Երևան
12 °C
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի, նրա մարտական ընկերոջ՝ Սանասար Գաբրիելյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Դատարանն անցել է վիճաբանությունների փուլին: Մեղադրող դատախազ Արամ Արամյանը հանդես եկավ մեղադրական ճառով: Նա միջնորդեց Սամվել Բաբայանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով, Սանասար Գաբրիելյանին 4 տարի ժամկետով, Արմեն Պողոսյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով: Նրանց նկատմաբ ընտրված կալանավորումը թողել անփոփոխ: Գործով մյուս ամբստանյալներ՝ Դավիթ Հարությունյանին մեղադրողը միջնորդեց մեղավոր ճանաչել եւ դատապարտել 2 տարվա ազատազրկման, Ժորա Զաքարյանին՝ 2 տարի նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականերեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան 3 տարի ժամկետով, Կարեն Քոչարյանին՝ 3 տարի, Անդրանիկ Քոչարյանին 2 տարի նշանկված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան 3 տարի ժամկետով:
Մինչ այդ մեղադրողը հանդես եկավ երկաաշունչ ճառով: Մոտ մեկ ժամ հրապարկված ճառում մեղադրողը ուշադրություն դարձրեց այն հանգամանիք վրա, որ դատավարության ժամանակ պաշտպանական կողմը ձգտել է ստվեր նետել մեղադրանքի վրա՝ կասկածի տակ դնելով դրա հավաստիությունը, գործով ձեռք բերված ապացույցները։ Ըստ նրա՝ պաշտպանության կողմը դատաքննության ընթացքում փորձել է ապացույց հանդիսացող «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը ներկայացնել որպես անպիտան խողովակ կամ իրենց խոսքով՝ «տրուբա»։
Դատախազի խոսքով, եթե պաշտպանական կողմը համաձայն չէր գոծով նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացության հետ, որը հաստատել է դրա՝ զենիթահրթիռային համալիր լինելը, ապա կարող էր վիճարկել փորձաքննության արդյունքները: Դատարանն այս հարցի շուրջ նաեւ փորձագետ էր հրավիրել դատարան. մասնավորապես փորձագետ Արթուր Հասրաթյանը դատարանում հայտնել էր, որ խողովակն ու հրթիռը, եթե համալրվեն համապատասխան սարքավորմամբ, ապա այն հնարավոր կլինի օգտագործել ըստ նշանակության։
«Առնվազն կասկածելի է՝ ինչպե՞ս պաշտպանական համակարգում երկար տարիներ աշխատած Բաբայանը չի կարող տարբերել զենիթահրթիռային համակարգը անպիտան տրուբայից», - հայտարարեց մեղադրող դատախազ Արամ Արամյանը։
Իր ճառում մեղադրողը հայտարարեց, որ դատավարությունը եւ ձեռք բերված ապացույցները, այդ թվում՝ ներքին դիտում օպերացիայի արդյունքները, ցույց են տվել, որ «Իգլա»-ի ձեռք բերման նախաձեռնությունը գալիս է Սամվել Բաբայանից, ինքն է դրա համար գումար տրամադրել, ինչպես նաեւ միջոցներ է ձեռնարկել դրա հետքերը վերացնելու ուղղությամբ։
Դատախազն անդրադարձավ նաեւ Սամվել Բաբայանի մարտական ընկերոջ՝ ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի այն հայտարարությանը, թե իրեն ԱԱԾ-ում ասել են,որ եթե չխոստովանի, որ առնչություն ունի Սամվել Բաբայանի հետ, ապա տարիներ առաջ կատարված սպանությունը կբարդեն իր վրա։ Դատախազն ասաց, որ Սանասար Գաբրիելյանի նկատմամբ ոչ մի գործողություն չի կատարվել առանց իր պաշտպանների ներկայության ,իսկ ողջ դատաքննության ընթացքում Գաբրիելյանի պաշտպանները իրավապահների ոչ պատշաճ գործողություններ անելու մասին որեւէ հայտարարություն չեն արել։ Մեղադրող դատախազ Արամյան մոտ կես ժամ վերլուծեց առանցքային վկաների, ամբաստանյալների ցուցմունքները:
Վերջում դատախազը Սամվել Բաբայանի եւ Սանասար Գաբրիելայնի պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող նշեց այն հանգամանքը, որ վերջիններս առանձանպես ակտիվ դերակատարություն են ունեցել:
Հաջորդ նիստին ճառով հանդես կգան գործով պաշտպանները. նրանք մեկ շաբաթ ժամանակ խնդրեցին ճառին պատրաստվելու համար: Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 20-ին, չի բացառվում որ հենց այդ օրն էլ դատավճիռը հրապարակվի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT