Երևան
12 °C
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, որը այս օրերին գտնվում է Հայաստանում, երեկ իր հայ գործընկերոջ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչներին ու հանդես եկել հայտարարություններով:
Դե, շատ պատկերավոր է ասած «հայտարարություններ»: Ավելի շատ դիֆերամբներ են ձոնել հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին: Մասնավորապես, ՌԴ վարչապետը գովում էր մեր գյուղատնտեսական ապրանքները եւ խոսում այն մասին, որ մեծ հեռանկարներ ունեն այդ ապրանքները ՌԴ-ում: «Ակնհայտ է, որ այստեղ համագործակցության համար մենք ունենք ամուր հիմքեր: Մեր երկրում շատ տարածված են հայկական մրգերը, հյութերը, պանիրները եւ մի շարք պտուղ-բանջարեղենային պահածոները, որոնք արտադրվում են Հայաստանում ու աչքի են ընկնում արտակարգ որակով: ... Այնպես որ, ներուժը շատ մեծ է, հատկապես՝ հաշվի առնելով, որ մեր երկիրը սեփական գյուղատնտեսությունը զարգացնելուց բացի, դեռ պահպանում է մի շարք երկրներից պտուղ-բանջարեղենային արտադրանքի մատակարարումների նկատմամբ հետաքրքրությունը, ինչը, բնականաբար, նպաստում է, որ մեծացնենք փոխգործակցությունը Եվրասիական միության մեր բարեկամների ու գործընկերների, մասնավորապես՝ Հայաստանի հետ»,- ասել է Մեդվեդեւը:
Այս ասածներից կարող է տպավորություն ստեղծվել, թե ՌԴ վարչապետի մատնանշած ապրանքների արտահանում Հայաստանից դեպի Ռուսաստան աճում է, պարզապես պետք է այնպես անել, որ ավելի շատ աճի: Պաշտոնական վիճակագրությունը, սակայն, բոլորովին այլ պատկեր է տալիս:
Սկսենք հայկական մրգերից: Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան է արտահանվել մոտ 1600 տոննա ծիրան 451 հազար դոլար արժողությամբ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում նույն ծիրանից Ռուսաստան էր արտահանվել 6 հազար 200 տոննա 2.6 միլիոն դոլար արժողությամբ: Այսինքն, քանակական առումով ծիրանի արտահանումը ՀՀ-ից ՌԴ նվազել է 3.8 անգամ, իսկ գնային առումով՝ 5.8 անգամ: Էլի մի համեմատություն. անցած տարի մեկ կիլոգրամ ծիրանը Ռուսաստան է արտահանվել 40 ցենտով, այս տարի՝ 28 ցենտով:
Այլ մրգեր: Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ից Ռուսաստան է արտահանվել 285 տոննա խնձոր, տանձ, սերկեվիլ՝ 57 հազար դոլար արժեքով: Անցած տարի արտահանվել էր 2 հազար 314 տոննա մեկ միլիոն 628 հազար դոլար ընդհանուր արժեքով: Քանակական իմաստով նվազումը 8 անգամ է, գնային առումով՝ 30 անգամ: Խաղողի պահով ընդհանրապես համեմատություն չկա, քանի որ անցած տարվա առաջին կիսամյակում արտահանվել էր 85 տոննա, այս տարի՝ ոչ մի կգ: Բանջարեղենի մասով պաշտոնական տվյալները այսպիսին են. Այս տարի արտահանվել է 18 հազար 500 տոննա լոլիկ, անցած տարի՝ ավելի քան 30 հազար տոննա: Նվազումը՝ 1.6 անգամ է: Գնային առումով նվազումը 2.1 անգամ է: Այս տարի արտահանվել է 392 տոննա վարունգ, անցած տարի՝ 320 տոննա: Նվազումը՝ 2.3 անգամ է: Գնային առումով նվազումը 5.3 անգամ է:
Այլ կերպ ասած, ՌԴ շուկան այս երկու տարվա ընթացքում կորցրել է հետաքրքրությունը հայկական մրգի ու բանջարեղենի նկատմամբ: Այն գնահատվում է ավելի էժան ու ավելի քիչ է սպառվում ՌԴ-ում:
Պանրի մասով պատկերը հետեւյալն է: Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից ՌԴ արտահանվել է 3 հազար 877 տոննա պանիր, այն դեպքում, երբ անցած տարի այդ ցուցանիշը 3 հազար 300 էր: Այսինքն, այստեղ կա աճ: Սակայն գնային առումով վիճակը շատ վատ է: Արտահանված մեկ կիլոգրամ պանրի արժեքը անցած տարի եղել է 2.5 դոլար, այս տարի՝ այս տարի 1.2 դոլար: Այս դեպքում նույնպես ակնհայտ է, որ ՌԴ շուկայում մեր պանիրը կորցրել է մրցունակությունը եւ պահանջարկի աճը ստացվել է միայն գնի՝ երկու անգամ նվազեցման շնորհիվ:
Պահածոների ու հյութերի մասով վիճակը մի քիչ բարվոք է: Չնայած ջեմերի արտահանումը նվազել է մոտ 1.4 անգամ, բայց բանջարեղենի պահածոների արտահանումը քանակական առումով աճել է 1.7 անգամ: Ճիշտ է՝ էլի գնի նվազեցման հաշվին, քանի որ գնային առումով աճը կազմել է միայն 1.4 անգամ, բայց դա էլ վատ չէ:
Այդուհանդերձ, ամփոփելով վերը բերված պաշտոնական ցուցանիշները, կարող ենք ասել, որ Մեդվեդեւի լավատեսությունը խիստ չափազանցված է: Մեղմ ասած՝ խիստ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT