Երևան
12 °C
Ժնեւի հանդիպումից մի քանի օր անց արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը մեծանում է:
Այսօր Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ երեկ Ադրբեջանի զինված ուժերը խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Ժնեւում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ եւ «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:
Շփման գծում զարգացումների վերաբերյալ մեր հարցերին է պատասխանում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
- Պարոն Բաբայան, մի քանի ամսվա դադարից հետո հակառակորդը կրկին «Սպայկ» հակատանկային հրթիռ է կիրառել: Սա ի՞նչ է նշանակում, եւ ի՞նչ կապ կարող է ունենալ Ժնեւում օրեր առաջ տեղի ունեցած հանդիպման հետ:
- Սա ոչինչ էլ չի նշանակում: Երբեմն մարդիկ այնպես են զարմանում, կարծես թե, մեր հարեւանը Լյուքսեմբուրգն է, կամ Իռլանդիան, ոչ՝ դա Ադրբեջանն է: Ի՞նչ է Ադրբեջանը երբեւիցե իր քաղաքականությունից հրաժարվե՞լ է, գոնե մեկ անգամ ասե՞լ է՝ հիմա չեմ կիրառելու, խելոք եմ ինձ պահելու: Ընդհակառակը՝ ամեն օր, ամեն ժամ մանկապարտեզներից սկսած ասում են՝ մենք պետք է ոչնչացնեք հայերին, մենք պետք է ազատենք Երեւանը, մենք պետք է Ստեփանակերտում թեյ խմենք, եւ այսպիսի բաներ: Ինձ համար զարմանալի է, որ մարդիկ տարակուսանք են հայտնում: Կարո՞ղ է մենք գործ ունենք քաղաքակիրթ երկրի հետ, նորմալ պետության հետ, իհարկե՝ ոչ: Դրա համար էլ այդպես էլ վարվում են: Մենք պետք է չփորձենք ամեն ինչ շահարկել: Նախ եւ առաջ մեզ համար ցանկացած կորուստ, ողբերգություն է, եւ մենք դա ընդունում ենք որպես մեր անձնական կորուստ եւ մարդիկ, ովքեր սոցիալական ցանցերում հայրենասիրական գաղափարներով բղավում են՝ էս ինչ է կատարվում, մեր տղաները զոհվում են, նրանց մեծ մասն ադրբեջանական եւ թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն են:
Ի՞նչ անենք, թողնենք փախնե՞նք, կոտորվե՞նք, այլընտրանքը դա՞ է լինելու: Ընդհակառակը՝ մենք պետք է շարունակենք ուժեղացնել մեր երկիրը, մենք երբեւէ չենք լինելու ագրեսոր, բայց մեզ սպառնացող ցանկացած վտանգ առավելեւս՝ ագրեսիա, կասեցնելու ենք: Եթե լինի պատերազմ մեր դեմ՝ ագրեսիան տեղափոխելու ենք ռազմական գործողություն՝ Ադրբեջանի տարածքի խորքեր: Ասում են՝ դադարեցնենք բանակցությունները, այլընտրանքը ո՞րն է՝ պատերազմը, ուզում ենք մենք գնալ պատերազմի՞, հարյուրավոր, հազարավոր մարդիկ զոհվե՞ն եւ այլն: Իհարկե, պատրաստ ենք, եթե մեզ վրա հարձակվեն, բայց եթե գեթ մեկ հնարավորություն կա հազարավոր մարդկանց կյանքը փրկելու, խաղաղ ճանապարհով կարգավորելու հակամարտությունը, պետք է այն օգտագործենք: Մենք չենք վախենում պատերազմից, պարզապես մենք տեսել ենք դա ինչ է, չենք ուզում նորից կրկնվի: Իսկ եթե կրկնվում է, եթե ագրեսորը հարձակվում է, էդտեղ արդեն պետք է ագրեսորի գլուխը պոկենք, տարբերակ չկա:
- Առաջիկայում լարվածությունը կմեծանա՞ հաշվի առնելով հակառակորդի վերջին գործողությունները:
- Սա կախված է բազմաթիվ խնդիրներից: Չեմ կարծում, որ կբերի լայնածավալ պատերազմի, պարզապես մենք պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանը ռազմական գործողությունները շարունակելու է, դիմելու է կեղտոտ քայլերի, դիվերսիաների, որոնք 99 տոկոսով կասեցվում են: Շարունակելու է նման ահաբեկչական գործողություններ իրականացնել, մենք կասեցնելու ենք: Չնայած դրան չպետք է մոռանանք՝ ում հետ գործ ունենք, եւ չկորցնենք իրականության զգացումը: Սա այնպիսի երեւույթ է, որը միշտ էլ կա, էստեղ նոր բան չկա, որ մենք սկսենք մտածել եւ ասել էս ինչ նոր երեւույթ է:
- Պարոն Բաբայան, պարզապես Ժնեւում տեղի ունեցած նախագահների հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շփման գծում լարվածությունը թուլացնել: Ինչը ինչպես տեսնում ենք Ադրբեջանը չի կատարում, այլ ընդհակառակը՝ շփման գծում լարվածությունը ուժեղացնում է: Կարո՞ղ ենք տապալված համարել Ժնեւի արդյունքները:
- Մենք պետք է հասկանանք, որ հակամարտության կարգավորումը երկու հարթություններով է ընթանում: Մեկը բուն կարգավորումն է՝ ղարաբաղա-ադրբեջանական համակարտության իրավական լուծում տալը, սա երկարատեւ գործըթաց է, չգիտենք էլ երբ է տեղաշարժ լինելու՝ հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի աննորմալ դիրքորոշումը: Երկրորդը՝ խաղաղության եւ կայունության պահպանումն է տարածաշրջանում՝ նույնսիկ եթե դա համամետական առումով է ընթանում: Շեշտը դրվում է նրա վրա նաեւ միջազգային հանրության կողմից, որպեսզի պատերազմը լայնածավալ չլինի...Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն եւ այս լարվածությունը եւս մեկ անգամ դրա կարեւորությունը հաստատում է: Պարզապես հասկանալի է, որ ի դեմս Արդբեջանի՝ մենք ունենք աննորմալ պետություն, որը շարունակելու է իր համապատասխան քաղաքականությունը՝ դժբախտաբար:
- Այսինքն՝ Ժնեւում ձեռք բերված պայմանավորվածությունը որեւէ արդյունք չտվե՞ց:
- Ժնեւի պայմանավորվածության մեջ չկա նշված կոնկրետ օր՝ չի գրված հոկտեմբերի 19-ին կամ նոյեմբրի 1-ին՝ ժամը 2:15-ին, պետք է կարգավորվի, դա բաց է, չպետք է շահարկենք: Էդպես է Բաքուն իրեն պարում:
- Երեկվա ականանետերից եւ հրթիռներից հետո հայկական կողմից պատասխան տրվե՞լ է:
- Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հակառակորդը նստի իր տեղը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT