Երևան
12 °C
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը պատասխանեց վաղվանից խորհրդարանում մեկնարկող ուսանողների հետ կլոր-սեղան քննարկումների հարցին՝ արդյո՞ք օրենքում հնարավոր են վերանայումներ ուսանողների պահանջով:
«Փոփոխությունների հույս միշտ էլ կա. արդեն երկու օրենքներն ընդունվել են ԱԺ կողմից: Այս փուլում քննարկումներն ընթանալու են բոլորովին այլ ձեւաչափով»,- ասաց Նահապետյանը:
Նահապետյանի խոսքով` ինքը եւս մինչեւ ԱԺ-ում համապատասխան օրինագծի երկրորդ տարբերակի ներկայացումը հանդիպում է ունեցել բողոքի ակցիայի մասնակից ուսանողների հետ եւ բավականին տեւական զրույց է ունեցել նրանց հետ նաեւ կրթության խնդիրների վերաբերյալ:
«Ես ողջունում եմ այս նախաձեռնությունը, մենք միշտ պատրաստակամ ենք եղել հանդիպելու, քննարկելու հասարակության տարբեր շերտերի հետ խնդրահարույց տարբեր հարցեր: Սա նույնպես վկայում է այն մասին, որ ԱԺ-ն պատրաստակամ է քննարկման առարկա դարձնել նաեւ զինվորական ծառայության այս օրենսդրական կարգավորումների վերաբերյալ խնդիրները»,- հայտարարեց նա:
Լրագրողները Նահապետյանից հետաքրքրվեցին` փոփոխությունների գնալու պատրաստակամություն ունե՞ն, երիտասարդների պահանջը` վերականգնել տարկետման իրավունքը, պատրա՞ստ են բավարարել.
«Օրենքն արդեն ընդունվել է: Այդ հարցի հետ կապված կան հստակ կարգավորումներ, որոնք կառավարության լիազորությունների շրջանակում են: Շատ հարցերի պատասխաններն, այդ թվում՝ ուսումնառության նպատակով տարկետման իրավունքի իրականցման հետ, կապված են կառավարության լիազորություններից: Այդ շրջանակում կարող ենք համակողմանի քննարկում ունենալ եւ լսել երիտասարդների մոտեցումները, նաեւ գտնել լուծումներ»,- պատասխանեց Նահապետյանը:
Նահապետյանն ուշադրություն հրավիրեց այն հարցի վրա, որ օրենքը թեեւ ընդունել է ԱԺ-ն, բայց նախագահը դեռեւս չի ստորագրել:
«Այս պահին չենք խոսում օրենքի մասին, դեռեւս խոսքը գնում է, որ ԱԺ-ն է ընդունել, իսկ նախագահը դեռ չի ստորագրել»,- նշեց նա:
Նա նաեւ նշեց, որ ամբողջական տեսքով հարցերին կանդրադառնան այս քննարկումների ժամանակ, երբ ուսանողները հստակ կներկայացնեն իրենց առաջարկները եւ իրենք այդ ժամանակ էլ յուրաքանչյուր առաջարկին կանդրադառնան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT