Երևան
12 °C
Այս տարվա հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը անցած տարվա նույն ամսվա համեմատ կազմել է 17 տոկոս: Ահա այսպիսի անակնկալ ու աստղաբաշխական աճեր է հրապարակել երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Փաստորեն այս տարի առաջին անգամ, ամիսը ամսվա հետ համեմատած, արձանագրվել է, մեղմ ասած, երկնիշ աճ: Իսկ առաջին տասն ամիսների կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ պաշտոնական վիճակագրության, աճել է 7 տոկոսով: Մինչեւ տարեվերջ մնացել է երկու ամիս եւ նույն տեմպերով շարունակվելու դեպքում, տարվա ավարտին կարձանագրվի թերեւս 6-7 տոկոս ՏԱՑ-ի աճ: Ու հաշվի առնելով, որ ՏԱՑ-ի ցուցանիշը շատ մոտ է լինում տնտեսական աճի ցուցանիշին, ապա 2017 թվականը կլինի 2012-ից այս կողմ ամենաբարձր տնտեսական աճ արձանագրած տարին:
Այստեղ շատ ուշագրավ մանրուքներ կան: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս ցուցանիշներին: «2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով։ Ընթացիկ տարում սա տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) ամենաբարձր մակարդակն է»,- գրել է նա եւ բերել համեմատական մի քանի գծապատկերներ, որոնք ավելի ցայտուն են դարձնում արձանագրված ցուցանիշները:
Իսկ ուշագրավն այն է, թե ինչի շնորհիվ է արձանագրվել այսպիսի աստղաբաշխական աճ: Եթե ուսումնասիրենք ԱՎԾ-ի ներկայացրած ցուցանիշները, ապա կպարզվի, որ հոկտեմբերին արձանագրված 17 տոկոսանոց աճի հիմնական «մեղավորը» գյուղատնտեսությունն է, որտեղ աճը գրեթե 35 տոկոս է: Դժվար է նույնիսկ հիշել, թե երբեւէ այդպիսի աճ եղե՞լ է Հայաստանում: Բայց սա ունի իր հմայքը: Խնդիրն այն է, որ անցած տարվա հոկտեմբերին գյուղատնտեսությունում արձանագրվեց 30 տոկոս անկում: Այլ կերպ ասած, գյուղոլորտի այս տարվա հոկտեմբերի 35 տոկոսանոց աճը եղել է միայն նրա շնորհիվ, որ անցած տարվա նույն ամսին անկում էր գրանցվել 30 տոկոսով: Պարզ թվաբանական գործողություն: Դուք ունեք 100 հատ խնձոր: Դրանից մի 30 հատը ուտում եք, եւ ձեզ մոտ մնում է 70 հատ, այսինքն ձեր խնձորների թիվը նվազում է 30 տոկոսով: Սակայն հետո գնում, այգուց հավաքում եք մի 30-35 հատ խնձոր եւ դնում կերած խնձորների տեղը: Ձեր խնձորների թիվը ավելանում է մի 30-35 տոկոսով: Ընդամենը այսքանը:
Ահա սա է տեղի ունեցել գյուղոլորտում: Եվ մեծապես այսպիսի աճի շնորհիվ է, որ արձանագրվել է ՏԱՑ-ի երկնիշ աճ:
Ահա այստեղ է, որ գալիս ենք ամենաուշագրավ «մանրուքին»: Անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին գյուղատնտեսությունում արձանագրված 20-30 տոկոս անկումը որեւէ կերպ չբացատրվեց: Իհարկե, ասացին, թե երաշտ է եղել, ինչ-ինչ այլ պատճառներով քիչ բերք է ստացվել...: Այդ բացատրությունները իրենց տակ որեւէ հիմնավորում չունեին, քանի որ գյուղոլորտում 20-30 տոկոս անկումը լրջագույն հարց է եւ առաջանում է բնակչությանը կերակրելու խնդիր, եւ պետությունները նման դեպքերում արտակարգ ռեժիմով պետք է ապահովեն բնակչությանը սննդամթերքով: Իսկ այդպիսի ռեժիմ մեկ տարի առաջ չի եղել: Այսինքն, 20-30 տոկոսանոց անկումները իրականում վիճակագրական «ճշգրտումներ» էին: Կարեն Կարապետյանի նոր կառավարությունը, ըստ որոշ տեղեկությունների, պարզապես «մաքրել էր» գյուղատնտեսության ոլորտի տարիներ շարունակ կուտակված հավելագրումները:
Ու հիմա այդ «մաքրման» աշխատանքների շնորհիվ, որի արդյունքում ստացվեց համեմատության խիստ ցածր բազա, այս տարի արձանագրվեց այսպիսի աճ: Հիմա միակ հարցը, որ ծագում է տվյալ պարագայում, հետեւյալն է՝ նոր կառավարությունը անցած տարվա սեպտեմբեր հոկտեմբերին ցուցանիշները հավելագրումներից «մաքրեց» պարզապես «մաքրելու» համա՞ր, թե դա արեց մեկ տարվա հեռահարությամբ այսպիսի ցուցանիշ ստանալու համար: Դա թերեւս պարզ կդառնա հաջորդ տարվա հոկտեմբերի պաշտոնական վիճակագրական տվյալներից: Թե ով կլինի այդ ժամանակ վարչապետ, դուրս է տնտեսական հաշվարկների դաշտից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՆԳ նախարարը հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ․ ինչ հարցեր են քննարկվել
Քաղաքացիները, որոնք 10 տարի և ավելի Հայաստանի հետ կապը կտրել են, ընտրողների ցուցակում չեն ներառվի․ ԿԸՀ նախագահ
Իրանի բնակիչներին կոչ է արվել խուսափել քաղաքացիական նավահանգիստներից, որտեղ գործում են զինվորականները
Թրամփը քննարկում է Իրանում ռազմական գործողությունների բոլոր տարբերակները. Լևիթ
Օրական 150 մեքենա հող է տեղափոխվում Նուբարաշենի աղբավայր՝ տարիների ընթացքում կուտակված աղբը ծածկելու համար
Որոշ հոգևորականներ ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը, փորձում են զոհաբերել ՀՀ անկախությունը
Ընդլայնվել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներն Իրանից տեղափոխվել են Հայաստանի տարածքով. ՀՀ ԱԳՆ
Որ երկրից են փորձում ազդել Հայաստանի ընտրությունների արդյունքների վրա և ինչի են ուզում հասնել. տեսանյութ
Իրական Հայաստանի սիմվոլը՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի պատկերը, կրում եմ կրծքիս․ նաև խաղաղության սիմվոլ է
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Աշոցքում և Ամասիայում բուք է
Հայոց այբուբենի պատկերմամբ, հայերենն իր տեղն է ամրապնդում այն բազմազան երկխոսության մեջ, որը կոչվում է Եվրոպա
Վիտալի Բալասանյանն իր ընկերների հետ մատաղել է Ղարաբաղը, հիմա էլ ուզում է մատաղել Հայաստանը. չի ստացվելու
«Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը կներկայացնի Սիմոնը՝ «Paloma Rumba» երգով․ տեղի է ունեցել տեսահոլովակի պրեմիերան
ԵԽ վարչական շենքի հարակից տարածքում բացվել է «Արմատագիր-երկխոսության ուժը» խորագրով հուշարձանը․ տեսանյութ
Ձեռնարկվելու են միջոցներ՝ չեզոքացնելու հնարավոր հանցավոր դրսևորումները․ ՔԿ-ն՝ ԱՀԾ-ի հայտարարության մասին
100 մլն-ից ավելի փող են դրել, որ ազդեն ՀՀ-ի ընտրությունների վրա. սրած բիզը պիտի իրենց հարվածի․ Մկրտչյան
Եթե 2024-ին չկայացնեինք սահմանազատման որոշում, ՀՀ-ն այսօր կլիներ առավելագույնը՝ արտաքին կառավարման տարածք
1991 թվականից միայն վերջին յոթ ամիսների ընթացքում ենք մենք ապրում խաղաղության մեջ. Ալիև
Պատրաստ ենք հենց այսօր մեր գործող ճանապարհներով ապահովել տարանցումն Ադրբեջանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ
TRIPP ծրագիրը ներկայումս բյուրեղացման փուլում է․ առաջիկայում նախագծի գործնական մեկնարկը կտրվի․ Փաշինյան
Արդեն 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին լիարժեք խաղաղություն է հաստատված․ վարչապետի ելույթը ԵԽ-ում․ տեսանյութ
«Turkish Airlines» ավիաընկերությունը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթերը
Մեզ համար մեծ պատիվ է, որ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք ԵՄ և ԵԽ աջակցությունը․ վարչապետ
Ընտրություններին կուսակցությունների անցողիկ շեմն իջել է 4%, իսկ դաշինքներինը՝ բարձրացել 8-10%. ԿԸՀ նախագահ
Կոնֆետ հյուրասիրելու պատրվակով երեխային նստեցրել է ավտոմեքենան, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել
ԵԽ-ում ՀՀ վարչապետին ճանապարհեցին ծափերով․ ահա այսպես են ընդունում անկախ և ինքնիշխան պետության ղեկավարին
Ով կլինի Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժի վարչապետի թեկնածուն
Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտա Մեցոլան քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները
ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն ամենաբարձր չափանիշներին համապատասխանող, անձը հաստատող փաստաթղթեր․ տեսանյութ
Մհեր Գրիգորյանը և ԵԱԶԲ վարչության նախագահը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ
Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի վնաս
Բավրայի մաքսային բաժնի 5 տեսուչ վիճել է ՀՀ վերադարձող 4 անձի հետ, բռնություն գործադրել․ նախաքննության ավարտ
Ողջունում ենք ՀՀ հաստատուն հանձնառությունը․ ահա թե ինչու էինք ուզում վարչապետին հրավիրել այստեղ․ ԵԽ նախագահ
Անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է, բանակը ՀՀ-ի համար անվտանգության ռեզերվ է, ոչ թե գործիք․ վարչապետ
Չկա անվտանգության ավելի հուսալի երաշխիք, քան խաղաղությունը. ղարաբաղցի քույր-եղբայրները պետք է տնավորվեն ՀՀ-ում
Պուտինը զանգահարել է Ալիևին, շնորհակալություն հայտնել նրան
Իրանի իրադարձությունների ֆոնին Հայաստանը մարդասիրական կարևորագույն միջանցք է դարձել. Ռոբերտա Մեցոլա
Սևանի «Հարսնաքարի» վերաբերյալ դատախազության հայցն ընդունվել է վարույթ. կիրառվել է հայցի ապահովման միջոց
Կալուգայի զավոդում տոկոս չեն կարողացել հաշվել, պերեբոր են արել. Սաֆարյանը՝ «Ուժեղ Հայաստանի» հրապարակման մասին
Դավիթ Խուդաթյանի հետ քննարկեցինք ենթակառուցվածքների և էներգետիկայի հարցեր. Բայրաքթար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT