Երևան
12 °C
Armtimes.com-ը հոկտեմբերի 3-ին գրել էր, որ Երեւան քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի վարչական տարածքում, «Արմօյլ» ընկերությունը մեծ թափով շինարարություն է սկսել: Եղվարդի քաղաքապետը մեր զրույցում ասել էր, որ շինթույտվություն տրվել է, ամեն բան կարգին է, սակայն շինհրապարակի հարեւանությամբ բնակելի տներ կան, իսկ բնակիչները բողոքում են պայթյունավտանգ օբյեկտից:
Մենք գրավոր հարցմամբ դիմեցին բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել, թե արդյոք նավթամթերքի գործարանը կառուցելուց առաջ նախարարության հետ քննարկվե՞լ են բնապահպանական հարցեր, թե ոչ:
Սահմանաված ժամկետում նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանում է. «ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Եղվարդ քաղաքից 4-5 կմ հեռավորության վրա գտնվող տարածքում «Արմօյլ» ՓԲԸ-ն հաստատված նախագծի և Եղվարդի քաղաքապետի 2016թ. հունվարի 18-ի N 01 շինարարության թույլտվության հիման վրա կառուցում է նավթամթերքի վերամշակման գործարան»։
Հովհաննես Հովհաննիսյանը նաեւ նշում է, որ գործարանի կառուցումը ըստ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4.2 կետի` ենթակա է փորձաքննության, ինչը չի իրականացվել։
«ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում փաստի վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթ»,- իր պատասխանում նշել է նախարարության աշխատակազմի ղեկավարը: Պարզ ասած, «Արմօյլ» ընկերությունը նավթամթերքի վերամշակման գործարան է կառուցում առանց բնապահպանական հնարավոր խնդիրների պատշաճ ուսումնասիրության:
Բացի բնապահպանության նախարարությունից՝ մենք գրավոր հարցում էինք ուղարկել նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին: Նախարարության լրատվականից մեզ փոխանցեցին, որ ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում նախատեսվող նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցման վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն որևէ հարցում կամ նախագծային փաստաթղթեր չեն ստացվել:
«Բանիչների ահազանգից հետո ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները գնացել են դեպքի վայր՝ ուսումնասիրություն անելու, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել գործարանի տնօրեն հետ, որը պարտավորվել է գործարանի նախագծերը ներկայացնել ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության եզրակացության: Տնօրենի խոսքով՝ դեռ չի ավարտվել գործարանի կառուցման նախագծման աշխատանքները: Եղվարդի քաղաքապետարանից թույլտվությունը ստացել են հողային աշխատաքներ սկսելու եւ պարիսպի կառուցման համար: Պարտավոր են ներկայացնել նախագծերը, որի հիման վրա եզրակացություն կտրամադրվի»,- փոխանցեցին ԱԻՆ լրատվականից:
Արձանագրենք, որ «Արմօյլ» ՓԲԸ-ն նավթամթերքի վերամշակման գործարան է կառուցում, որը Հայաստանում առաջինն է, եւ նախապես չի դիմել ոչ ԱԻՆ, ոչ էլ ԲՆ:
Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրած պարզաբանման մեջ «Արմօյլ»-ից հայտնել էին, թե հողային աշխատանքներն են դեռ կատարում, սակայն երբ մենք այցելել էինք շինհրապարակ՝ տեսանկարահանել էինք ապագա գործարանի հսկայական տարաները, որտեղ, ենթադրվում է, հետագայոմ դյուրավառ նյութ պետք է պահպանվի: Ընկերությանը մենք դեռեւս հոկտեմբերի 3-ին էինք դիմել պարզաբանման համար, սակայն մեր կոնտակտային տվյալներն ունենալուց հետո խոստացել էին պատասխանել մեր հարցերին, սակայն մինչ օրս ընկերության ներկայացուցիչների հետ խոսելու հնարավորություն չենք ունեցել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT