Մեզ համար մեծ պատիվ է, որ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք ԵՄ և ԵԽ աջակցությունը․ վարչապետ

11/03/2026 schedule18:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հանդես են եկել հայտարարություններով։

Ռոբերտա Մեցոլան իր խոսքում ասել է․

«Բարև ձեզ, բարի առավոտ բոլորիդ։ Ջերմորեն ողջունում եմ, հարգելի՛ վարչապետ, հարգելի պարո՛ն Փաշինյան:

Շատ հաճելի է ձեզ կրկին ողջունել մեր ժողովրդավարության տանը։ Շնորհակալ ենք, որ այսօր միացել եք մեզ, և անհամբեր սպասում եմ լիագումար նիստում Ձեր ելույթին, որը մի քանի րոպեից կլինի։

Նախևառաջ ասեմ հետևյալը․ երբ Եվրոպան նայում է Հայաստանին, մենք տեսնում ենք ընկեր, բարեկամ, և հույս ունեմ՝ երբ Հայաստանը նայում է դեպի Եվրոպա, դուք էլ տեսնում եք գործընկերոջ և դաշնակցի։ Ձեր առաջնորդությամբ, հարգելի պարո՛ն վարչապետ, շատ մեծ նվաճումներ են եղել Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ հոկտեմբերին՝ Կոպենհագենյան մեր նախորդ ժողովից ի վեր, Եվրոպական Միությունը և Հայաստանը համաձայնեցրին ռազմավարական նոր օրակարգ Եվրամիություն-Հայաստան գործընկերության շրջանակում։ Այս քայլը մեր հարաբերություններում կաջակցի ժողովրդավարական բարեփոխումներին, կամրապնդի տնտեսական դիմակայունությունը, կամրապնդի իրավունքի գերիշխանությունը և կխորացնի անվտանգության ոլորտում համագործակցությունը։ Մենք նաև ողջունում ենք այն հանգամանքը, որ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր է ներկայացվել։ Այս ամենը նպաստում է տարբեր ոլորտներում մեր համագործակցությունն ամրապնդելու Եվրոպայի ընդհանուր նպատակին, և ես շատ վստահ եմ, որ մեր խորհրդարանները կշարունակեն առաջատար դեր ունենալ ձեր երկիրը մեր միությանն ավելի մոտ բերելու հարցում։

Այսպիսով, անհամբեր սպասում ենք մեր քննարկումները շարունակելուն, ինչը կլինի հաջորդ շաբաթ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի նիստի շրջանակում, որին մենք լիահույս սպասում ենք և նույնչափ անհամբեր սպասում ենք Եվրոպական քաղաքական համայնքի ժողովին մասնակցելուն, որի առթիվ ես Երևանում կլինեմ։

Վերջին օրերին Իրանի իրադարձությունների ֆոնին Հայաստանը մարդասիրական կարևորագույն միջանցք է դարձել: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, ինչպես քիչ առաջ արեցի երկկողմ հանդիպման ընթացքում, շնորհակալ եմ, որ օգնել եք Եվրոպայի քաղաքացիների տարհանմանը:

Շնորհակալություն, պարո՛ն վարչապետ, խոսքը ձեզ է փոխանցվում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ասել է․

«Պատիվ է ինձ համար հյուրընկալվել այստեղ ձեր կողմից, ինչպես դուք նշեցիք՝ ժողովրդավարության տանը: Մենք ժամանակ առ ժամանակ ժողովրդավարություն տուն վերադառնալու անհրաժեշտություն և կարիք ենք զգում՝ համոզվելու և համեմատելու համար մեր դեմոկրատական բարեփոխումների ժամացույցը դեմոկրատիայի տան ժամացույցների հետ, որպեսզի համոզվենք, որ ժողովրդավարական բարեփոխումների մեր ընթացքը ընթանում է ճիշտ ճանապարհով, ճիշտ արագությամբ և ճիշտ ուղղությամբ:

Եվ, իհարկե, մեզ համար մեծ պատիվ է, որ մենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք Եվրոպական Միության և Եվրոպական խորհրդարանի աջակցությունը: Այսօրվա իմ ելույթում ես նաև հնարավորություն ունեմ կիսվելու, թե ինչպիսի ընթացք ստացան նախորդ երկուսուկես տարվա ընթացքում այն թեմաները, որոնց մասին նախորդիվ առիթ ունեցել ենք քննարկելու: Ամենակարևոր բանը, որ հանդիպման ժամանակ էլ ասացի, այն է, որ 2025 թվականին ընդունվեց և ուժի մեջ մտավ «Հայաստանի Հանրապետության Եվրոպական Միությանն անդամագրվելու գործընթաց սկսելու մասին» օրենքը, որը պատմական նոր փուլ է բացում Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերություններում, և դա մի նոր խթան է մեզ համար՝ շարունակելու դեմոկրատական ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը։

Դուք արդեն նշեցիք, Հայաստանն ու Եվրոպական Միությունը ընդունեցին ռազմավարական նոր օրակարգը, որը մեր հարաբերությունները բարձրացնում են նոր մակարդակի։ Ներկայումս մենք ակտիվորեն բանակցում ենք վիզաների ազատականացման թեմայով։ Այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունը նաև աջակցություն է ստացել եվրոպական խաղաղության գործիքի միջով, Հայաստանում շարունակում են գործունեություն ծավալել Եվրամիության քաղաքացիական դիտորդների առաքելությունը, որի դերը դժվար է գերագնահատել: Ընդհանուր առմամբ բարձր մակարդակի մեր քաղաքական երկխոսությունը շարունակվում է և տեղի է ունեցել և՛ գործադիր իշխանության, և՛ օրենսդիր իշխանության, և՛ քաղաքացիական հասարակությունների մակարդակում, ու ուրախ եմ արձանագրել նաև, որ մենք տնտեսական գործակցության բավականին մեծ օրակարգ ունենք:

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս հրավերի և հնարավորության համար և անհամբեր սպասում եմ ձեզ Երևանում մայիսի սկզբին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար»։

Նրանք նաև պատասխանել են հարցերի։

Հարցուպատասխանն ամբողջությամբ՝ ստորև․

«Տիկի՛ն Մեցոլա, իմ հարցը Ձեզ է ուղղված: Հաշվի առնելով Եվրոպական խորհրդարանի շարունակվող աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը՝ արդյոք Եվրոպական խորհրդարանը նախատեսո՞ւմ է որևէ հնարավորություն՝ ընդլայնելու տեղում իր ներկայությունը, երկրում իր ներկայությունը, որպեսզի խորացնի հարաբերությունները բոլոր քաղաքական կուսակցությունների հետ և աջակցի ներառական երկխոսությանը բոլոր կուսակցությունների հետ: Շնորհակալություն:

Ռոբերտա Մեցոլա - Շատ շնորհակալություն այս հարցի համար: Նախևառաջ, և՛ իմ խոսքում, և՛ վարչապետն էլ իր խոսքում կարծում եմ՝ տեսաք, որ ընդհանրությունն այն է, որ շատ ուժեղ հանձնառություն կա խորացնելու կապերը Եվրոպական Միության հետ: Մենք ողջունում ենք Հայաստանի հաստատուն հանձնառությունը խորհրդարանների միջև: Մեր պարագայում կա քաղաքական երկխոսություն, բայց ավելին՝ նաև անվտանգության, առևտրի, տարածաշրջանային կապակցվածության ոլորտներում: Մենք իսկապես ուզում ենք խորացնել մեր համագործակցությունը, և մենք այս կառույցում տարիներ շարունակ ասում ենք: Հայաստանի հետ մեր հարաբերություններն էապես ավելացել են, մեր հայ բարեկամների վերջին ամիսների հանձնառությանը համահունչ մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները: Ահա թե ինչու էինք ուզում վարչապետին հրավիրել այսօր այստեղ, սա ընդամենն առաջին քայլն է այս մեր մանդատի շրջանակում: Մյուս շաբաթ Եվրոպա-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի նիստը տեղի կունենա, Եվրոպական քաղաքական համայնքի ժողովից զատ նաև Եվրամիություն-Հայաստան պատմության մեջ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսին:

Ինչ վերաբերում է տեղում մեր ներկայությանը, այս որոշումները մենք կայացնում ենք Եվրոպական խորհրդարանի բյուրոյում: Մի քանի ամիս առաջ մենք որոշում կայացրինք Մոլդովայում գրասենյակ բացել անցյալ նոյեմբերին, որը պետք է ամբողջ Արևելյան գործընկերության տարածաշրջանով զբաղվի, այդ թվում՝ նաև Հայաստանը ընդգրկի: Մենք այս առումով հաստատում ենք մեր լիարժեք հանձնառությունն Արևելյան գործընկերության մեր բոլոր բարեկամներին։

Հարց - Բարի առավոտ, պարո՛ն վարչապետ: Ինչ վերաբերում է ընթացիկ կապերին Եվրոպական Միության հետ, կարո՞ղ եք, խնդրում եմ, ընդգծել՝ հաջորդ քայլը որն է, և ի՞նչ հնարավոր ժամկետ կա Եվրամիություն-Հայաստան ինտեգրման գործընթացում: Եվ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ անվտանգության իրավիճակը տարածաշրջանում, արդյոք Հայաստանը նախատեսո՞ւմ է խորացնել իր համագործակցությունը Եվրոպայի հետ պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ օրինակ՝ «Սեյֆ» ծրագրի նման ծրագրերի մեջ մասնակցությամբ: Արդյոք քննարկո՞ւմ եք եվրոպական որևէ գործընկերների հետ ներկայումս անվտանգության ոլորտում աջակցությունը Հայաստանին ավելացնելու հեռանկարը տարածաշրջանում։ Շնորհակալ եմ:

Նիկոլ Փաշինյան - Գիտեք, մենք անվտանգության ոլորտում արդեն իսկ համագործակցում ենք Եվրամիության երկրների հետ: Մենք ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն ունենք Ֆրանսիայի հետ, արդեն նշեցի, որ Եվրամիության խաղաղության գործիքի միջոցով մենք արդեն երկու անգամ աջակցություն ենք ստացել Եվրոպական Միությունից: Մենք ընդհանուր առմամբ համագործակցում ենք Եվրամիության հետ տարածաշրջանային համատեքստում, և վերջերս Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը մեզ համար հնարավորություն է ստեղծում, որպեսզի մենք Եվրամիության հետ մեր համագործակցությունը, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերում, ընդլայնենք։

Ձեր հարցին ի պատասխան՝ մի այսպիսի նրբություն եմ ուզում նշել, որի մասին վերջերս շատ խոսում եմ նաև Հայաստանի Հանրապետության ներսում։ Ընդհանրապես, գիտեք, անվտանգություն ասելով՝ շատ հաճախ հասկանում են զենք, զինամթերք, բանակ, հատուկ ծառայություններ, օպերատիվ գործողություններ և այլն, և մենք շատ երկար՝ 30 տարի այդ ընկալման մեջ ենք եղել։ Հիմնական խնդիրը, որը ես տեսնում եմ, և հիմնական ընկալման փոփոխությունը, որը ես տեսնում եմ, հետևյալն է․ Հայաստանում էլ շատ խոսում են, խոսվում է անվտանգության երաշխիքների մասին։

Ինձ համար հիմա ակնհայտ է, որ անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է: Չկա ավելի հուսալի անվտանգության երաշխիք, քան խաղաղությունը: Երկրորդ շերտի անվտանգության երաշխիքը համագործակցությունն է, փոխկապվածությունը, տնտեսական համագործակցությունը և փոխշահավետությունը, որովհետև, իհարկե, մենք շատ լայնորեն, արդեն ասացի, վերջերս մենք նաև ռազմատեխնիկական համագործակցություն ունենք նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եվրոպական մի շարք երկրների հետ, որը նախկինում երբեք չենք ունեցել, բայց, այնուամենայնիվ, հասկանալով, որ բանակի զարգացումը շատ կարևոր է և յուրաքանչյուր ինքնիշխան երկրի ոչ միայն իրավունքն է, այլև պարտականությունն է՝ անվտանգության մեր ընկալումները փոխվում են ժամանակի հետ՝ ավելի շատ ռազմականից դառնալով քաղաքական և դիվանագիտական:

Եվ ես կարծում եմ, որ մենք ավելի շատ պետք է շեշտը դնենք այս տրամաբանության վրա։ Հայաստանի ներսում էլ ես այս մասին խոսելիս ասում եմ՝ բանակը մեզ համար անվտանգության ոչ թե գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է, երբ հանկարծ որևէ պայմաններում իմ ասած խաղաղության առաջնային գործիքները հանկարծ չաշխատեն՝ խաղաղությունը, համագործակցությունը, փոխգործակցությունը և այդպես շարունակ»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
899 դիտում

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են

Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված

Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ

Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին

2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան

Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում

Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ

ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ

Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին

Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր

Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն

Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու

Վաղը մեկնելու եմ Իրան, շփումներ ղեկավարության հետ նախատեսված են․ Փաշինյան

Երկրաշարժ Հայաստանում

Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը Ձեզ շնորհակալություն հայտնի․ Սիմոնյանը՝ նախագահին

Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ

Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն․ կիրառված 200 մլն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ

Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին

Վերահաստատում եմ համագործակցելու իմ պատրաստակամությունը․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին

Նյու Յորքում շարունակվում է Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիան․ մասնակցում է Աննա Հակոբյանը

Ես կդաստիարակեմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի փոքրիկին, եթե նա չվախենա և գա ԱԺ․ սպասում եմ․ Ռուբինյան

Քաղաքական մակարդակում ԵՄ արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է, մնում է՝ ակտիվ աշխատենք

ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 2-ին

Էդիկ Մալոյանն ու ևս մեկ սպա ձերբակալվել են. մեղադրանքը՝ հայտնել են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ

Գրիգորյանն ու ԵՀ նախագահի դիվանագիտական խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար

Վահագն Խաչատուրյանը և Դեյվիդ Ալենն անդրադարձել են հայ-ամերիկյան գործընկերությանը

Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան ավարտվել է. ՀՀ վարչապետը ճանապարհել է նրան դեպի ինքնաթիռ

Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ

Գալու են «մենք դեպուտատ ենք» դեմքի արտահայտությամբ նստեն. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նոր ընդդիմության մասին

Եվրոպական շուկայի դռները բացվում են հայկական արտադրանքի համար. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ աջակցության մասին

Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ Փաշինյանը՝ Ֆոն դեր Լայենին

Առանց Նիկոլ Փաշինյանի ինձ որևէ քաղաքական պրոցեսում չեմ տեսնում. Ալեն Սիմոնյան

GTB Development ընկերությունը դարձել է ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր

Հանրային պահանջ կար, պատգամավորները հանձնառու են եղել իրացնելու. ՆԳ նախարարը՝ ընտրական փոփոխությունների մասին

Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը

Որևէ այլ գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց չենք էլ կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ-ի շահերը. Փաշինյան

Անհեթեթություն է. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջարկ ստանալու մասին