ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն ամենաբարձր չափանիշներին համապատասխանող, անձը հաստատող փաստաթղթեր․ տեսանյութ

11/03/2026 schedule16:59

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է «ՀայՓասի» տնօրենների խորհրդի նախագահ, IN Groupe-ի գործադիր կոմիտեի անդամ Դունիա Էլ Հասնաուի գլխավորած պատվիրակությանը՝ վերահաստատելու համատեղ հանձնառությունը կենսաչափական փաստաթղթերի արտադրության և տրամադրման, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման ընդհանուր փորձառության ոլորտում նոր բարձր չափանիշներ սահմանելու հարցում։

Ինչպես հայտնել են նախարարությունից, ներկայացվել է կենսաչափական համակարգի ներդրման համալիր ճանապարհային քարտեզ, ինչը ենթադրում է հաջորդական փուլերով ինստիտուցիոնալ բարեփոխումներ։

Բարձր գնահատելով ձևավորված վստահելի և կառուցողական գործընկերությունը՝ նախարարը կարևորել է նախանշված ծրագրերի հաջող ու ժամանակին իրականացումը, ինչը հաստատուն հիմք կհանդիսանա փոխգործակցության հետագա ընդլայնման համար։

Կողմերը քննարկել են ծրագրի մեկնարկի ժամանակացույցը և համաձայնեցրել, որ գործընթացի մեկնարկային փուլում կապահովվեն միջազգային eIDAS ստանդարտին համապատասխան տվյալների կենտրոնի գործարկումը, անձը հաստատող փաստաթղթերի դիմումների կառավարման ծրագրային ապահովումը, որը կունենա քաղաքացիներին հասանելի նախագրանցման հարթակ։ Ծրագիրը կմեկնարկի մասնավորի կողմից նորարար լուծումներով կահավորված գրասենյակների գործարկմամբ հանրապետության ողջ տարածքում, որոնցից 2-ը՝ Երևանի բանուկ առևտրի կենտրոններում։

Կողմերը վերահաստատել են իրենց միասնական հանձնառությունը կենսաչափական փաստաթղթերի արտադրության և տրամադրման, ինչպես նաև քաղաքացու փորձառության ոլորտում նոր բարձր ստանդարտ սահմանելու հարցում։ Գրասենյակների թիվը ծրագրի մեկնարկին հաջորդող ամիսներին շարունակաբար կավելանա՝ հասնելով 23-ի։ Գրասենյակների նախագծային կոնցեպտուալ լուծումները առանձին քննարկման են արժանացել․ խստիվ պահպանվելու են պայմանագրով նախատեսված չափորոշիչները, այդ թվում՝ խոշոր կենտրոններում մանկական խաղասրահները, հարմարավետ սպասասրահները, սպասելաժամանակի և սպասարկման առավելագույն սահմանաչափերը, բոլորը մեկում ինքնասպասարկման սարքերի տեղադրումը։

Նախարար Սարգսյանն ընդգծել է սահմանված ժամանակացույցի համատեղումը որակական բարձր չափանիշների հետ՝ նշելով, որ մի կողմից ՆԳ նախարարությունը հանձնառու է խոստացած ժամկետները պահպանելու հարցում, այն է՝ ընթացիկ տարվա 2-րդ կիսամյակը, մյուս կողմից հետևողական է որակական չափորոշիչների խստիվ պահպանմանը, և մեկի հաշվին մյուս կատեգորիայում զիջում չի լինելու։

Ընդգծվել է, որ նույնականացման քարտերի տպագրությունն արդեն մեկնարկել է։ Անձնագրի հետ կապված աշխատանքները վերջնականացման փուլում են, առաջիկայում կհաստատվի նաև անձնագրի մասսայական տպագրությունը։

Կողմերը քննարկել են նաև կենսաչափական անձնագրերի կիրառությունը հնարավոր տարբեր սցենարներով, դրանց փոխգործելի լինելու հրամայականը սահմանային կառավարման նորագույն լուծումների հետ։

Եվրոպական չափանիշներին համապատասխանող կենսաչափական համակարգի ներդրումը կարևոր քայլ կլինի նաև վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում։

Հիշեցնենք, որ 2025թ. ապրիլին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և «ՀայՓաս» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է պայմանագիր՝ Հայաստանում ժամանակակից ազգային նույնականացման և կենսաչափական կառավարման ենթակառուցվածքի մշակման և ներդրման նպատակով։ «ՀայՓաս» ՓԲԸ-ն հիմնադրվել է IN Groupe-ի և Corporación América Group-ի կազմում գործող A.C.I Technology ընկերության կողմից։

IN Groupe-ը նույնականացման ծառայությունների ոլորտում համաշխարհային առաջատարներից է, ունի շուրջ 4000 աշխատակից 40 երկրներում, մատուցում է ծառայություններ շուրջ 130 երկրների կառավարություններին և մասնավոր ընկերություններին, ունի 20 հետազոտական կենտրոնների և 10 արտադրամասերի գլոբալ ցանց։

Corporacion America Group-ը միջազգային բիզնես խումբ է, որը գործունեություն է ծավալում Հայաստանի տնտեսության կարևոր ոլորտներում, այդ թվում՝ օդանավակայանների կառավարման, անշարժ գույքի, ֆինանսների և ագրոբիզնեսի ոլորտներում։ Խումբը Հայաստանում ունի ավելի քան 3000 աշխատակից։ Կոնսորցիումը կօգտվի խմբի Հայաստանում ունեցած զգալի ներկայությունից և հայկական շուկայի խորքային ճանաչողությունից։ Իր դուստր ընկերությունների միջոցով A.C.I. Technology-ն ունի ժամանակակից խելացի քարտերի և փաստաթղթերի արտադրության լայն փորձ Լատինական Ամերիկայում գործող իր արտադրական հարթակում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10631 դիտում

Դավիթ Առաքելյանը Ստամբուլում մասնակցել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստին

Կապան-Խոտանան ճանապարհին մեքենան ձորն է գլորվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ․ լուսանկարներ

«Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն»-ում 15-ամյա սանը դանակով սպառնացել է մյուս երեխաներին

Հայաստանը և ՆԱՏՕ-ն կարողացել են ստեղծել գործընկերության ավելի ամուր հիմք․ նախագահը ընդունել է Քևին Համիլթոնին

«Ոռնոցը», որ սկսվել է ռուսական ճամբարից, խոսում է այն մասին, որ մենք ճիշտ ճանապարհին ենք. Ստեփանյան. տեսանյութ

Վերջացած մարդը չգիտեմ, բայց Կարապետյանցը, դեռ քաղաքական գործիչ չդարձած, արդեն վերջացած իրավապաշտպան է․ Եղոյան

Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարան հասցեագրվող դիմումները կընդունվեն առցանց, սպասարկում չի իրականացվի

Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ

Տեղի է ունեցել Վեդիի մանկապարտեզներից մեկում․ ՆԳՆ-ն՝ ՀՀ զինանշանը ջարդուփշուր անելու դեպքի մասին

Ղարաբաղից տեղահանված քաղաքացիների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն․ Թորոսյան

Սերժ Սարգսյանի՝ Իսակովի հողամասի առուվաճառքի պայմանագիրը անվավեր է ճանաչվել․ կբռնագանձվի 297 մլն 980 հզր դրամ

Տաշիրում և Ստեփանավանում խուզարկում են Կարապետյանների աջակիցների բնակարանները

Գետերում հնարավոր է ջրի անբարենպաստ ելք․ փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության

Հայաստանը պատրաստ է կառուցել ապագա, որտեղ սահմանները խոչընդոտներ չեն, այլ համագործակցության դարպասներ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ տեղումները չեն դադարի, առանձին շրջաններում դրանք կլինեն ինտենսիվ

Սերժ Սարգսյանի՝ 2006-ին կնքած հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր է ճանաչվել․ կբռնագանձվի շուրջ 79 միլիոն

«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Աստանա-Երևան երթուղով չվերթերը

Առաջընթաց՝ ամեն օր. Ամիօ բանկը անցնում է համակարգային թվայնացման

Փամփուշտներ, նռնակներ, հրացան, ինքնաձիգ. ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել

Եթե Քոչարյանի, Ծառուկյանի և կալուգացու թիմակիցները կաշառք առաջարկեն, գրեք ինձ. անանունությունը երաշխավորում եմ

ՀԱՊԿ-ը կայուն խաղաղություն է ակնկալում Բաքվի և Երևանի համաձայնագրից հետո. Մասադիկով

Յունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Փլուզում խանութ-սրահում, տրակտորն ընկել է նկուղ. տուժել է երկու քաղաքացի

Հայաստանում ձևավորվել են ֆրանսերենի խթանման ինստիտուցիոնալ հիմքեր. Ժաննա Անդրեասյան

Ծեծկռտուք Կոտայքի մարզի դպրոցներից մեկի աշակերտների միջև

ՆԳՆ-ն՝ 2026-ի լավագույն գործատուների շարքում․ Արփինե Սարգսյանը հետևել է Career City Fest փառատոնի ընթացքին

Ուժգին երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է 156 հազար մարդու տարhանում

Գրիգորյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունները

Սիմոնյանը դատի է տվել Միքայել Մարգարյանին՝ պահանջելով ներողություն խնդրել և վիրավորանքի համար վճարել 1 դրամ

Վասիլիս Մարագոսն այցելել է ԿԸՀ, հետաքրքրվել ընտրությունների նախապատրաստական ընթացքից

Ալեն Սիմոնյանը երեք հարց է հղել Ռոբերտ Քոչարյանին

Շնորհակալ եմ շատ, Ձեզ բոլորը սիրում են, որովհետև Դուք մարդկանց մեջ եք. Արթուր Աբրահամը՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետը ներկա է գտնվել Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքին. լուսանկարներ

Միայն ձեր անունը բավարար է, որ երեխաներն ընտրեն սպորտի ճանապարհն ու գան այստեղ. վարչապետը՝ Աբրահամին

Ապրիլի 20-21-ը հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում

Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակը․ ՍԱՏՄ

Որոշ ֆեյքերի պատասխանել եմ հայելային, սխալ եմ թույլ տվել, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը. Մինասյան

Ապրիլից շտապօգնության բուժանձնակազմը կստանա 20 % ավելի աշխատավարձ, վարորդները՝ 30% ավելի

Զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտվել է մեկ այլ երիտասարդի փոխարեն. նախաքննության ավարտ

Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանը, որոշումը պետք է կայացնի Անկարան