Երևան
12 °C
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Պետեկամուտների կոմիտեի հարաբերությունները, կարծես թե, թեւակոխել են համերաշխության դաշտ: Դա է վկայում այն, որ «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնի աշխատակիցներին այլեւս չենք տեսնում փողոցներում, ինչպես նաեւ գրեթե չեն հանդիպում «Առինջ մոլ»-ի աշխատակիցների եւ ՊԵԿ-ի ճնշումների մասին մամուլի հրապարակումները:
ԱԺ պատգամավոր, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Իվետա Տոնոյանին մոտ 5 օր առաջ հարցրեցինք, թե արդյո՞ք ՊԵԿ-Գագիկ Ծառուկյան հարաբերությունները կարգավորվել են: Տոնոյանը խոստացավ պարզել անձամբ Գագիկ Ծառուկյանից, սակայն մինչ օրս դեռ այդ հարցը պարզել նրան հավանաբար չի հաջողվել, քանի որ այդ օրվանից առ այսօր Իվետա Տոնոյանը մեր զանգերին չի պատասխանում:
Խնդրի վերաբերյալ զրուցեցինք «Առինջ մոլ»-ի աշխատակիցների բողոքի ակցիաները կազմակերպող, «Համերաշխություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ներսիսյանի հետ:
- Պարոն Ներսիսյան, «Առինջ մոլ»-ի եւ ՊԵԿ աշխատակիցների հարաբերությունները լուծվեցի՞ն:
- Ճիշտն ասած, հիմա բանակցությունների փուլում ենք: Հիմա խնդրել ենք պարոն Մելքումյանին (ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյան,- հեղ.) եւ տարբեր կուսակցություններին, որ տնտեսագետների խումբ ստեղծվի, մենք էլ հիմա ստորագրահավաքով ենք զբաղված: Ես 50 հազար ստորագրությամբ կմոտենամ պարոն Մելքումյանին եւ «Ելք» դաշինքին, նրանք էլ են արձագանքել, չեն արձագանքել ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն, սպասում ենք՝ տեսնենք: Տնտեսագետների հանձնախումբ ստեղծենք եւ 2018 թվականից ուժի մեջ մտնող «Հարկային օրենսգրքում» փոփոխություն մտցնենք: Տնտեսագետները Հայաստանի իրավիճակին ավելի լավ գնահատական կարող են տալ, քան մենք: Դրա համար փորձում ենք տնտեսագետների եւ ավելի մեծ փորձ ունեցող մարդկանց հետ համագործակցել: «Համերաշխություն» հ/կ-ն այդ գործընթացի մեջ է:
- Հիմա հարկային աշխատակիցները ձեզ էլ չե՞ն անհանգստացնում:
-Ճիշտն ասած, այս րոպեին չեն անհանգստացնում, ուղղակի ՀԴՄ ստուգումներ են անցկացնում, բայց՝ խաղաղ պայմաններում:
- Մի խոսքով՝ լարվածություն էլ չկա:
- Չէ, լարվածություն չկա, առաջադիմություն ենք նկատում եւ փորձում ենք տնտեսագետների հետ այդ հանձնախումբը ստեղծել, որպեսզի նոր օրենսգրքում փոփոխություններ անենք: Միգուցե ավելի խելամիտ բաներ գտնենք, որ հարմար կլինի այսօրվա Հայաստանին:
- Ձեր կարծիքով, ո՞րն է ՊԵԿ-ի մոտեցման փոփոխության պատճառը:
- Տեսան երեւի, որ արդեն ժողովուրդը հունից դուրս է գալիս, դա է պատճառը:
- Մամուլում հրապարակումներ եղան, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը ընդհանուր հայտարարի են եկել «Առինջ մոլ»-ի հարցում:
- Համերաշխություն» հ/կ-ն քաղաքականությունով չի զբաղվում, եւ ճիշտն ասած, ես ներկա չեմ եղել, որպեսզի իմանամ՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ:
- Գագիկ Ծառուկյանի եւ ձեր կազմակերպության անդամների միջեւ «Առինջ մոլ»-ի եւ հարկայինի հարցով քննարկում եղե՞լ է:
- Վերջին օրերին չի եղել, մի երեք ամիս առաջ ասում էր (Գագիկ Ծառուկյանը,- հեղ.)՝ Արմեն ջան, աշխատեք ամեն ինչ, ինչ անում եք, հանգիստ կերպով արեք, մի քիչ էլ, ճիշտն ասած, ջղայնացավ վրաս, որ ժողովուրդը խի է ոտի հելնում, էս, էն, այդպես: Նման խոսակցություն եղել է, ու դա է եղել մեր վերջին խոսակցությունը մի երեք ամիս առաջ:
- Երեք ամիս առաջ «Առինջ մոլ»-ի աշխատակիցները ոտքի՞ էին ելել:
- Այո, 3-4 ամիս, երեւի լավ չեմ հիշում:
- Վերջին ակցիաների հետ կապված Գագիկ Ծառուկյանը ձեզ չի՞ կշտամբել:
- Ճիշտն ասած, Ծառուկյանը հարկային աշխատողների հետ՝ Միրումյանի, եկել էր շուկա, որտեղ ժողովուրդը ոտքի էր ելել, այդ ժամանակ փորձում էր հաշտեցնել իրավիճակը եւ հաշտեցրեց: Այդքան բանն է եղել, ինչ որ տեսել եմ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
Range Rover-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT