Երևան
12 °C
Հոկտեմբերի 31-ի առավոտյան Ազգային ժողովի մոտ վերջապես տեղի ունեցավ առեւտրականների ցույցը՝ «Առինջ մոլ»-ի եւ մյուս տոնավաճառների աշխատակիցների մասնակցությամբ: Մեր նախկին հրապարակումներում անդրադարձել էինք առեւտրականների բողոքի թեմային եւ ԱԺ-ի մոտ ցույց անելու մտադրություններին: Այն է՝ իրենց զերծ պահել ավելորդ փաստաթղթաշրջանառությունից, Հարկային օրենսգիրքը, որը հունվարի 1-ից պետք է ուժի մեջ մտնի, հետ բերել ԱԺ եւ կատարել իրենց ասած փոփոխությունները: Այսօր այս ամենը նրանք կրկին բարձրաձայնեցին ԱԺ շենքի մուտքերի մոտ:
Միտինգի մասին տեղեկությունները մեզ հասել էին երկու շաբաթ առաջ, բայց այն տեղի ունեցավ այսօր՝ զուգադիպելով մի քանի իրադարձությունների բացասական վերջաբանին:
Միտինգը, որը տեղի էր ունենում հանուն փաստաթղթաշրջանառության դեմ պայքարի, հաջորդում էր մի քանի հետաքրքիր իրադարձությունների:
Արդեն տեղեկացրել էինք, որ առեւտրականների եւ հարկայինի միջեւ «սեւ կատու անցավ» այն բանից հետո, երբ ՊԵԿ-ը լայնամասշտաբ ստուգումներ իրականացրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող խոշոր ընկերություններում: Կապ կա՞: Մեր այս դիտարկմանը Ծառուկյանների ընտանիքին պատկանող բարեգործական հիմնադրամի տնօրեն, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը հորդորեց աղերս չփնտրել երկու գործողությունների մեջ: Այսօր էլ armtimes.com-ի հարցին պատասխանելով՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը գրեթե նույն պատասխանը տվեց: Բնական է, որ երկու կողմից այլ պատասխան չէր էլ հնչելու:
ԱԺ նախորդ քառօրայի օրակարգում էր ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆաջյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Նախագծով՝ ըստ հեղինակների, փորձ է արվում ճշգրտել գերիշխող դիրքի կարգավիճակ ունեցող սուբյեկտների սահմանները: Ըստ այդմ, 1.5 մլրդ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները կարող են համարվել գերիշխող դիրք ունեցողներ։
Մյուս կարգավորմամբ, եթե երկու սուբյեկտ շուկայում ունեն 50 տոկոս միասին, փոքր տոկոս ունեցող սուբյեկտը նույնպես ստանում է գերիշխող դիրքի կարգավիճակ, իսկ նրանց նկատմամբ հանձնաժողովը առանձնահատուկ մոտեցում ունի՝ անընդհատ մոնիտորինգի տակ են ընկնում: Այսինքն, եթե մեկ ընկերությունում բաժնետերերից մեկը ունի 50 տոկոս բաժնեմաս, մյուսը՝ 25 տոկոս, իսկ մնացած 25-ը բաժին է հասնում մի քանի հոգու, ապա 50 եւ 25 տոկոս ունեցողները համարվում են գերիշխող դիրք ունեցող: Նախագիծը ներառում էր նաեւ առեւտրակաների այսօրվա բարձրաձայնած փաստաթղթաշրջանառության կասեցումը: Նախագիծը մերժվեց:
Այսօր էլ, երբ ԲՀԿ-ի նշյալ պատգամավորները հանդիպեցին ցուցարարների հետ, բառացի նշեցին, թե նրանց խնդիրը լուծող իրենց օրենքի նախագիծը մերժվեց: Մելքումյանը մասնավորապես ասաց.
«Մենք գիտենք ձեր պրոբլեմները եւ հունվարի 1-իվ նոր Հարկային օրենսգիրքը մտնելու է շրջանառության մեջ: Դուք տեսնում եք, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներս մի քանի օրենսդրական նախագծեր ենք դրել շրջանառության մեջ՝ կապված շրջանառության հարկի շեմը նույնը թողնելու, բայց տեսաք, որ կառավարությունը դա մերժեց: Հաջորդը մենք նախատեսել էինք, որ սահմանի վրա ավելացված արժեքի հարկը չվերցնեին, բայց էլի չընդունվեց՝ մերժման ընթացքի մեջ է: Մենք գիտենք ձեր խնդիրները կապված առեւտրի փաստաթղթավորման հետ՝ դրված է լուրջ փաստաթղթավորման խնդիր: Ճիշտ է, ամեն ինչ պետք է լինի կարգ ու կանոնով, բայց հարկայինը չպետք է դառնա առանց այն էլ քիչ եկամուտ ստացողների, ծանր աշխատողների համար մի մահակ, ճնշի եւ պարտադիր, որ վերջին տառն էլ կատարվի»,- ասաց Մելքումյանը:
Ծառուկյանի ընկերությունում ՊԵԿ-ի ստուգումները, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների նախագծի մերժումը եւ առեւտրականների միտինգը ակնհայտորեն կապված են իրար հետ, եւ չի բացառվում, որ այս իրադարձությունների ետեւում նաեւ քաղաքական ենթատեքստ կա, որն առայժմ լավ չի նշմարվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
800 ա քո համար, կարաս ասես 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT