4 ժամ տեւած քննարկումը եւ Զաքարյանի արհամարհական ժեստը՝ «տարեկետում լինելուԱ»-ի նկատմամբ

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ տարկետման իրավունքը սահմանափակելու դեմ բողոքող ուսանողների, կառավարության եւ ԱԺ-ի ներկայացուցիչների միջեւ կլոր-սեղան քննարկումը:

Չորս ժամ տեւած քննարկումից հետո որոշվեց, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում  պաշտպանության նախարարությունը եւ ԿԳ նախարարությունը ուսւմնասիրելու են  ուսանողների հետ տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ ներկայացված առաջարկություններն: Այնուհետ, գերատեսչությունները «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ նոր  քննարկումներ կսկսեն աշխատանքային խմբեր ձեւավորելու շուրջ:

Ուսանողների հետ հանդիպման ժամանակ զինվորական ծառայության և գիտության մեջ հակասություն չտեսավ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։

«Հակասություն չկա բանակային ծառայության և գիտության զարգացման մեջ, այս խնդիրը արհեստական է: Խոսքը գնում է անընդհատության մասին: Արցախյան շարժման ժամանակ հիմնական շարժիչ ուժը գիտնականներն էին, ովքեր թողեցին իրենց գրիչը և գնացին ծառայելու: Սկզբունքի խնդիր է, իսկ այն հետևյալն է, որ 18 տարին լրացած ցանկացած անձ պետք է կատարի իր պարտականությունը հայրենիքի հանդեպ: Այս սկզբունքը ընդունելի սկզբունք է և քննարկման ենթակա չէ»,- ասաց նախարարը:

 ԿԳ նախարարին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հարցրեց, թե կա՞ վիճակագրություն՝ քանի երիտասարդ է գիտության մեջ հետագայում շարունակել իր ուղին:

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, որ ունեն 2007-2016 թթ. գիտական աստիճանը պաշտպանածների ընդհանուր թվաքանակը եւ ներկայացրեց վիճակագրություն, որից երեւում էր, որ մագիստրատուրան ավարտելուց եւ գիտական թեզ պաշտպանելուց հետո չափազանց փոքր տոկոսն է մնում գիտության մեջ:

«Ընդհանուր թվաքանակը` դոկտորները 445 են Հայաստանում, թեկնածուները` 5032, որոնցից 2017 թվականի նոյեմբերի դրությամբ գիտության մեջ մնացել են դոկտորներից 191 հոգի, թեկնածուներից` 646, այսինքն՝ 5032-ից 646-ն են գիտության մեջ»,- ասաց նախարարը:

Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն էլ նկատեց, որ կան շատ կետեր, որոնք դեռ պետք է հստակեցվեն։ Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ պետք է հստակեցվի տարկետման իրավունքը, որը ոչ թե վերացվելու է, այլ փոխվելու է տրամադրման կարգը, քանակն ու ձևը։

«Նախաձեռնությունը մեծ առումով արդեն հաջողվել է, քանի որ, իհարկե, օրենքն ընդունվել է, բայց կան շատ բացեր, որոնք պետք է լրացվեն, այժմ շնորհիվ ուսանողների՝ բարձրաձայնում ենք հարյուրավոր գիտնականների, դասախոսների կարծիքը»,- խորհրդարանում ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:

Նա ավելացրեց, որ եթե այժմ ընդունում են այն խնդիրները, որ կան, ապա ժամանակին շատ ուսանողական կառույցներ այս մասին ոչ մի բան չէին էլ խոսում:

«Շատ ուսանողական կառույցներ կան, որոնք պարտավոր են այդ մասին խոսել, սակայն չեն խոսել մինչև հիմա, փորձում էին գլխացավանքի մեջ չընկնել»,- ասաց նա:

Ուսանողները սկսեցին ներկայացնել իրենց առաջարկները, որոնց տակ արդեն ստորագրել է 320 հոգի՝ ուսանողներ, դասախոսներ, պրոֆեսորներ, գիտնականներ:

Առաջարկվում է տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն, օրինակ 4 տարվա բակալավրիատի ընթացքում մեկ ու կես տարվա ծառայություն իրականացնել:

«Սա հնարավորություն է տալիս բանակը բերել բուհ, ոչ թե բուհը տանել բանակ, 2-2 ամիս ծառայությունը բանակում հնարավորություն է տալիս չխախտել ուսանողի կրթության անընդհատությունը, պահպանվում է կապը բանակի հետ, սա հնարավորություն է տալիս, որ բանակի հետ կապված խնդիրների լուծումներ առաջարկվեն, մինչև հիմա բանակի մասին ոչ մի գիտական աշխատանք չի գրվել, սա ցույց է տալիս այս ոլորտի բացը»:

Դավիթ Պետրոսյանն ասաց, որ նման կերպ բոլորը կանցնեն զինվորական ծառայության, զինվորը չի կտրվի քաղաքացիական կյանքից, նաև դեմոգրաֆիկ խնդրի լուծում կարող է լինել ինչ-որ չափով:

Հիշեցնենք՝ զինծառայության մասին օրենքին դեմ արտահայտվող ուսանողները դասադուլն ու հացադուլը դադարեցրին նոյեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հայտարարեցին, թե պայմանավորվել են հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 22-ին կլոր սեղան-քննարկում անցկացնել իշխանությունների հետ:

Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին առավոտյան ձայների 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը: Ըստ այդ օրինագծի, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն երիտասարդները, որոնք պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ եւ կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով, բայց՝ որպես սպա: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: Ուսանողները պնդում են, որ այս օրենքը կխոչընդոտի գիտության զարգացմանը:

Այժմ մնում է միայն սպասել ընթացքին, թե առաջիկա երկու  շաբաթների ընթացքում ուսանողների եւ կառավարության միջեւ տեղի ունեցող համագործակցությունն ինչ ընթացք կունենա: Այս սպասողական իրավիճակում թեեւ հետաքրքիր է դիտարկել Պնախարարի տեղակալ Արտակ Զաքարյանի պահվածքը: Այսօր քննարկման վերջում, երբ ուսանողները իշխանության ներկայացուցիչներին «տարեկետում լինելուԱ» գրությամբ ստիկերներ էին բաժանում, մեկը դրանցից տվեցին նաեւ Արտակ Զաքարյանին, իսկ նա իրեն մեկնած ստիկը գցեց համակարգչի ստեղնաշարին եւ հեռացավ: Տպավորություն էր, որ «տարեկետում լինելուԱ» գրությունը Զաքարյանին հունից հանում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7942 դիտում

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը