահության կանոնների մասին:
ԱԱԾ մամուլի կենտրոնի տարարծ հաղորդագրությունն ամբողջությամբ՝ այստեղ
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT