Վանաձորում լինելու են արտահերթ ընտրություններ․ խմբագրական

Լուրը, թե Սահմանադրական դատարանը բավարարել է ԱԺ ԵԼՔ խմբակցության նախաձեռնած դիմումը եւ հակասահմանադրական է ճանաչել Վանաձորի քաղաքապետի վիճահարույց ընտրություններից հետո Վանաձորի ավագանու գործունեությունն ու կայացրած որոշումները, կայծակնային արագությամբ տարածվեցին մամուլում։ Եւ այս լուրից հետո հանրության շրջանում՝ Վանաձորի ավագանու արտահերթ ընտրությունների սպասում է առաջացել։ Նման սպասումը տրամաբանական է, որովհետեւ եթե Վանաձորի ավագանու գործունեությունը հակասահմանադրական է, ուրեմն այդ մարմինը պետք է լուծարվի եւ տեղի ունենան արտահերթ ընտրություններ։ Եւ դա ուղղակիորեն բխում է Սահմանադրական դատարանի որոշումից։ 

2016 թվականի աշնանը Վանաձորում առաջին անգամ քաղաքապետի եւ ավագանու ընտրությունները տեղի ունեցան համամասնական ընտրակարգով։ Եւ ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն եւ նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ չստացան ավագանու 33 մանդատների մեծամասնությունը, միասին ստանալով ընդամենը 15 մանդատ։ Մյուս խմբակցությունները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն, Վանաձորի ավագանիում ունեն մեծամասնություն՝ 18 մանդատ․ ԼՀԿ-ն 10, ՕԵԿ-ը՝ 5, ԲՀԿ-ն 3։ Եւ ահա, Վանաձորի քաղաքապետի ընտրություններից առաջ երեք ուժերը հուշագիր ստորագրեցին, որ պաշտպանելու են «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանին։ Քաղաքապետին պետք է ընտրեր ավագանին եւ ակնհայտ էր թվում, որ Վանաձորի քաղաքապետ պետք է ընտրվի հենց Մարուքյանը։ Բայց տեղի ունեցավ «հրաշք»․ քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածուն փակ գաղտնիք քվեարկության արդյունքում ստացավ 19 ձայն եւ հռչակվեց Վանաձորի քաղաքապետ։

Ակնհայտ էր, որ ինչ-ինչ լծակների գործադրման արդյունքում ՀՀԿ-ն կարողացել էր ավագանու երեք ընդդիմադիր անդամի ստիպել քվեարկել Ասլանյանի օգտին եւ դեռ այն ժամանակ սոցիալական ցանցերում համոզմունք կար, որ հուշագրին դավաճանածները ՕԵԿ-ից են։

Այս խայտառակ իրադարձությունից հետո ԼՀԿ, ՕԵԿ եւ ԲՀԿ խմբակցությունները հայտարարեցին, որ բոյկոտելու են Վանաձորի ավագանու նիստերը։ Սա տրամաբանական քայլ էր, որովհետեւ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին չէին կարող ավագանիում քվորում ապահովել, այսինքն՝ ավագանու նիստեր չէին կարող տեղի ունենալ եւ Վանաձորի ապօրինի ընտրված քաղաքապետը կհայտնվեր ըստ էության անգործունակ վիճակում։ Այս պարագայում նա չէր կարող օգտվել նաեւ դավաճանների ծառայություններից, որովհետեւ բոյկոտին չենթարկվող «ընդդիմադիրները» միանգամից կբացահայտվեին եւ կարժանանային հանրության դատապարտմանը։ Ահա մի քանի ամիս կաթվածահար մնալով, Վանաձորի ՀՀԿ-ական մեծամասնությունը իբր լուծում գտավ։ Հղում անելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 64 հոդվածի 4-րդ մասին, որտեղ ասվում է․ «Ավագանու որոշումները, հայտարարությունները և ուղերձներն ընդունվում են նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ քառորդով»՝ Մամիկոն Ասլանյանը եւ իր համախոհները 15 հոգով ավագանու նիստեր էին անում եւ «որոշումներ» կայացնում։ Նրանք անտեսում էին, որ օրենքի մեկ այլ դրույթ, որը հստակ սահմանում է, որ նույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է․ «Համայնքի ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի կեսից ավելին»: Այսինքն՝ Վանաձորի ավագանու որեւէ նիստ իրավազոր չի կարող լինել, եթե նրան չի մասնակցում ավագանու առնվազն 17 անդամ։

Ահա նման ոչ իրավազոր նիստերով Վանաձորի ավագանին սկսած 2017թ․ մարտից ընդունել էր մի շարք կարեւոր որոշումներ։ Հաստատված է համարել Վանաձորի 2017թ․ բյուջեն, քաղաքի զարգացման ռազմավարական ծրագիրը եւ այլն։ ԵԼՔ-ի նախաձեռնած դիմումի հիման վրա ՍԴ-ն, ուրեմն, հակասահմանադրական է ճանաչել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի վերը նշված դրույթը եւ Վանաձորի ավագանու՝ անքվորում նիստերում ընդունված որոշումները։  

Դե յուրե՝ այս որոշումը նաեւ նշանակում է, որ Վանաձորի ավագանու գործունեությունը պետք է դադարեցվի եւ տեղի ունենան արտահերթ ընտրություններ։ Բանն այն է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասը ասում է․ «Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովվելու պատճառով վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չի կայանում»։

Մինչեւ հիմա կառավարությունը պնդում էր, թե Վանաձորի ավագանու նիստեր կայանում են՝ հղում անելով օրենքի 64-րդ հոդվածի 4-րդ մասին։ Բայց հիմա ՍԴ-ն որոշել է, որ Վանաձորի ավագանու նիստեր չեն կայացել, այն ինչ կայացել է՝ չի կարող համարվել Վանաձորի ավագանու նիստ։ Հետեւաբար՝ Վանաձորի ավագանու նիստեր՝ քվորումի բացակայության պատճառով չեն կայանում արդեն մեկ տարուց ավելի, մինչդեռ օրենքը արտահերթ ընտրություններ պահանջում է ավագանու նիստերի՝ առնվազն վեց ամիս չկայանալու պարագայում։ Սա նշանակում է, որ Վանաձորում պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ։ Եւ դա օրենքի իմպերատիվ պահանջ է։

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10606 դիտում

Աղվերանում տևական ժամանակ գազ չի լինի

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը