Հ1-ում 180 մլն դրամ այլ նպատակներով են ծախսել. տնօրենը ֆիննախի հետ այնքան էլ համամիտ չէ

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում 180 մլն դրամ ծախսվել է ոչ նպատակային: Սա պարզվել է ֆինանսների նախարարության կատարած ստուգումների արդյունքում: Այս մասին «Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան, թե ինչ չարաշահումներ են բացահայտվել հանրայինում, ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Վերջերս մամուլում գրվել էր, թե Հանրային հեռուստաընկերությունում ֆինանսների նախարարության ստուգումների արդյունքում բացահայտվել են մի շարք ֆինանասական չարաշահումներ: Ըստ նախարարի, սակայն, դրանք այդքան էլ չի կարելի չարաշահում անվանել: 

«Այդ 180 մլն դրամը նրանք կվերականգնեն: Մենք արձանագրել ենք նաեւ հ/ը-ի կառավարման համկարգում բարելավումների անհրաժեշտություն, որը Մարգարիտան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, հեղ.) փորձում է իրականացնել: Ես չգիտեմ՝ ինչքանո՞վ է ադեկվատ քննադատել Մարգարիտային, որովհետեւ Մարգարիտան փորձում է համընդհանուր կառավարման միջոցով բարձրացնել համակարգի արդյունավետությունը»,- ասաց նախարարը:

Արամյանը իր խոսքում նշեց, որ դա չի կարող չարաշահում համարվել, քանի որ ծախսվել է Հանրային հեռուստաընկերության շահերի համար, բայց ոչ օրենքով նախատեսված ծրագրերի համար:

«Մենք ընդհանուր կանոններ ունենք, գնում ենք հակաբյուջետային քաղաքականությամբ կանոնների հետեւից, իմանալու համար, թե ինչքանո՞վ են դրանք պահպանվում: Ես չէի ասի, թե չաշահումներ են եղել: Չարաշահումների մասին մի քանի մարմին կա, որ կարող է գնահատական տալ: Ֆինանսների նախարարությունն արձանագրել է ընդհանուր կանոններից որոշակի շեղումներ:

Շեղումների մասին մենք տարվա ավարատին հրապարակավ տեղեկություն կտրամադրենք: Հիմնականում եղել է այն, որ ծրագիրներից մեկի համար նախատեսված գումարը վերցվել եւ ծախսվել է այլ ուղղություններով, բայց դրա համար պետք է օրենքին համապատասխան որոշում լիներ: Սա ավելի շատ հաշվապահական կանոնների խախտում է: Սա չարաշահում չէ, չարաշահում կլիներ, եթե այդ գումարը գրպանեին, օրինակ՝ աթոռ գնելու փոխարեն: Աշխատանքներն արդյունավետ կատարելու համար է ծախսվել, օրինակ՝ որոշվել է աթոռի փոխարեն տեսախցիկ գնել: Մենք արձանագրել ենք, որ այդ տեսախցիկը գնելու համար պետք էր կանոնները պահպանել»,-պարզաբանեց Վարդան Արամյանը:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտարարեց, որ իրենք պարտավորվել են վճարել 180 միլիոն դրամը, սակայն այնքան էլ համաձայն չեն նախարարության ստուգումների արդյունքների հետ.

«180 մլն դրամը միայն ծրագրի համար չէ: Մեր ակտում իրենց կողմից նշված դիտողությունները մի քանի ուղղություններով են եղել: Ուղղություններից մեկը հաստիքային աշխատակիցների եւ ծառայության մատուցման աշխատակիցների պայմանագրի ձեւակերպումն է, որը ֆինանսական որեւէ դրսեւորում չի ունեցել, այլ ենթադրենք ծառայություն մատուցող աշխատակիցը  ենթադրել էր, որ կարող էր աշխատել հաստիքով կամ հակառակը: Սա ֆինանսական որեւէ դրսեւորում չի ունեցել, բայց դիտողություն է եղել: Կա մոտեցում նաեւ հաղորդումների հետ կապված: Այդ մոտեցումները միանշանակ չեն: Մենք իհարկե ընդունել ենք իրենց դիտողությունները եւ պարտավորվել ենք գումարը վճարելու, բայց այնպես չէ, որ 100 տոկոսով համաձայնվել ենք: Ասենք, եթե կա հաղորդում, որը նախատեսված է ինչ-որ րոպեի սահմաններում պատրաստել եւ եթեր հեռարձակել, ենթադրենք մոնտաժելու ժամանակ մի քանի րոպե ավել են մոնտաժել եւ պակասել է չափը, դա դիտողության շատ լուրջ տեղիք է տվել, ասել են, որ եթե տրամադրված է 25 րոպե, եւ դուք պատրաստել եք 20 րոպե, դա խնդիր է: Բարդ է տարաձայնության մեջ քննարկում կատարել, որ եթե 20 րոպե եւ 25 րոպե նկարահանվում է, իր ծախսային հատվածը նույնն է լինում: Եթե 5 րոպեն հանում ես ու վերածում գումարի, ստացվում է, որ դու այդքանով պակաս ես արել եւ այդքանով ավել գումար ես ծախսել: Սա ստեղծագործական հատվածի այն պահն է, որտեղ դժվար է գտնել  ոսկե միջինը: Այդ դիտողությունն ընդունելուց հետո բոլոր ստեղծագործական խմբերին, որոնց պատվիրում ենք հաղորդումներ, խստացրել ենք պայմանները եւ պահանջել են, որ հաղորդումը հանձնելուց հետո, եթե չհավանենք, ապա առաջարկելու  ենք, որ նորիվ մոնտաժեն՝ դինամիկան պահելու համար: Սրա համար էլ պետք է հում նյութը շատ նկարեն, որ ինչ-որ բան կտրել, հանելուց հետո կարողանան տեղն այլ բանով լրացնեն: Այս տարաձայնությունները բերել են նրան, որ մեզ դիտողությամբ 180 մլն-ի տուգանք ենք վճարում:  Ստուգել են մեր 3 տարիների գործունեությունը եւ այս մի քանի խախտումն են գտել»,- ասաց Մարագարիտա Գրիգորյանը:

Մամուլի այն հրապարակումների հետ կապված էլ, թե պատրաստվում են Հ1-ի գործադիր տնօրենին փոխել, Գրիգորյանը ասաց.

«Դուք ինչպես տեսնում եք ես այսօր էլ աշխատում եմ: Նման տեղեկատվություն չունեմ, որ ինձ աշխատանքից ազատում են»:

Տպագրի մամուլը որոշ ժամանակ առաջ նաեւ գրել էր, որ Առաջին ալիքում ոչ բոլոր աշխատակիցներն են, որ արձակուրդային վճարներ են ստանում, ինչպես նաեւ կրճատվել է գործուղումների  համար նախատեսված գումարը:

«Ես որեւէ հոդվածի պատասխանել չեմ ուզում: Նա ով գրել է այդ հոդվածը, ամենաքիչը պատկերացում չունի Հանրային հեռուստաընկերության եւ որեւէ այլ պետական հիմնարակի մասին: Հանրային հեռուստաընկերությունը որեւէ աշխատավարձի պարտք չունի: Ստուգումների արդյունքում որեւէ տողով այդ մասին խոսք չի եղել: Մենք յուրաքանչյուր երեք ամիսը մեկ հաշվետվություն ենք ներկայացնում, եւ հնարավոր չէ, որ մարդ գնա արձակուրդ, ֆիզարձակուրդ եւ իրեն չվճարենք: Քննարկումների ժամանակ պարոն Արամյանը ինձ հայտնել է իր գոհունակությունն այն մասին, որ մենք բավականին լուրջ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ ունենք: Մեզ մոտ գործում է համակարգ, որը թույլ է տալիս տեսնել, թե աշխատակիցը երբ եկավ եւ երբ գնաց, իսկ արձակուրդի ժամանակ նրանց մուտքի քարտը սառեցվում է: Նույնիսկ, եթե ետկանչ ենք անում վճարում ենք օրենքի տառին համապատասխան: Ես չեմ կարող պատասխանել այն զպարտանքներին, որոնք գրվում են: Ես միշտ իմ աշխատակիցներին շնորհակալություն եմ հայտնում, որովհետեւ մենք 4 տարի առաջ ընկերությունում ունեինք այլ պատկեր, հիմա լրիվ ուրիշ պատկեր»,-եզրափակեց Մարգարիտա Գրիգորյանը:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8895 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ