Երևան
12 °C
Այս ձմեռ Շիրակի մարզի գյուղերի մեծ մասում, նաեւ Գյումրիում, Երեւանում, Վանաձորում, Արմավիրում շատերը կջերմանան ոչ թե գազով, փայտով կամ էլեկտրականությամբ, այլ Շիրակի մարզի Բասեն համայնքում արտադրվող նոր վառելիքով՝ պելետով:
Գաղափարի հեղինակը Բասենի նախկին համայնքապետ Համլետ Պետրոսյանն է: Գյուղապետ եղած ժամանակ էլ, հիմա էլ բահը ձեռքին՝ վառելիքի արտադրամասում է: Պատվերները շատ են, հազիվ են հասցնում հատուկ տեխնոլոգիայով չոր ծղոտը պելետի վերածել:
Պելետը, որն իրենից ներկայացնում է խտացված ծղոտ, որպես վառելիք իրեն արդարացրել է, հակառակ պարագայում գնորդների մեծ բանակ չէր ունենա: Այն էկոլոգիապես մաքուր է, եւ բարձր է օգտակար գործողության գործակիցը:
«Պելետի հատիկի խտությունը մեծ է փայտի խտությունից»,- վստահեցնում է Համլետ Պետրոսյանը: Հստակ հաշվարկ կա. 140քմ մակերեսով բնակարանը մեկ ամիս ջեռուցելու համար պահանջվող 800կգ վառելահատիկը ՝ պելետը, համահավասար է 4կբ փայտին:
Պելետի 1կգ-ը վաճառվում է 50 դրամով: Այս պահին դեռ ամառվանից ստացված պատվերներ են ավարտին հասցվում: Նորերի ընդունման համար հումք չունեն: «Տարին երաշտ էր, ծղոտը թանկացավ»,- ասում է պելետի արտադրությամբ զբաղվող Համլետ Պետրոսյանն ու ընդգծում՝ երկրորդ տարին է պելետի աննախադեպ պահանջարկ կա:
Սրանով պայմանավորված էլ նոր ծրագիր կիրականացվի Բասենում, կընդլայնվի պելետի արտադրամասն ու մանր վառելահատիկի փոխարեն սպառողին կառաջարկվեն պելետի սալիկներ: Բասենում եւ հարակից գյուղերում պելետը լայնորեն է կիրառվում: Երեւանից եւս պատվիրատուների մեծ թիվ կա: Հերթագրվածերը շատ են, նախապատվությունը, սակայն տրվում է նրանց, ովքեր իրենց հետ հումքն էլ կբերեն արտադրամաս: Պետրոսյանի ծղոտը վերջանում է, նորն էլ գնել չի կարող, իսկ եթե գնեց, պելետի գինը պետք է բարձրացնի:
Պելետը ցանկացած վառարանում հնարավոր է վառել, իսկ եթե հենց այս վառելիքի համար նախատեսված վառարան լինի, ապա ջեռուցման սեզոնին խնդիրներ չեն առաջանա: Նման վառարան հիմա Բասենի մանկապարտեզն ունի: Արդեն փորձարկվել է, օգուտն էլ զգացնել է տվել: 4 օրը մեկ 100կգ պելետով է այն լիցքավորվում, աշխատում է ավտոմատացված տարբերակով՝ 1 օրում ծախսելով 12կվտ էլեկտրաէներգիա: Հաջորդ տարի արդեն մանկապարտեզի վառարանը կաշխատի ոչ թե էլեկտրականությամբ, այլ նոր վառելիքով: Հայաստանի էկոգյուղ Բասենում գոմաղբից կենսագազ կարտադրվի: Այս տարի կատարված փորձերը դրական ելք են ունեցել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ավտովթար Վանաձոր-Ալավերդի ճանապարհին. կա տուժած
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. այն տևել է շուրջ մեկ ժամ
Ինչու չի եղել որոշ ընտրատեղամասերում վերաքվեարկություն նշանակելու որոշում. ԿԸՀ նախագահը պարզաբանել է
Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող
Բարի լույս, լավ օր եւ սիրում եմ բոլորիդ. վարչապետ
ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում
Հրդեհ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT