Երևան
12 °C
Սոցիալական ոլորտի ծախսերը նվազել 362 միլիոն դրամով են: Այս մասին ԱԺ-ում բյուջեի քննարկումների ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Գնալով ժողովրդի վիճակը վատանում է, եթե այստեղ կա մեկը, ով կարող է հերքել, ուրեմն ես կասեմ, որ նա ոչ թե Հայաստանում է ապրում, այլ՝ ընդամենը Հայաստանում գտնվում է: Ինչո՞վ է պայմանավորված, որ սոցիալական վիճակի վատթարացմանը զուգահեռ սոցիալական ոլորտի ծախսերը նվազում են: Արդյո՞ք այս ամենը չի հակասում մեր սահմանադրությանը, որի համաձայն Հայաստանը սոցիալական պետություն է, իսկ մարդը բարձրագույն արժեք է: Ինձ համար անհասկանալի է, որ ասում ենք, թե մարդը բացարձակ արժեք է, բայց նրա ֆինասավորումը կրճատում ենք, խնդրում եմ ինձ հստակ պատասխան տվեք»,- ասաց Պետրոսյանը:
Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը նշելով, որ 362 մլն-ով նվազում է եղել, պատգամավորի հետ համամիտ չէր, որ դա հակասում է սահմանադրությանը:
«Եթե մենք պատկերացնենք, որ մեր երկրում սոցիալական խնդրի լուծումը միայն սոցիալական ոլորտին գումար ուղղելով է, մենք դատապարտված կլինենք ձախողման: Սոցիալական ոլորտի ծախսերը կարեւոր լինելով չեն նպաստում նրան, որ մարդ աշխատի եւ իր կենսամակարդակը լավանա»,- պատասխանեց փոխնախարարը եւ ավելացրեց, որ գործազրկությունը նվազել է 12 տոկոսով:
«Միայն ասում ենք, որ վատացել է: Ես կարծում եմ, որ դա միայն էմոցիա է: Հիմնավորում են միայն թվերը, իսկ թվերը ուրիշ բան են ասում»,- նշեց Ջանջուղազյանը, որից հետո Գեւորգ Պետրոսյանը կրկին պնդեց, թե գնալով ժողովրդի վիճակը վատանում է:
«Միայն գնաճ է, եթե չի բարձրանում աշխատավարձը, կենսաթոշակը, ապա ի՞նչ հնարքով է մարդկանց կենսավիճակը լավանում: Ես չեմ կարծում, որ բյուջեն հանրահաշվի դասագիրք է, եւ պետք է արտացոլի ինչ-որ թվեր: Բյուջեն պետք է արտացոլի սահմանադրության առաջին հոդվածը: Դու հիմա ասում եք, որ գումարներն ուղղված են կապիտալ ներդրումներին: Հիմա, որ պետությունն ասոցացնենք ընտանիքի հետ, ապա ընտանիքի հայրը պետք է կանգնի ու հայտարարի, որ հարգելի ընտանիք, մենք մեր գումարներն ուղղում ենք տան կապիտալ վերանորգմանը: Այսինքն՝ ոչ հաց պետք է ուտեք, ոչ շոր հագնեք: Սա ի՞նչ մոտեցում է: Չի կարելի՞ այնպես անել, որ հավասարաչափ բյուջեն բաշխվի»,- նշեց Գեւորգ Պետրոսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
800 ա քո համար, կարաս ասես 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT