Ի՞նչ խղճով է Վիգեն Սարգսյանը ՊՆ-ից մեդալ վերցրել, եւ ո՞ւր է «ՀԺ»-ի հարցումի պատասխանը

Նախորդ շաբաթ «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը բուռն քննարկվեց: ԱԺ լիագումար նիստում Պնախարար Վիգեն Սարգսյանը իր նախագիծը քննադատողներին «չար աչքով» էր նայում, խոսում խղճից, չծառայելուց:

«...պրոֆեսորադասախոսական կազմի երիտասարդացման հարց կա, հետո այդ մարդիկ, գիտական որոշակի աստիճան ձեռք բերելով, դառնում են պատգամավորներ, դառնում են ԱԺ փոխնախագահները, դառնում են կրթության եւ գիտության նախարարներ, այսինքն, էլի ինտելեկտուալ ներարկում է արվում երկրում։ Այսինքն, եթե ասում եք, որ 140-ից (ասպիրանտուրա ընդունվողների թիվը) 5 տոկոսն է դառնում գիտնական՝ 7 հոգի, ես կարծում եմ, որ մենք պետք է գնանք այդ զոհողութանը, որպեսզի վերջնականապես չմեռնի մեր գիտության դռները»,- օրենքի նախագծի վերաբերյալ հայտարարել էր «Ելք»-ի պատգամավոր Արարատ Միրզոյանը։

ՀՀԿ-ական նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանելով Միրզոյանին, հայտարարել էր.

«Հասկանում եմ, պարոն Միրզոյան որ դուք ձեզ մեծ գիտնական եք համարում՝ 25 տարեկանում ատենախոսություն եք պաշտպանել, շնորհավորում եմ դրա համար, բայց զարմանում եմ, թե դուք ի՞նչ խղճով եք ստացել պաշտպանության նախարարության պատվոգիր մի օր զորամասում չծառայելուց հետո, զինված ուժերի ու բանակի համար ձեր ո՞ր արածի համար, որ հիմա էլ էս ամբիոնից ինչ-որ մեկին մեղադրում եք»,- ասել էր նախարարը։

Արարատ Միրզոյանը պարզաբանել էր, որ այդ պատվոգրին արժանացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ դիրքերում տեխնիական աշխատանք կատարելու համար, մասնավորապես խրամատ փորելու:

Պարզվում է սակայն, որ Վիգեն Սարգսյանը եւս մեկ օր զորամասում չլինելով, խիղճ է ունեցել 2008 թվականին ստանալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» մեդալը: Առաջին իսկ առիթի դեպքում նախարարից իհարկե կհետաքրքրվենք, թե ի՞նչ խղճով եւ բանակի համար այդ ո՞ր արածի համար է վերցրել այս մեդալը: Չնայած, վստահ չենք, որ հարցը չի տեղավորվի «անտակտ հարց» գնահատակի մեջ եւ անպատասխան չի մնա: 

Հ.Գ. Անցյալ շաբաթ ԱԺ-ում ՊՆախարարը լրագրողներին հորդորեց սահմանին տիրող իրավիճակի մասին հարցի պատասխանը ստանալ նախարարության լրատվության ծառայությունից, հայտարարելով, որ ինքը հարցերին չի պատասխանում, որովհետեւ լրագրողներն անտակտ են:  «Հայկական ժամանակ»-ն այդ նույն օրը համախատասխան հարցումն ուղարկել է ՊՆ, սակայն պատասխանը մինչ օրս չի ստացել, թեեւ օրենքով սահմանված ժամանակը վաղուց լրացել է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6576 դիտում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն

Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին

«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար

Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների

Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին

Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին

Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ

Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին

Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին

Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը

Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ

TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան

Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ

ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը

Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն

Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան