Սերժ Սարգսյանը ծաղրո՞ւմ է Իլհամ Ալիեւին. խմբագրական

Սերժ Սարգսյանը Իլհամ Ալիեւի նյարդերի հետ է խաղում եւ ակնհայտորեն այդ ընթացքում կոնկրետ նպատակ է հետապնդում: Թե ինչ նպատակ, առայժմ դժվար է ասել: Բայց,որ նրա գործողություններում որոշակի տրամաբանություն կա, կասկածից վեր է:

Ժնեւում Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից անմիջապես հետո Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Սարգսյանը ընդհանուր գծերով ներկայացրեց, թե ինչ են պայմանավորվել Ադրբեջանի նախագահի հետ: Նա ասաց, որ հակամարտության կարգավորման լուծման տարբերակների շուրջ կոնկրետ պայմանավորվածություն չունեն, բայց կոնկրետ պայմանավորվածություն ունեն առաջնագծում լարվածությունը թուլացնելու եւ զոհեր չունենալու մասով:

Մեկուկես տարվա ընդմիջումից հետո կայացած հանդիպումից կես ժամ անց նման հայտարարությունը իսկապես տարօրինակ էր: Ընդ որում, ամեն անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո Սարգսյանը առհասարակ որեւէ բան է ասում իրենց խոսակցության մասին: Նման բան եղավ, օրինակ, ապրիլյան պատերազմից հետո առաջին՝ Վիեննայի հանդիպումից հետո, երբ տունդարձի ճանապարհին ինքնաթիռի մեջ Սարգսյանը հարցազրույց տվեց իրեն ուղեկցող ԶԼՄ-ներին եւ մի շարք կարեւոր հայտարարություններ արեց:

Ալիեւի հետ նստել բանակցությունների, ապա հայտարարել, թե ինչ են պայմանավորվել, նշանակում է արագացնել այդ պայմանավորվածություններից հրաժարվելու՝ Ադրբեջանի որոշումը, նշանակում է նաեւ դրդել Ադրբեջանին գործնական քայլերով ապացուցել, որ որեւէ պայմանավորվածություն չի գործելու: Ինչին եւ մենք ականատես եղանք Ժնեւից հետո:

Ուղիղ մեկուկես տարի պայքար էր ընթանում, թե ինչ օրակարգով պետք է տեղի ունենա ղարաբաղյան հարցով նախագահների հաջորդ բանակցությունը: Հայաստանը պնդում էր շփման գծում զինադադարի ամրապնդման մեխանիզմների, ասել է թե՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների վրա, Ադրբեջանը՝ հարցի կարգավորման բովանդակային քննարկման, այսինքն, երբ պետք է հայկական զորքերը դուրս գան ԼՂ հարակից տարածքներից, ինչ կարգավիճակ պետք է ունենա Արցախը եւ այլն:

Եվ ահա հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն, ըստ էության, հայտարարեց, որ Հայաստանի առաջ քաշած օրակարգով կոնկրետ պայմանավորվածություն կա, մինչդեռ Ադրբեջանի օրակարգի մասին նույնը չի կարելի ասել, եւ վերջում էլ ավելացրեց, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Հայաստանի ամեն երկրորդ քաղաքացին, որ այս տարիների ընթացքում միայն հեռուստատեսությամբ է լսել ղարաբաղյան բանակցությունների մասին, կհասկանար, որ նման հայտարարությունը խրտնեցնելու է Ալիեւին եւ նա կդիմի կոնկրետ գործողությունների: Եվ դա չուշացավ՝ դիպուկահարի կրակոցից զինվոր զոհվեց, երկար դադարից հետո հրթիռներ արձակվեցին հայկական դիրքերի ուղղությամբ, եւ երեկ էլ Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը հայտարարեց, որ չի բացառվում ՝շփման գծում լարվածությունը ավելի մեծանա:

Ասվում է, թե հայկական ուժերը պատասխան գործություն չեն իրականացրել: Բայց մենք չգիտենք, արդյո՞ք այդպես է իրականում, թե՞ ոչ: Որովհետեւ դեռեւս ապրիլյան պատերազմից հետո այս առումով հայկական կողմը կտրուկ փոխեց իր մարտավարությունը եւ ամենաբարձր մակարդակով ասվեց, որ հրահանգ կա զինադադարի խախտման  դեպքում անհամաչափ պատժիչ գործողություններ իրականացնել, ինչն էլ արվում էր: Այս ընթացքում որեւէ զարգացում չի եղել, որ սույն հրահանգը չեղյալ անելու հիմք կտար: Ընդ որում, «Սպայկ»-ը կիրառում են ծանր զրահատեխնիկայի դեմ, եւ եթե նույնիսկ համարենք, որ ադբեջանցիները չգիտեն դա եւ այս զինամթերքի խիստ ավելցուկ ունեն, միեւնույն է, հասկանալի չէ, թե ինչու վերջին օրերին նրանք հատկապես «Սպայկ» կիրառեցին, այն դեպքում, երբ հայկական կողմը որեւէ պատասխան գործողություն չի ձեռնարկել:

Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ հայկական կողմը առաջնագծում համապատասխան տեխնիկական ապահովման արդյունքում կարող է նկարահանել եւ ցույց տալ, թե ինչ է անում ադրբեջանական կողմը, իսկ ադրբեջանական կողմը նման հնարավորություն չունի: Եվ եթե նույնիսկ նախօրեին թեժ մարտեր են ընթացել, կամ հայկական կողմը հարվածային անօդաչու սարք է օգտագործել, մենք դրա մասին չենք իմանա: Մինչդեռ ասվում է, չէ՞, եկեք առաջնագծում զինադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմներ ներդնենք, որպեսզի ամեն անգամ հնարավոր լինի պարզել, թե որ կողմը առաջինը խախտեց, որ կողմը ինչպես պատասխանեց եւ այլն:

Երեկ ՊՆ միջոցառման ժամանակ Սերժ Սարգսյանը իր զարմանքն արտահայտեց, թե ինչու են Ադրբեջանում զայրացել: Ասաց, որ ինքը իր եւ Ալիեւի խոսակցությունից կես բառ անգամ որեւէ տեղ չի ասել եւ անհամբեր սպասում է Ալիեւի հետ հանդիպմանը, նրան հարցնելու, թե ինչն է իրենց զայրացրել: Հնարավոր է, իհարկե, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը Ժնեւում հայտնի ծառի տակ զրուցել են կյանքից, իրենց սիրելի ֆիլմերից կամ մեքենաներից, ինչի մասին Սերժ Սարգսյանը որեւէ մեկին կես բառ անգամ չի ասել: Սակայն նա ասել է ամենակարեւորը, եւ հիմա անմեղ դեմքով հայտարարել, թե սպասում եմ հաջորդ հանդիպմանը, որ հարցնեմ՝ ինչի եք զայրացել, ծաղրի է նման:

Կամ կրակում ենք, կամ բանակցում ենք, ասում է Սարգսյանը եւ ավելացնում, թե հայկական կողմը երկուսին էլ պատրաստ է: Տպավորություն է, սակայն, որ Սարգսյանն այս հարցում որոշակի փոփոխություն է մտցրել իր մոտեցումներում եւ որոշել է համ կրակել, համ բանակցել, հույսով, որ գուցե այդպես հնարավոր կլինի Ադրբեջանին դրդել գնալ խաղաղության ամրապնդման քայլերի: Թե որքանով արդյունավետ կլինի այս մարտավարությունը, ժամանակը ցույց կտա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8301 դիտում

Քրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին. տեսանյութ

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Երդվյալ քոչարյանականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. բացառիկ

Կերեք քաբաբն ազատության մեջ, քանի կարող եք, չգիտեմ՝ բանտում կկարողանա՞ք ուտել երբ ուզեք. Ալեքսանյան

Պուտինն ու Փաշինյանն առանձին հանդիպում կունենան, հետո զրույցը կշարունակեն աշխատանքային ճաշի շուրջ. Պեսկով

Ես լրջորեն մտածում եմ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցի շուրջ. Թրամփ

«Մերսեդես»-ը բախվել է ծառին, ապա քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան տուժածներ

Ռուսաստանը չի կիսել Իրանի հետ հետախուզական տվյալներ. ՌԴ ԱԳՆ

Հայտնաբերվել և ՔԿՀ են տեղափոխվել հետախուզվողներ

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն դրամը

Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն

Իրանը նոր հարձակումներ է իրականացրել Թել Ավիվի ուղղությամբ. տեսանյութ

Կենսաթոշակները և նպաստները կփոխանցվեն ապրիլի 1-ին արդեն իսկ բարձրացված չափերով, անկանխիկ եղանակով. նախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ոտնձգության փորձ իրականացրած Դավիթ Մինասյանը կալանավորվել է

ՊԵԿ-ը՝ էլեկտրամոբիլների ներմուծման 2025թ. սակագնային արտոնության վերաբերյալ

ՌԴ-ն պահանջում է հետաքննել Լիբանանում RT-ի նկարահանող խմբի ուղղությամբ Իսրայելի հարվածը. Նեբենզյա

Քուչակ բնակավայրում վերանորոգվում է 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը. տեսանյութ

Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ

Մոսկվայում ցանկանում են Նիկոլ Փաշինյանին հրավիրել հեծանվավազքի

Շնորհակալ եմ և հպարտ, որ ՀՀ կառավարությունն իմ անվամբ սպորտդպրոց է կառուցում. Արթուր Աբրահամը՝ շինհրապարակից

Մեկնարկել են միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման աշխատանքներ

Նիկոլ Փաշինյանն ուղևորվում է ՌԴ․ տեղի կունենա հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ

Չգաղտնալսում՝ 18+3+3. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ամուսինը պարբերաբար ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք է պատճառել կնոջը՝ նրան հասցնելով ինքնասպանության

Ինչպես է ուղերձն ավարտում տասնամյակներով Ռուսաստանը հայրենիք, իսկ Հայաստանը խոպան դիտարկած խմբակը. Սաֆարյան

Նոր կարգով էլեկտրամոբիլների գույքահարկն էականորեն նվազում է. Կառավարության որոշումն ուժի մեջ է մտել

Վերադարձված 124 անշարժ գույք, նախաքննության ժամկետների կրճատում. դատախազության 2025-ի տարեկան հաղորդումը

Ղրիմում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 29 մարդ

Բարի լույս, լավ օր, սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Երթևեկության փոփոխություն կկատարվի Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում

Կառավարությունը 50%-ով փոխհատուցում է ISO, «հալալ», «օրգանական» և թեթև արդյունաբերության սերտիֆիկացման ծախսերը

Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում է․ հրապարակվել է «Ահաբեկչության համաշխարհային ինդեքս 2026» տվյալները

Ազատ պայմաններում ապրում է Կովկասյան ազնվացեղ եղջերուի 18 առանձնյակ․ տեսակի վերականգնումը իրականություն է

ԱՄՆ-ն կվերանայի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները․ Ռուբիո

Նոր նշանակում Քաղաքաշինության կոմիտեում

Ուզում են TRIPP-ը չեղարկել, Հայաստանի Հանրապետությունը հանձնել. կեղծում են իրականությունը. տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների ակումբային հավաքականը Վրաստանում կմասնակցի EYBL մրցաշարին

Էշ են ման գալիս՝ նալերը քաշեն. Քոչարյանին, Կարապետյանին, Ծառուկյանին գտել են. ինչ է հիբրիդ պատերազմը

Երևանի Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է․ լուսանկարներ