Երևան
12 °C
Հաջորդ տարվա՝ 2018 թվականի պետական բյուջեի քննարկումների շրջանակներում նոյեմբերի 16-ին ԱԺ խմբակցությունները ներկայացրին իրենց դիրքորոշումները:
Մասնավորապես՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ու նշեց՝ «զգացական, ամբոխավարական, ինչ-ինչ պատճառներով նյարդային դարձածների գնահատականները եթե թողնենք մի կողմ, ապա կմնան թվերն ու փաստերը, որոնք վկայում են կառավարության կամքն ու ջանքերը երկիրը զարգացնելու եւ տնտեսական զարգացման հիմքեր ստեղծելու՝ սա է այս բյուջեի փիլիսոփայությունը»:
Աղվան Վարդանյանն անդրադարձավ բյուջեի 100 միլիարդ դրամով աճելուն ու այդտեղ շեշտեց, որ այդ 100 միլիարդի 70 տոկոսն ուղղվելու է կապիտալ ծախսերին: ՀՅԴ խմբակցության քարտուղարը նշեց նաեւ, թե ԱԺ-ում շահարկում են սոցիալական խնդիրները, ինչը բնական է, քանի որ եթե նպատակը քննադատելն է, պատճառներ միշտ էլ կգտնվեն, հատկապես սոցիալական ոլորտում, որտեղ խնդիրները շատ-շատ են:
«Մնում է այս դահլիճից ոչ թե հուսահատություն, այլ լավատեսություն հաղորդել հանրությանը: Մեր կարծիքով, որդեգրված՝ տնտեսական կայունության հիմքեր ստեղծելու քաղաքականությունը, դրա արտահայտություն այս բյուջեն, այդ հեռանկարի առաջին քայլերից են: Բնականաբար՝ ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու՝ մե՛ր կառավարության ներկայացրած նախագծին» ասաց Աղվան Վարդանյանը՝ հատուկ շեշտելով «մեր կառավարություն» բառակապակցությունը:
«Ծառուկյան» խմբակցության կարծիքն էլ արտահայտեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա էլ իր ելույթը կառուցեց ԵԽԽՎ-ում Անջեյ Ջուլիայի արտահայտած մտքի վրա, որի համաձայն՝ նույնիսկ Եվրոպական երկրներում Ջիննի գործակիցը, որը ցույց է տալիս սոցիալական բեւեռացվածության աստիճանը, այնքան բարձր է, որ առաջին 10 տոկոս կազմող ունեւորները տիրապետում են ունեցվածքի 40 տոկոսին, իսկ 40 տոկոսը տիրապետում են 3 տոկոսին եւ նշեց, որ մեր հանրապետությունում ունեւորների առաջին 10 տոկոսը տիրապետում է ունեցվածքի շուրջ 70 տոկոսին, իսկ շուրջ 40 տոկոսը՝ ընդամենը 2 տոկոսին:
«Այդ հարուստներն իրենց ժառանգներին կարողանում են նյութական բարեկեցություն ապահովել, իսկ դուք՝ կառավարությո՛ւն, չեք կարողանում մեր ազգաբնակչությանն անգամ ոչ նյութական ժառանգականություն ապահովել՝ այսինքն՝ բարձրակարգ կրթություն, բարձրակարգ սոցիալական համակարգ, բարձրակարգ առողջապահական համակարգ: Այս ֆոնի վրա դուք ի՞նչ եք եկել ու դասագրքային ճշմարտությունից եք խոսում, այս ֆոնի վրա եկել եք ու ասում եք, ա՛յ տեսե՛ք, բյուջեի տրամաբանությունը մենք փոխում ենք՝ շուրջ 70 տոկոսով կապիտալ ծախսերն ավելացնում ենք, որպեսզի շինարարության եւ այլ ենթակառուցվածքների վրա ծախսերն ավելացնենք. իսկ դուք ունե՞ք ստերիլ կառուցվածք՝ եթե աշխատավարձ ու թոշակ եք տալիս, հասկանալի է, այնքան էլ տնտեսագիտորեն արդարացված չէ, բայց վճարունակ պահանջարկ է ձեւավորում, այդտեղ կոռուպցիա չկա: Իսկ երբ տանում եք դուք եք ծախսեր անում՝ դուք համոզվա՞ծ եք՝ ո՞ր մասն է կորչում: 70 միլիարդը որ տանում կապիտալ ծախսերով շինարարության վրա դնում ես, դու ունե՞ս ստերիլ կառուցվածք, որ անարդյունավետ ծախսեր չես անելու, թե՞ չունես. եթե չունես՝ ո՞ւր ես տանում: Տանում ես հերթական անգամ մսխե՞ս էդ փողերը: Մի հատ հետ գնա, տես էդ վարկերն ու կապիտալ ծախսերն ի՞նչ ես արել դու, արե՞լ ես, արդյունավե՞տ է եղել»,- հայտարարեց Միքայել Մելքումյանը:
ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ հաշվի առնելով բոլոր այն հանգամանքները, գործոնները, դիտարկումները, որոնք հնչեցին ԱԺ-ում, «Ծառուկյան» դաշինքը չի կարող կիսել այս բյուջեի իրականացման պատասխանատվությունը, եւ հստակ ու միահամուռ դեմ է քվեարկելու այս բյուջեին:
ՀՀԿ խմբակցության տեսակետն էլ ներկայացրեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ ընգծեց, թե 2018 թվականի բյուջեում արտացոլված հարկաբյուջետային քաղաքականությունը կապահովի հետագա տնտեսական զարգացումների համար եւ հետագայում միջինում 5 տոկոս տնտեսական աճի հիմքեր կստեղծի:
«2018 թվականի պետական բյուջեն միտված է ստվերային տնտեսության կրճատմանը, գործարար միջավայրում անհարկի խեղումների բացառմանը, հարկեր-ՀՆԱ ցուցանիշի կայուն բարելավմամը: Ես ավելի քան համոզված եմ, որ 2018 թվականի բյուջեում արտացոլված մակրոտնտեսական ցուցանիշները բխում են կառավարության ծրագրից, ՀՀԿ ծրագրից, նրանք իրատեսական են, ոչ մի թիվ շինծու չէ, եւ դրանք հիմքեր պետք է ստեղծեն հաջորդ տարիներին մեր բարելավման համար»,- հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարն անդրադարձավ ՊԵԿ-ին ու վերջին օրերին «Առինջ մոլ»-ի աշխատակիցների ու ՊԵԿ-ի միջեւ հարաբերությունների վերաբերյալ հատկապես «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կողմից հնչող դիտարկումներին ու հայտարարություններին եւ նշեց, թե օրենքը հավասար է բոլորի համար եւ առավել եւս հարկային դաշտում բոլորը պետք է լինեն հավասար:
«Այստեղ՝ այս քննարկումների ընթացքում, մենք ընդամենը 1 մոլի կտրվածքով գնահատականներ ենք տալիս ՊԵԿ-ին: Չի կարելի. ընդհանուր գնահատականը պետք տրվի ընդհանուր գործառույթների հիման վրա: Մենք պետք է հետեւողական լինենք ոչ թե մեկ մոլի, այլ որ բոլոր տնտեսվարողների համար հավասար դաշտ լինի, իսկ եթե այդ ընթացքում վայրագություններ են տեղի ունենում, ինչպես նշվում էր, մենք պետք է հետեւողական լինենք, պետք է բացահայտվեն, եւ եթե կան նմանատիպ երեւույթներ, պետք է բոլորը խստագույնս պատժվեն»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, թե պետք է արհեստական մոնոպոլիաները վերացվեն՝ անխտիր:
Այնուհետեւ Վահրամ Բաղդասարյանը շեշտեց, թե քաղաքական փոքրամասնությունը ցանկություն է հայտնում ղեկավարելու քաղաքական մեծամասնությանը, իսկ այդպես չի կարող լինել:
«Դրա ժամանակը կգա՝ դա 2022 թվականն է, երբ կլինեն ԱԺ ընտրություններ, դուք կապահովեք այդ մեծամասնությունն ու այդ արտոնությունը կունենաք: Այիսնքն՝ մենք, որպես քաղաքական մեծամասնություն, պատասխանատվություն ենք կրում 2018 թվականի բյուջեի համար»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Իր ելույթի վերջում ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցությունը, բնականաբար, ողջունում է 2018 թվականի պետբյուջեն, այն անվանեց իրատեսական եւ վստահություն հայտնեց, թե այն նպատակները, որոնք դրված են կառավարության ծրագրում, իրականանալի են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT